Գարա Տէրվիշ
Գարա Տէրվիշ (Յակոբ Գենջեան, 1872[1][2], Ստավրոպոլ, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 16 Դեկտեմբեր 1932[1][2], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1][2]), բանաստեղծ, արձակագիր:
Գարա Տէրվիշ | |
---|---|
Նաեւ յայտնի է իբրեւ | Կարա-Դարվիշ[1][2] |
Ծնած է | 1872[1][2] |
Ծննդավայր | Ստավրոպոլ, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 16 Դեկտեմբեր 1932[1][2] |
Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր | Նոր Նախիջևանի թեմական դպրոց?[1] |
Տեսակ | վիպակ[1] |
Մասնագիտութիւն | գրագէտ, թարգմանիչ, ուսուցիչ, բանաստեղծ, վիպասան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Ստավրոպոլ: 1893-ին աւարտած է Նոր Նախիջեւանի թեմական դպրոցը: Եղած է գրագիր եւ ուսուցիչ: Գրած է բանաստեղծութիւններ, պատմուածքներ եւ վիպակներ: 1910-ական թուականներուն տարուած է ապագայապաշտութեամբ (futurism), փորձած է այդ ուղղութիւնը արմատաւորել հայ քնարերգութեան մէջ: «Երուանդ Գոշ» (1911) վիպակին մէջ համատեղած է լուսաւորականութիւնն ու քրիստոնէութիւնը, տուրք տալով ժամանակի անհատապաշտական ու յուսահատական տրամադրութիւններուն: Գրողին «Կեանքի ջութակը» (1917) վիպակին մէջ կը գերիշխեն բնապաշտական տեսարանները: «Օրերից առաջ» (1928) երկը փորձ մըն է` իմաստաւորելու նախայեղափոխական մտաւորականութեան կեանքը: Թարգմանութիւններ ըրած է Ուոլթ Ուիթմենէն: Հայերէնէ ռուսերէնի թարգմանած է Ալեքսանդր Շիրվանզադէի, Լեւոն Շանթի եւ Աւետիս Ահարոնեանի առանձին ստեղծագործութիւնները[3]։
Գարան` հիւթեղ շապիկներով խիզախ «թափառականը», որ գրականութիւնը սենեակէն փողոց կը հանէ, կը ծախէր իր բացիկները, կը զարմացնէր, կը զայրացնէր ու կը զմայլեցնէր մարդիկը:
Անոր «Ինչ է ֆութուրիզմը» գրքոյկին մէջ այսպիսի տողեր կան.
Եւ զարմանալի է` մենք էլ ունենք գրականութիւն եւ գեղարուեստ իբր թէ, բայց նա միշտ հնաւանդների եւ փոշակալածների կողմից պահպանուել է արտաքին «վնասակար» ազդեցութիւններից:
«Կեանքի ջութակը» վիպակին մէջ նշուող գլխաւոր միտքերէն
Խմբագրել«Ես ֆութուրիստ եմ- հպարտ ու գոռոզ կուռքերու փշրողն եմ, հաստատուն պատուանդանների գլորողը, նուիրական արձաններու ջարդող վանդալը: Ես խելառ սիրահար եմ- բոցավառ համբոյրներ եմ դրոշմում գեղեցկուհու կուրծքին եւ կատաղի թեւերով սեղմում բուռն, փոթորկոտ եւ տարփալից գրկումս: Ես ամէն ինչ եմ եւ ոչինչ եմ: Ես Գարա-Տէրվիշն եմ»:[4]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 540.
- ↑ «Տէրվիշ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-10-27-ին։ արտագրուած է՝ 2020-04-23
- ↑ «Գարա Տէրվիշի միտքերէն»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-10-21-ին։ արտագրուած է՝ 2020-04-23