Էջմիածնի Գաւառ, վարչաքաղաքական միաւոր Ռուսական կայսրութեան կազմի մէջ: Ձեւակերպուած է 1849 թուականին՝ Երեւանի նահանգի կազմին մէջ: Գաւառի կեդրոնը Վաղարշապատ քաղաքն էր:

Գաւառ
Էջմիածնի Գաւառ
Զինանշան

Երկիր  Ռուսական Կայսրութիւն[1]
 Ռուսական Հանրապետութիւն
 Անդրկովկասյան կոմիսարիատ
 Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն
 Հայաստանի Առաջին Հանրապետութիւն
 Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն
 Անդրկովկասի ԽՖՍՀ
 Խորհրդային Միութիւն
Հիմնադրուած է՝ 1859[1]
Տարածութիւն 3390,1 square verst
Բնակչութիւն 124 237 մարդ (1897)[2]

Սահմաններ

Խմբագրել

Էջմիածնի գաւառի սահմանները՝ հիւսիս-արեւելքէն Ալեքսանդրապոլ, արեւելքէն՝ Նոր Պայազիտ եւ Երեւան, հարաւէն՝ Սուրմալու գաւառները: Արեւմուտքէն՝ Ախուրեան գետի երկայնքով, սահմանը կ'անցներ Օսմանեան կայսրութեան, իսկ 1878 թուականէն սկսեալ Կարսի մարզով: Ներառուած է հիմնականին մէջ ժամանակակից Արմաւիրի մարզը, ինչպէս նաեւ՝ Արագածոտնի մարզ (բացի Արագածի շրջանը) ու Կոտայքի մարզի Նաիրիի շրջանը:

Անուանում

Խմբագրել

Ռուսական վարչաքաղաքական բնագիրներու մէջ յայտնի է որպէս «Էջմիածնի Գաւառ», որ անուանուած էր Հայ առաքելական Մայր աթոռ եկեղեցիի՝ Էջմիածնի Մայր տաճարի անունով: Իսկութեան մէջ մայր տաճարի գտնուած վայրը (քաղաքը) կը կոչուէր Վաղարշապատ, եւ մինչեւ 1945 թուականը պահպանած էր սոյն անունը:

Պատմութիւն

Խմբագրել

Գաւառը կազմուած է 1849 թուականին: Նախապէս, Սուրմալուի եւ Նոր Պայազիտի գաւառներու հետ միասին մաս կազմած է Երեւանի Խանութեան (1747-1827), ապա՝ Երեւանի Գաւառի կազմի: Ռուսական տիրապետութեան շրջանին ենթարկուէր է Հայկական մարզին (1828-1840), ապա՝ վրացա-իմերեթական նահանգի (1840-1846), Թիֆլիսի նահանգի (1846-1849) վարչութեան: Պարսկական տիրապետութեան շրջանին Էջմիածնի Գաւառի տարածքը ձեւակերպուէր էին Ապարանի, Արմաւիրի (Սարտարապատ), Աշտարակի (Կարբիբասար), Թալին մահալները:

1849 թուականին կայսերական յատուկ հրովարտակով կազմուեցաւ Երեւանի նահանգը: Ան կը ներառէր 1840 թուականին լուծուած Հայկական մարզի տարածքը եւ Ալեքսանդրափոլի գաւառը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի հանրապետութեան հիմքը: 1918-1920 թուականներուն ներառուած է Հայաստանի առաջին հանրապետութեան, իսկ 1920 թուականէն ետք Խորհրդային Հայաստանի կազմին մէջ: 1930 թուականին լուծուէր է:

Բնակչութիւն

Խմբագրել

1897 թուականին մարդահամարի տուեալներով գաւառի բնակչութիւնը 124,237 մարդ էր, որոնց մօտաւռր 63 տոկոսը հայեր էին (77,572 մարդ), աւելի քան 35 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քուրտեր, թուրքեր (35,999 մարդ)[3]: Փոքրամասնութիւն էին ՝ Ազերի, Ռուս, Ուգրանացի, վրացի, հրեայ, լեհ, պարսիկ, յոյն, գերմանացի ազգեր եւ ուրիշներ:

Բուն քաղաքի բնակչութիւնը 1897 թուականին հասեր էր 5267 մարդու, որոնցմէ 4996-ը (94,9 տոկոս)[4] հայեր էին: Բնակչութիւնը կեդրոնացած է հիմնականին Արարատեան Դաշտի գիւղերը, նաեւ՝ Աշտարակի շրջակայքը[5]:

1926 թուականին գաւառի բնակչութիւնը կազմեր էր 114,505 մարդ[6]:

Վարչական Բաժանում

Խմբագրել

1913 թուականին գաւառը բաժնուած էր 26 գիւղական համայնքներու՝

  • Աղաւնատունի
  • Ալի Քուչակի (Քուչակ)
  • Աշտարակի
  • Բաշ-Ապարանի (Ապարան)
  • Գեչալուի (Մրգաշատ)
  • Դողսի
  • Եղվարդի
  • Զեյվայի (Առատաշեն)
  • Էվջիլարի (Արազափ)
  • Թալինի
  • Խերբեկլուի (Երուանդաշատ)
  • Կարբիի
  • Կոշի
  • Ղարաքիլիսի (Հարթավան)
  • Ղզըլ Թամուրի (Ոսկեվազ)
  • Ղուրդուղուլիի (Արմաւիր)
  • Մահրիբանի (Կաթնաղբիւր)
  • Ներքին Խաթունարխի (Գայ)
  • Շահրիարի (Նալբանդեան)
  • Չոբանքարայի
  • Սաղմոսաւանի
  • Սարդարապատի (Արմաւիր)
  • Վաղարշապատի
  • Վերին Խաթունարխի (Ակնաշեն)
  • Փիրագանի (Բիւրական)
  • Քարխունի (Արաքս)
  • Քյորփալուի (Արշալոյս)

Տես նաեւ

Խմբագրել

Ծանօթագրութիւն

Խմբագրել
  1. 1,0 1,1 Полное собрание законов Российской империи. Собрание 2-е. Т. 34 : 1859 — 1861.
  2. https://web.archive.org/web/20131016122209/http://demoscope.ru/weekly/ssp/rus_gub_97.php?reg=71
  3. «Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей. English»։ www.demoscope.ru։ արտագրուած է՝ 2022-04-20 
  4. «Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей. English»։ www.demoscope.ru։ արտագրուած է՝ 2022-04-20 
  5. «ЭСБЕ/Эчмиадзинский уезд — English»։ ru.wikisource.org (ռուսերեն)։ արտագրուած է՝ 2022-04-20 
  6. «Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей.»։ www.demoscope.ru։ արտագրուած է՝ 2022-04-20