Արարատ Ղարիպեան

(Վերայղուած է Արարատ Ս. Ղարիպեան-էն)

Արարատ Սահակ Ղարիպեան, (27 Յունուար 1899(1899-01-27)[1][2], Այգեզարդ, Երևանի գավառ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 1 Մարտ 1977(1977-03-01)[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]), լեզուաբան եւ ուսուցիչ:

Արարատ Ղարիպեան
Ծնած է 27 Յունուար 1899(1899-01-27)[1][2]
Ծննդավայր Այգեզարդ, Երևանի գավառ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 1 Մարտ 1977(1977-03-01)[1][2] (78 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան[1]
Կոչում փրոֆէսոր[1][2] եւ ակադեմիկոս[1][2]
Մասնագիտութիւն լեզուաբան, համալսարանի դասախօս
Աշխատավայր Երեւանի Պետական Համալսարան[1]
Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1]
Հայաստանի Հանրապետութեան գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկ[1]
Հիմնարար գիտական գրադարան?[1][2]
Անդամութիւն Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[1][2]

Կենսագրութիւն

Խմբագրել

Արարատ Ս. Ղարիպեան ծնած է Արտաշատի շրջանի Այգեզարդ (Դարղալու) գիւղը, 1899-ին: Միջնակարգ ուսումը ստացած է Երեւանի Մանչերու Երկրորդական Վարժարանին մէջ։1923-1927 թուականներուն կը հետեւի Երեւանի Պետական Համալսարանի պատմա-լեզուական բաժանմունքի դասընթացքներուն, աշակերտելով Հ. Աճառեանին:1928-1948 թուականներուն, որպէս դասախօս կը պաշտօնավարէ Երեւանի Պետական Համալսարանին մէջ, իսկ 1934-ին կը դառնայ հիմնադիր վարիչը Խաչատուր Աբովեանի անուան Մանկավարժական Հիմնարկի Հայոց լեզուի ամպիոնին, պաշտօն, զոր կը վարէ մինչեւ 1960 թուականը, միաժամանակ դասաւանդելով հայոց լեզուի պատմութեան, հայ բարբառագիտութեան, պատմական քերականութիւն եւ հայոց լեզուի դասաւանդման մեթոդիկա:

1944-ին կը հիմնուի ՀՍՍՀ ԳԱ. լեզուի հիմնարկը, որուն առաջին վարիչ տնօրէնը կը նշանակուի Ա. Ղարիպեան: Ապա կը պաշտօնավարէ որպէս ակադեմեայի գրադարանի խորհուրդի նախագահ եւ հիմնակազմ գրադարանի վարիչ:

Ան մաս կը կազմէ նաեւ Պատմա-Բանասիրական Հանդէս-ի խմբագրական կազմին: 1947-ին Ա.Ղարիպեան կ'ընտրուի ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1960-ին իսկական անդամ: Հայոց լեզուի պատմութեան, լեզուաբանութեան, բարբառագիտութեան, հայոց լեզուի ուսուցման մեթոդիկայի, բառարանագրութեան եւ բնագաւառին յարակից մարզերու մէջ Ա.Ղարիպեանի տարած բեղնաւոր եւ ուշագրաւ աշխատանքը կը գնահատուի «Գիտութեան Վաստակաւոր Գործիչ»ի կոչումով (1954), «Աշխատանքայի Կարմիր Դրօշի»ի շքանշանով (1969) եւ այլ պատուոյ գիրերով:

Բանասիրական Գիտութեան Դոկտոր Ա.Ղարիպեանի գրիչին կը պատկանին աւելի քան երկու հարիւր յօդուածներ ու գիրքեր, որոնցմէ առանձնապէս ուշագրաւ են.

  • ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ (Երեւան, 1932),
  • ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ (Երեւան, 1937),
  • ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՄԵԹՈԴԻԿԱ (Երեւան, 1938, 1947),
  • ՀԱՄԱՌՕՏՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԲԱՌԲԱՐԱԳԻՏՈՒԹԻԱՆ (Երեւան, 1941),
  • ՀԱՅ ԲԱՐԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ (Երեւան, 1950),
  • ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ (Երեւան, 1950),
  • ՀԱՅ ԲԱՐԲԱՌՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՉԸ (Երեւան, 1952),
  • ՀԱՅ ԲԱՐԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ - ՀՆՉԻՒՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՏԵՍԱԲԱՆՈՒԹԻՒն (Երեւան, 1953),
  • ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ԴԱՍԱՒԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ (Երեւան, 1954),
  • ՀԱՅԵՐԷՆ ՆՈՐԱՅԱՅՏ ԲԱՐԲԱՌՆԵՐԻ ՄԻ ՆՈՐ ԽՈՒՄԲ (Երեւան, 1958),
  • ԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ (Երեւան, 1956, 1968),
  • ՌՈՒՍ-ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԱՐԱՆ (Երեւան, 1968):

ՂարիՊեան կը մահանայ 1977Մարտ 1-ին:

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.

Աղբիւրներ

Խմբագրել