Հերպըրթ Ատամզ Կիպըմզ
Հերպըրթ Ատամզ Կիպըմզ (8 Ապրիլ 1880[1], Աննապոլիս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 7 Օգոստոս 1934[1]), ամերիկացի լրագրող։
Հերպըրթ Ատամզ Կիպըմզ | |
---|---|
| |
Ծնած է | 8 Ապրիլ 1880[1] |
Ծննդավայր | Աննապոլիս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մահացած է | 7 Օգոստոս 1934[1] (54 տարեկանին) |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր |
Փենսիլվանիոյ Համալսարան Փրինսթընի Համալսարան Princeton Theological Seminary? |
Մասնագիտութիւն | լրագրող |
Ամուսին | Helen Davenport Gibbons? |
Ծնողներ | հայր՝ Hughes Oliphant Gibbons? |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Աննապոլիս (Մէրիլընտ)։ Յաճախած է Փենսիլվանիոյ համալսարանը, եւ ապա ստացած է իր մագիստրոսական (1907) եւ դոկտորական (1913) աստիճանները Փրինսթըն համալսարանէն։ 1908-ին շրջանաւարտ եղած է նաեւ Փրինսթընի աստուածաբանական սեմինարէն։
1908-1918ին Կիպընզ «Նիւ Եորք Հերըլտ» օրաթերթի թղթակից եղած է Օսմանեան Կայսրութեան, Եգիպտոսի, Պալքաններու եւ Ֆրանսայի մէջ։
1909ին, իբրեւ ամերիկեան միսիոնար[2], ինք ու կինը՝ Հելըն Տաւընփորթ Կիպընզ, ականատես եղած են հայերու ջարդին Ատանայի եւ Տարսոնի մէջ (Կիլիկիա)։
Գործունէութիւն
ԽմբագրելՄինչ կ՚աշխատէր իր դոկտորական աւարտաճառին վրայ, 1910-1913ին Կիպընզ պաշտօնավարած է իբրեւ պատմութեան եւ քաղաքական տնտեսութեան դասախօս Ռոպըրթ գոլէճի մէջ (այժմու Պողազիչի համալսարանը)[3]։
1916-ին հրատարակած է «Օսմանեան կայսրութեան հիմնադրութիւնը» հատորը, որուն հետեւած է «Արդի պատմութեան ամենասեւ էջը. դէպքերը Հայաստանի մէջ 1915-ին» հատորը, ուր նկարագրած է ջարդն ու տեղահանութիւնը։
Յառաջաբանին մէջ շեշտած է, որ ջարդերը յստակօրէն ճշդուած էին, իսկ պատասխանատուութիւնը որոշ էր, ինչ որ կը հարկադրէր ցեղասպանութեան փաստերը ներկայացնել եւ պատասխանատուները մատնանշել։
1917-ին, Կիպընզի կինը՝ Հելըն, հրատարակած է «Տարսոնի կարմիր գորգերը. կնոջ մը արձանագրութիւնը 1909-ի հայկական ջարդին»։
Յառաջաբանին մէջ, Հելըն Կիպընզ գրած է, թէ 1915-ի բնաջնջումը վերստին արթնցուցած էր 1909ի յուշերը, «Տարսոնի այդ գիշերուան ընթացքին, երբ մենք՝ եօթը անպաշտպան կիներ, մեր միակ օտարական տղամարդը ըլլալով զուիցերիացի քաջ ուսուցիչ մը ֆրանսերէնի, եւ 4.800 հայեր սպասեցինք մեր կարգին՝ քիւրտերու ձեռքը»[4]։
1917-1918ին, Հերպըրթ Կիպընզ ծառայած է ամերիկեան ուժերուն հետ Ֆրանսայի մէջ։ 1918-1921ին, «Սենթըրի» հանդէսի խմբագրական թղթակից ըլլալէ ետք, 1921-1930ին շրջուն թղթակից եղած է զանազան ամերիկեան հրատարակութիւններու, որոնց շարքին՝ «Քրիսչըն Սայընս Մոնիթըր»ին, իր յօդուածները ղրկելով Եւրոպայէն, Ասիայէն եւ Ափրիկէէն։
1922-ին, քեմալական ուժերու կողմէ յունական ջարդերուն մասին տեղեկագրած է ընդարձակօրէն։
Ա. Աշխարհամարտէն ետք, Կիպընզ Փրինսթընի համալսարանի պատմութեան բաժանմունքի դասախօս եղած է, ինչպէս եւ պատուոյ դասախօս բանակի պատերազմական գոլէճին մէջ (Ուաշինկթըն), ուր նաեւ տարեկան դասախօսութիւններու շարքեր տուած է 1920ական թուականներուՆ։
Շուրջ 30 հատոր հեղինակած է միջազգային քաղաքականութեան եւ եւրոպական գաղութատիրութեան մասին, յատկապէս անդրադառնալով ժամանակաշրջանի փոփոխական սահմաններուն։
1930-ին նշանակուած է Չինաստանի եւ Մանչուրիոյ յատուկ թղթակից «Նիւ Եորք Թայմզ»ի կողմէ։ Յաջորդ տարին, աշխարհի շրջագայութեան մը ընթացքին, Կիպընզ դարձած է առաջին անձը, որ Ափրիկէն կտրած է շոգեկառքով՝ Հնդկաց ովկիանոսէն մինչեւ Ատլանտեանը, 3.500 մղոն ճամբորդելով ինն օրուան ընթացքին[5]։
Երկեր
Խմբագրել- The New Map of Europe: 1911–1914 (1914)
- Paris Reborn (1915)
- The Blackest Page of Modern History: Events in Armenia in 1915 (1916)
- The New Map of Africa 1900-1916: A History of European Colonial Expansion and Colonial Diplomacy (1916)
- The Little Children of Luxembourg (1916)
- The Foundation of the Ottoman Empire: A History of the Osmanlis Up To the Death of Bayezid I: 1300–1403 (1916)
- Reconstruction of Poland and the Near East: Problems of Peace (1917)
- Songs from the Trenches: The Soul of the A.E.F. (1918)
- The question of Alsace-Lorraine in 1918 as Viewed by an American (1918)
- The New Map Of Asia: 1900–1919 (1919)
- France and Ourselves: Interpretative Studies: 1917–1919 (1920)
- Riviera Towns (1920)
- Great Britain in Egypt (1920)
- Venizelos (1920)
- Bases of Anglo-Saxon Solidarity (1921)
- Lithuania Recognition (with W.G. McAdoo) (1921)
- An Introduction to World Politics (1922)
- Anglo-Saxon Solidarity (1923)
- Europe Since 1918 (1923)
- America's Place in the World (1924)
- A Selected Bibliography of the World War (1924)
- John Wanamaker (1926)
- Ports of France (1926)
- Europe of Today (1927)
- The New Map of South America (1929)
- Nationalism and Internationalism (1929)
- Wider Horizons: The New Map of the World (1930)
- Contemporary World History (1932)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 (unspecified title) — 2005.
- ↑ "Days of Horror Described: American Missionary an Eyewitness of Murder and Rapine," The New York Times, April 28, 1909, at 3.
- ↑ "Herbert A. Gibbons, Noted Writer, Dies," New York Times, August 8, 1934, at 17.
- ↑ "Helen Davenport Gibbons, Journalist, Authorist, and Lecturer", ArmenianHouse.org (includes information from her 1960 obituary, "Helen Davenport Gibbons Dies; Author and Lecturer Was 77", in The New York Times).
- ↑ armprelacy (2022-04-07)։ «ՀԵՐՊԸՐԹ ԱՏԱՄԶ ԿԻՊԸՆԶ (ծնունդ՝ 8 Ապրիլ, 1880)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2022-10-16
Այս յօդուածի կամ անոր մէջ որոշակի յատուածի սկզբանական տարբերակը վերցուած է «Հայկական Հարց» Հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |