Ամբրոսիոս Գալֆայեան
Ամբրոսիոս Գալֆայեան (Գուիտոն Լուսինեան, 24 Օգոստոս 1826[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] - 12 Օգոստոս 1906, Նէյի-սիւր-Սեն), հայ պատմաբան, բառարանագիր։ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ։ Խորէն Գալֆայեանի եղբայրը։
Ամբրոսիոս Գալֆայեան ֆրանսերէն՝ Ambroise Calfa | |
---|---|
| |
Ծնած է | 24 Օգոստոս 1826[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 12 Օգոստոս 1906 (79 տարեկանին) |
Մահուան վայր | Նէյի-սիւր-Սեն |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր | Ս. Ղազար կղզի |
Մասնագիտութիւն | բանասէր, բառարանագիր, ուսուցիչ, պատմաբան, Խմբագիր, գրագէտ |
Աշխատավայր |
Մասեաց աղաւնի Մուրատ-Ռափայէլեան Վարժարան |
Անդամութիւն | Ասիական Ընկերութիւն[2] |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է Կ. Պոլիս։ Փոքր հասակէն զին ղրկած են Վենետիկի Ս. Ղազար վանքը, ուր ստացած է կրթութիւնը եւ ընդունած հոգեւորական կոչում։
1855 թուականին նշանակուած է Մխիթարեան միաբանութեան Փարիզի վարժարանի ուսուցիչ։ Յաջորդ տարի Հ. Սարգիս Թէոդորեանի եւ Հ. Գաբրիէլ Այվազովսքիի հետ հեռացած է միաբանութեան շարքերէն: Յետագային Փարիզի մէջ հիմնած է Հայկազեան վարժարանը, որու տեսուչը եղած է 1856-1859 տարիներուն:
1863-ին ամուսնացած է ֆրանսուհի «Marie Louise Joséphine Legoupil »-ի հետ: 1878-ին ազգանունը փոխած է Լուսինեանի[3]։
Աշխատութիւններ
Խմբագրել1840-ականներու վերջերը լոյս տեսած են անոր պատմագրական աշխատութիւնները, ինչպէս՝
- Պատմութիւն հին ազգաց» (1849),
- «Պատմութիւն միջին դարու» (1850),
- «Պատմութիւն ժամանակից» (1851),
- «Պատմութիւն սուրբ գրոց»,
- «Նոր ընթերցարան» (Փարիզ, 1861),
- «Պատմութիւն ընդհանուր ազգաց» (հինգ հատոր) եւ այլն։
1855-1858 թուականներուն Գաբրիէլ Այվազովսկիի հետ խմբագրած է «Մասեաց Աղաւնի» պարբերականը։ Միառժամանակ աշխատած է Թէոդոսիոյ ազգային վարժարանին մէջ։
Աւելի ուշ ձեռնարկած է ֆրանս-հայերէն մեծ բառարանի պատրաստումին, հրատարակած է «Նոր բառգիրք Ֆրանսահայ» վերնագրով (Ա հատ., Փարիզ, 1900, Բ հատ., 1903), որ յայտնի է Լուսինեան բառարան անունով[4][5]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՆԱՄԱԿԱՆԻ - Մխիթարեան Միաբանութեան անդամներ»։ digilib.aua.am։ արտագրուած է՝ 2022-12-22
- ↑ Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա․։ Երեւան։ էջ 221
- ↑ «Ամբրոսիոս Գալֆայեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-12-22-ին։ արտագրուած է՝ 2022-12-22
Արտաքին յղումներ
Խմբագրել- Բառգիրք հայ-գաղղիարէն, Ամբրոսիոս Գալֆայեան։ Գրավաճառանոց Լ. Հաշէթի, Փարիզ, 1861։
- Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ, Գուիտոն Լուսինեան (Ամբրոսիոս Գալֆայեան)։ Տպագրութիւն ՄՈՐԻՍի հայր եւ որդի, Փարիզ, 1900-1903։
- Առձեռն բառարան հայերէն աշխարհիկ լեզուէ-ֆրանսերէն, Գուիտոն Լուսինեան, Կարապետ Պասմաճեան։ Պ. Պալենց եւ Օ. Արզուման, Կ. Պոլիս, 1915։
- Բառգիրք հայ-գաղղիարէն, Ամբրոսիոս Գալֆայեան։ Ելեկտրոնային բառարան (1861)