Արթիւր Թարխանեան
Արթիւր Արտաւազդի Թարխանեան (23 Փետրուար 1932[1][2], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] - 6 Ապրիլ 2006, Երեւան, Հայաստան[3]), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակաւոր (1972), ՀԽՍՀ ժողովրդական (1987) ճարտարապետ։ Ճարտարապետութեան միջազգային ակադեմիայի Մոսկուայի մասնաճիւղի (1992), ՀՃԱ (1996) պատուաւոր անդամ։
Ծնած է | 23 Փետրուար 1932[1][2] |
---|---|
Ծննդավայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] |
Մահացած է | 6 Ապրիլ 2006 (74 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ոճ(եր) | Մոտեռնիզմ |
Կրթութիւն | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան[1] |
Աշխատավայր | Հայպետնախագիծ?[1] |
Ուշագրաւ աշխատանքներ | Զվարթնոց?, Կարէն Դեմիրճեանի Անուան Մարզահամերգային Համալիրի, Երիտասարդական պալատ? եւ Հայոց Ցեղասպանութեան Զոհերու Յուշահամալիր |
Պարգեւներ | «Պատուոյ նշան» շքանշան Անանիա Շիրակացիի շքանշան ԺՏՆՑ ոսկի մետալ Համամիութենական Լենինեան Կոմերիտմիութեան Մրցանակներ ԽՍՀՄ պետական մրցանակ? ԽՍՀՍ Նախարարներու խորհուրդի մրցանակ |
Կենսագրութիւն
Խմբագրել1957-ին աւարտած է Երեւանի ճարտարագիտական հիմնարկը։
1957-էն աշխատած է Հայպետնախագիծ հիմնարկին մէջ, 1969-1986 թուականներուն տիպային նախագիծի արուեստանոցի ղեկավար,
1986-1989 թուականներուն՝ ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ։
1968-էն դասաւանդած է Երեւանի ճարտարապետութեան եւ շինարարութեան պետական համալսարանը, (փրոֆեսոր՝ 1993-էն)։
1990-էն՝ գլխաւոր ճարտարապետ։
Արթիւր Թարխանեան, Սպարտակ Խաչիկեանն ու Հրաչ Պօղոսեան միասնաբար կը կազմեն յայտնի ճարտարապետական եռեակը:
Համահեղինակներու հետ Արթիւր Թարխանեանի նախագիծերով Երեւանի մէջ կառուցուած են՝
- ՀՀ ԳԱԱ Հասարակական գիտութիւններու հիմնարկներու մասնաշէնքերը (1955-1972)
- «Ռոսիա» կինոթատրոնը (1970-1974, ԽՍՀՄ Նախարարներու խորհուրդի մրցանակ, 1979)
- Երիտասարդութեան պալատը (1970-1985, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981)
- «Զուարթնոց» օդակայանը (1981, ՀԽԱՀ Պետական մրցանակ, 1985)
- Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1987)
- «էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը
Արթիւր Թարխանեան շուրջ 2 տասնեակ յուշարձաններու ճարտարապետ է.
- Մեծ եղեռնի զոհերու յուշահամալիր (Երեւան, 1967)
- Մարտիրոս Սարեանի յուշարձան (Երեւան, 1986)
- Խորհրդային Հայաստանի 50-ամեակի յուշարձան (Դիլիջան, 1970)
- Հայրենական պատերազմին զոհուածներուն (Դսեղ, Տաթեւ, Բազմաբերդ)
- Շարլ Ազնաւուրի արձանը (Գիւմրի, 2001)
Արթիւր Թարխանեան պարգեւատրուած է Երիտասարդ ճարտարապետներու ստեղծագործութեան (1962, 1968), խորհրդային ճարտարապետութեան 1973-1977 թուականներու նուաճումներուն, «Տարուան լաւագոյն կառոյց» (1982, ոսկի շքանշան), «Տարուան լաւագոյն ստեղծագործութիւն» (1985) համամիութենական ստուգիչներու դափնեկիր, ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկի, ՀՀ Անանիա Շիրակացիի (1998) շքանշաններով։
Եղած է ՀԽՍՀ Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր (1980-1989)։
1997-ին Երեւանի Ճարտարապետութեան ազգային թանգարանին մէջ բացուած է Արթիւր Թարխանեանի ստեղծագործութիւններուն ցուցահանդէսը:
Պատկերներ
Խմբագրել-
Մարտիրոս Սարեանի յուշարձան, Երեւան
-
Մարզահամերգային համալիր
-
Հայոց Ցեղասպանութեան Զոհերու Յուշահամալիր
-
Խորհրդային Հայաստանի 50-ամեակի յուշարձան, Դիլիջան
-
Շարլ Ազնաւուրի յուշարձան, Գիւմրի
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Մահացել է Հայաստանի ժողովրդական ճարտարապետ Արթիւր Թարխանեանը[permanent dead link]