Յասմիկ Գրիգորեան

Յասմիկ Գեղամ Գրիգորեան (12 Մայիս 1981, Վիլնիւս, ԽՍՀՄ[2]), հայ-Լիթուանացի օփերայի երգչուհի: Մարինեան թատրոնի սոփրանօ[3]:

Յասմիկ Գրիգորեան
Asmik Grigorian by Augustas Didzgalvis.jpg
Ծնած է 12 Մայիս 1981(1981-05-12) (40 տարեկան)
Ծննդավայր Վիլնիւս, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն[1]
Քաղաքացիութիւն Flag of Lithuania.svg Լիթուանիա
Ուսումնավայր Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա?
Մասնագիտութիւն օպերային երգչուհի, performing artist
Աշխատավայր Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոն?
Գրացի օպերա?
Քյոլնի օպերային թատրոն?
Պարգեւներ եւ
մրցանակներ
Մովսէս Խորենացիի շքանշան
Ծնողներ հայր՝ Գեղամ Գրիգորյան?
Կայքէջ asmikgrigorian.com

Կենսագրութիւն եւ ԱսպարէզԽմբագրել

Յասմիկ Գրիգորեան ծնած է 12 Մայիս 1981-ին, Վիլնիւս քաղաքին մէջ, Լիթուանիա: Զաւակն է օփերայի երգիչներու՝ Գեղամ Գրիգորեանի եւ Իռենա Միլկյավիչույտերի: 5 տարեկանին սկսած է դաշնամուր նուագել, իսկ 17 տարեկանին սկսած է երգել: 1999-ին աւարտած է Լիթուանիայի թատերական եւ երաժշտական ակադեմիայի ձայնամշակումի բաժանմունքը: Նաեւ ուսում ստացած է Նիսի մէջ, Ֆրանսա:

2005 թուականին հրչակաւոր դարձած է իր Վիոլեթայի դերերգով՝ ''Տրավիատա'' Օփերայէն, որ կատարուեցաւ վիլնիւսի օփերային մէջ: Նոյն դերերգով՝ հանդէս եկած է նաեւ Երեւանի եւ Ռիգայիմի մէջ:

Դերեր ստանցնած է Փեթերսպուրկի Մարինեան թատրոնի մէջ, ինչպէս՝ «Օթելլօ», «Քնած Թագուհին», «Տրավիատա», «Գարմէն», «Մատամ Պադըրֆլայ», «Տուրանդոտ» իբրեւ Դեզդեմոնայի, Պրիլեպայի, Վիոլեթայի, Միխայելայի, Չեռ Չեռ Սան եւ Լիուի դերերով:

Հանդէս եկած է Լիթուանիայի պետական համերգային նուագախումբի, լարային քառեակի հետ ու կամերային նուագախումբի հետ, ըլլայ Լիթուանիայի մէջ եւ արտասահմանի մէջ:

2006-ին անձնական ելոյթ ունեցէր է Լոնտոնի Ուիկմոր Հոլի մէջ, նաեւ Մոսկուայի մեծ թատրոնի մէջ:

2009-2011-ին ելոյթներ ունեցած է Լիթուանիայի ազգային օփերայի մէջ:

2011-2012-ին Աուստրիական Կրացի օփերային մէջ, 2012-2013-ին վերադարձեր է Վիլնիւս, 2013-2014-ին Քիոլնի օփերային մէջ: 2014 թուականին Հուդիթի դերակատարութեամբ ելոյթներ ունեցած է Անտվերպենի եւ Կենթի մէջ: Ինչպէս նաեւ տարբեր ներկայացումներով ելոյթներ Սեն Փեթերսպուրկ, Կրացի, Համպուրկի եւ Միունիխի մէջ, 2015-ին՝ Պերլինի կատակերգակ թատրոնի մէջ: Իսկ Վիեննայի եւ Շուէտի օփերաներու մէջ, հանդէս եկած է Փիոթըր Չայքովսքի «Չարոդեյկայի» եւ Ջակոմո Պուչինիի «Մատամ Պադըրֆլայի» դերակատարումներով[3]:

Հասմիկ Գրիգորեանի երգացանկերը ներառած են Ռուսական, Իտալական, Ֆրանսական, Գերմանական եւ Չեխական երգեր[3]:

Պարգեւներ, մրցանակներԽմբագրել

  • Միջազգային օփերայի մրցանակ (առաջադրուած է, անգլ.՝ International Opera Awards [4][5][6])
  • Լիթուանական «Ոսկէ խաչի», 2005, 2010
  • «Տարուայ ստեղծագործող», 2010
  • «Լաւագոյն երիտասարդ երգչուհի», 2016
  • Մովսես Խորենացիի շքանշան, 2020[7]

Տես ՆաեւԽմբագրել

ԾանօթագրութիւններԽմբագրել

Արտաքին ՅղումներԽմբագրել