Գե­ղամ Գրի­գո­րեան

Հայ անուանի օփերայի երգիչ եւ բեմադրիչ։

Գեղամ Գրիգորեան (29 Յունուար 1951(1951-01-29)[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 23 Մարտ 2016(2016-03-23)[2][1], Երեւան, Հայաստան), հայ անուանի օփերայի երգիչ (թենոր) եւ բեմադրիչ, Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնի գեղարուեստական ղեկավար, Լիթուական վաստակաւոր արուեստագէտ (1982), Խորհրդային Հայաստանի ժողովրդական արուեստագէտ (1985)։

Գե­ղամ Գրի­գո­րեան
Ծնած է 29 Յունուար 1951(1951-01-29)[1]
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Մահացած է 23 Մարտ 2016(2016-03-23)[2][1] (65 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց
Տեսակ օփերա
Մասնագիտութիւն Օփերային երգիչ
Ամուսին Իրանա Միլքեվիչիութա
Երեխաներ Յասմիկ Գրիգորեան

Կեանք եւ գործունէութիւն

Խմբագրել

Ծնած է Երեւան: Աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը` Հայաստանի ժողովրդական արուեստագէտ, Փրոֆ. Սէրկէյ Դանիէլեանի դասարանը:

Գրիգորեան առաջին անգամ մեծ բեմի վրայ հանդէս եկած է 1971 թուականին, քսան տարեկանին, 1972 թուականին մենահամերգներով մեկնած է արեւմտեան Պերլին:

1975 թուականին կայացած է անոր ելոյթը Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնին մէջ` Էտկարի դերերգով, Տոնիցեթիի «Լուչիա տի Լամերմուր» օփերային մէջ: Այնուհետեւ Սարօն (Արմէն Տիգրանեանի «Անոյշ»), Տիրիթը (Տիգրան Չուխաճեանի «Արշակ Բ.»), Սայաթ Նովա (Ալեքսանդր Յարութիւնեանի «Սայաթ Նովա»), Կոմս Ալմաւիւա (Ռոսսինի «Սեւիլեան սափրիչ»), Ֆաուստ (Կունոյի «Ֆաուստ»):

1970-ականներուն Գրիգորեան յայտնի մեներգիչ եղած է ողջ Խորհրդային Միութեան մէջ:

1978 թուականին մասնակցած է Միլանոյի «Լա Սքալա» թատրոնի Գեղարուեստական կատարելագործման դպրոցի մրցոյթին (Scuola di Perfizionamento Artistico) եւ ընդգրկուած է այն չորս երգիչներու կազմին մէջ, որոնք հրաւիրուած են աշխատանքային փորձ կատարելու «Լա Սքալա»ի մէջ:

«Լա Սքալա»ի համերգը

Խմբագրել

Այդ տարիներուն Իտալիոյ մէջ Գեղամ Գրիգորեան ունեցած է շարք մը համերգներ: «Լա Սքալա»ի մէջ հանդէս եկած է Պինկերթոնի դերով (Փուչինիի «Մատամ Պաթըրֆլայ» օփերա): Այս ելոյթէն յետոյ ան «Լա Սքալա»ի թատրոնին հետ ստորագրած է պայմանագիր այնտեղ «Պորիս Կոտունով» եւ «Թոսքա» օփերային ներկայացումներուն գլխաւոր դերերով հանդէս գալու համար՝ խմբավար Քլաուտիօ Ապպաթոյի ղեկավարումով, որ այն ժամանակ «Լա Սքալա»ի գլխաւոր խմբավարը եղած է[3]:

Մետալներ

Խմբագրել
  • Սպենդիարեանի անուան մրցոյթի դափնեկիր (1973),
  • Անդրկովկասեան հանրապետութիւններու երգիչներու մրցոյթի դափնեկիր (1975)
  • «Մովսէս Խորենացի» մետալ (2006),
  • Հայասնի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան ոսկէ մետալ (2006),
  • «Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» առաջին աստիճանի մետալ (2011)[4]։

Պատկերասրահ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել