Ժանսեմ
Ժանսեմ (ծ․ Յովհաննէս Սեմէրճեան 9 Մարտ 1920[1][2][3][…], Պուրսա, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[4] - 27 Օգոստոս 2013[5][1][2][…], Սեն Էնյան[4][7]), Ֆրանսահայ գեղանկարիչ։
Ժանսեմ | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Յովհաննէս Սեմէրճեան |
Կեղծանուն | Jean Jansem |
Ծնած է | 9 Մարտ 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Պուրսա, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[4] |
Մահացած է | 27 Օգոստոս 2013[5][1][2][…] (93 տարեկանին) |
Մահուան վայր | Սեն Էնյան[4] |
Ազգութիւն | Հայ[6] |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Կրթութիւն |
Փարիզի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց? |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ, քանդակագործ, գծագրիչ |
Պարգեւներ | Հայաստանի Հանրապետութեան Պատուոյ շքանշան «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան Պատուոյ լեգէոնի շքանշանի ասպետ, Արուեստներու եւ Գրականութեան Շքանշանի Ասպետ և Antral prize? |
Կայք | webmuseo.com/ws/jeanjans… |
Jean Jansem Ուիքիպահեստում |
Կենսագրութիւն
ԽմբագրելԺանսեմ 1922-ին հատատուած է Յունաստան, Թեսաղոնիկէ քաղաքին մէջ, ուր անցուցած է մանկութիւնը․ այնուհետեւ՝ ամուսնու մահէն ետք, Ժանսեմի մայրը՝ 1931 թուականին, որդիի կոտրուած ոտքը բուժելու նպատակով կը մեկնի Ֆրանսա ու կը հաստատուի Փարիզի Իսի-Լէ-Մուլինօ արուարձանի մէջ:
Փարիզի զարդարուեստի բարձրագոյն դպրոցի շրջանաւարտ Ժանսեմը 1944 թուականէն սկսեալ սկսած է իր ստեղծագործութիւնները ցուցադրելու Անկախներու սալոնին մէջ, իսկ 1950ականներուն արդէն արժանացած է շարք մը մրցանակներու Ֆրանսայի, եւրոպական քանի մը այլ երկիրներու եւ Մեքսիքոյի մէջ։ Ժանսեմ այն բացառիկ նկարիչն է, որուն կենդանութեան օրօք բացուած է իր անունը կրող երկու թանգարան՝ երկուքն ալ Ճափոնի մէջ[7]:
Անոր ստեղծագործութիւնները կը պահուին աշխարհի բազմաթիւ հեղինակաւոր թանգարաններուն ու մասնաւոր հաւաքածոներուն մէջ։ Ստեղծագործութեան առաջին հանգրուանին անոր գործերը կրած են ազգային դրօշմ՝ «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում», եւայլն: Այդ գործերուն մէկ մասը ցուցադրուած են Փարիզի հայկական արուեստի թանգարանին մէջ։ Ժանսեմ տուած է տասնեակ անհատական ցուցահանդէսներ՝ Փարիզի, Նիւ Եորքի, Շիքակոյի, Լոնտոնի, Թոքիոյի, Հռոմի, Պրիւքսէլի, Լօզանի, Պէյրութի մէջ եւ այլուր։
Ֆրանսական արուեստի ցուցահանդէսին հետ անոր գործերը ներկայացուած են նաեւ Մոսկուայի մէջ։ Ժանսեմ առաջին անգամ Հայաստան այցելած է 1973-ին: 2001-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Ռ. Քոչարեանի հրաւէրով Ժանսեմ կրկին այցելած է Հայաստան եւ 2000-2001-ին իր գծած «Եղեռն» շարքը՝ բաղկացած 34 կտաւներէ, նուիրած է Հայոց Ցեղասպանութեան թանգարանին:
Աղբիւրներ
ԽմբագրելՄեծ Եղեռնի Գեղանկարիչը» Ցուցադրութիւն՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկին մէջ[permanent dead link]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 (unspecified title)
- ↑ 5,0 5,1 5,2 Jean Jansem dies aged 93
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 277–278. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ 7,0 7,1 Մահացած Է Աշխարհահռչակ Ֆրանսահայ Գեղանկարիչ Ժանսեմ