Արտաշէս Արզումանեան

Արտաշէս Արզումանեան (5 (17) Մայիս 1898[1], Շուշի, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] - 22 Յունիս 1985(1985-06-22), Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ խորհրդային դերասան։ Ատրպէյճանական ԽՍՀ (1954) եւ ՀԽՍՀ (1971) ժողովրդական արտիստ։1941 թուականէն ԽՄԿԿ-ի անդամ։

Արտաշէս Արզումանեան
Ծնած է 5 (17) Մայիս 1898[1]
Ծննդավայր Շուշի, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 22 Յունիս 1985(1985-06-22) (87 տարեկանին)
Մահուան վայր Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն Flag of Russia.svg Ռուսական Կայսրութիւն
Flag of the Soviet Union.svg Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Մասնագիտութիւն դերասան
Աշխատավայր Բաքվի պետական հայկական թատրոն?
Ստեփանակերտի Հայկական Դրամատիկական Թատրոն
Գիւմրիի Վարդան Աճեմեանի անուան պետական թատրոն
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]

ԿենսագրութիււնԽմբագրել

1929-1949 թթ. աշխատած է Պաքուի, 1949-1954 թթ.` Ստեփանակերտի հայկական թատրոններուն մէջ։ 1956 թուականէն Լենինականի Մռաւեանի անուան թատրոնի դերասան է։ Վ․ Ի․ Լենինի դերը առաջին կատարողներէն է՝ հայ բեմին վրայ։

Արտաշէս Արզումանեանի լաւագոյն դերակատարումներէն են՝ Հայրապետը, Մինթոեւը (Շիրվանզադէի «Նամուս», 1936, «Մորգանի խնամին», 1949), Սալամովը (Ճապարլիի «1905 թուին», 1937), Բալաբեկը (Նայիրի Զարեանի «Աղբիւրի մօտ», 1950), Մելիք աղան (Վաղարշեանի «Օղակում», 1956), (Նազարը Դերենիկ Դեմիրճեանի «Քաջ Նազար»), 1965) եւ այլ դերեր։

Արտաքին յղումներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — է. 49.