Գեղամ Բարսեղեան
Գեղամ Բարսեղեան (1883[1][2][3], Կէտիկ Փաշա, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 1915[1][2][3], Այաշ, Օսմանեան Կայսրութիւն), հայ արձակագիր, խմբագիր եւ հրապարակախօս։
Գեղամ Բարսեղեան | |
---|---|
| |
Ծնած է | 1883[1][2][3] |
Ծննդավայր | Կէտիկ Փաշա, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1915[1][2][3] |
Մահուան վայր | Այաշ, Օսմանեան Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[4][2] |
Ուսումնավայր |
Պեզճեան Մայր Վարժարան[2] Ազգային Կեդրոնական Վարժարան[2] |
Մասնագիտութիւն | Լրագրող, գրական քննադատ, բանաստեղծ, գրող եւ խմբագիր |
Աշխատավայր |
Ազատամարտ[2] Մեհեան Ազդակ Սուրհանդակ |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Ուսումը ստացած է Կէտիկ Փաշայի ազգային դպրոցը՝ Վարդգէս Սերէնկիւլեանի եւ Լեւոն Շանթի շրջանին։ Պատանի հասակէն գործած է լրագրական ասպարէզին մէջ։ Աշխատակցած է «Մանզումէի էֆքեար» օրաթերթին։
1908-ին կը սկսի հրատարակել «Ազդակ» գրական հանդէսը, որ լոյս տեսաւ 41 համարներով։ Մնայուն խմբագիր եղած է «Ազատամարտ»ի՝ անոր հիմնադրութենէն (1909) մինչեւ խափանումը[5]։ Հիմնադիրներէն է «Մեհեան» հանդէսին[6]՝ Կոստան Զարեանի եւ Յակոբ Օշականի հետ։ Ունի գրական շարք մը գործեր։ Անդամ էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան։
Իր յօդուածները լոյս տեսած են իբրեւ առանձին հատոր «Նահատակ Գրագէտներու Բարեկամներ» մատենաշարին մէջ (4-րդ հատոր, Փարիզ 1931)։
Գրական ծածկանունները եղած են՝ Օշին, Զարթօնք, Գեղօ եւ Նետ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 464. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «Ազատամարտ»-ի ելեկտրոնային տարբերակը։
- ↑ «Մեհեան» հանդէսի ելեկտրոնային տարբերակը տե՛ս "Մեհեանի" բոլոր թիւերը այլեւս "Մառան"ի մէջ։[permanent dead link]
Աղբիւրներ
Խմբագրել- "Յուշարձան Ապրիլ Տասնըմէկի", Կ.Պոլիս, 1919 Archived 2020-07-04 at the Wayback Machine.։
- Հայ Հանրագիտակ, Հ․ Մկրտիչ Վարդ․ Պոտուրեան, 1938 Պուքրէշ, Բ․ հատոր, էջ 389։