Ապիխ Հերման Ուիլհելմ (11 Դեկտեմբեր 1806(1806-12-11)[1][2][3][…], Պերլին, Պրուսիոյ թագաւորութիւն[2][3][4] - 1 Յուլիս 1886(1886-07-01)[2][4], Վիեննա, Աւստրո-Հունգարիա[2][3][4]), գերմանացի երկրաբան, Փեթերսպուրկի «Գիտութեան Ակադեմիա»-ի ակադեմիկոս (1853) եւ պատուաւոր անդամ (1866

Հերման Ապիխ
Ծնած է 11 Դեկտեմբեր 1806(1806-12-11)[1][2][3][…]
Ծննդեան վայր Պերլին, Պրուսիոյ թագաւորութիւն[2][3][4]
Մահացած է 1 Յուլիս 1886(1886-07-01)[2][4] (79 տարեկանին)
Մահուան վայր Վիեննա, Աւստրո-Հունգարիա[2][3][4]
Գերեզման Կոբլենց
Քաղաքացիութիւն  Պրուսիոյ թագաւորութիւն
 Ռուսական Կայսրութիւն
Գործունէութեան ոլորտ երկրաբանություն?
Գործատու Դորպատի կայսերական համալսարան?
Կրթութիւն Համպոլտթ Համալսարան
Գիտական ղեկավար Ալեքսանտր Ֆոն Հիումպոլտ
Տիրապետած լեզուներ գերմաներէն[1]
Անդամակցութիւն Պրուսիոյ գիտութիւններու արքայական կաճառ եւ Փեթերսպուրկի Գիտութիւններու Ակադեմիա
Պարգեւներ եւ
մրցանակներ
Կոնստանտինովյան շքանշան?
Ամուսին Adele Abich?
Ծնողներ հայր՝ Heinrich Carl Wilhelm Abich?

Կենսագրութիւն

Խմբագրել

Աւարտածէ Պերլինի համալսարանը (1831)։ Հետազօտած է Իտալիոյ հրաբուխները։ 1842-ին. հրաուիրուած է Ռուսիոյ Կայսրութիւն եւ մինչեւ 1844-ը վարած Դորպատի համալսարանի հանքաբանութեան ամպիոնը։ Ակոռիի երկրաշարժի (1840) պատճառներն ուսումնասիրելու նպատակով 1844 թ. եկած է Հայաստան, Անիի մէջ կատարած է քաղաքի հանոյթը, կազմած է անոր գլխաւոր շինութիւններուն գծագիրը։

 
Արարատ

1845 թուականին բարձրացած է Արարատ լեռը (Յուլիս 17–ին հասած է գագաթը)։ Լերան տուած է երկրաբանական նկարագրութիւնն ու կտրուածքները։ Հայաստանի մէջ Ապիխին հինգ ամիս 22 օր ուղեկցած է Խաչատուր Աբովեան, տեղեկութիւններ հաղորդելով Երեւանի նահանգի մասին։

Աշխատութիւններ

Խմբագրել

Ապիխ հրատարակած է «Կովկասեան Երկրների Երկրաբանութեան Ներածական Տեսութիւն» (1859), «Երկրաբանական Դիտումներ Կուրի Եւ Արաքսի Միջեւ Եղած Լեռնաշխարհում» (1867) աշխատութիւնները։ 1876-ին, տեղափոխուելով Վիեննա, հիմնականօրէն զբաղած է Կովկասի մէջ հաւաքած նիւթերու մշակմամբ ու հրատարակած «Երկրաբանական Հետազօտութիւններ Կովկասեան Երկրներում» (1878–1887) եռահատոր աշխատութիւնը, որուն 2–րդ եւ 3–րդ հատորները նուիրուած են Հայկական լեռնաշխարհին։

Կովկասի երկրաբանության վերաբերեալ Ապիխ գրած է յիսունէն աւելի աշխատութիւն, առաջին անգամ գիտականօրէն բացայայտած անոր բնութեան ֆիզիկա-աշխարհագրական առանձնայատկութիւնները եւ լեռնային՝ գրագիտական, բնոյթը։ Ապիխը կը համարուի «Կովկասի երկրաբանութեան հայրը»։

Գրականութիւն

Խմբագրել
  • Волкова С. П и Тихомиров В. В., Жизнь и труды Германа Вильгельмовича Абиха, «Очерки по истории геологических знаний», 1959, л. 8 (կայ Ապիխի աշխատութիւններու ամբողջական ցանկը)։
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Абих, Герман Вильгельмович // Русский биографический словарь.СПб.: Русское историческое общество, 1896. — Т. 1. — С. 8–10.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Абих, Герман Вильгельмович // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 36.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Karl Alfred von Zittel Abich, Hermann // Allgemeine Deutsche BiographieL: 1900. — հատոր 45. — S. 684–686.