Հրանդ (անձնանուն)
հայկական արական անձնանուն
Հրանդ, հայկական արական անուն։ Անուան արմատը «հուր»[1] բառն է:
Արեւելահայոց մէջ Հրանտ ձեւով է:
- Լատինագիր ձեւը՝ HRANT
Հրանդ | |
---|---|
Տեսակ | արական |
Սեռ | Արական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերէն եւ արեւմտահայերէն |
Գիր | Հայերէնի Այբուբեն |
Չշփոթեցնել | Հրանտ? |
Կապուած յօդուածներ | «Հրանդ» սկսող էջեր |
Անունը Կրողներ
Խմբագրել- Հրանդ (Մելքոն Կիւրճեան, 1895-1915) գրող
- Հրանդ Ալեանաք ֆրանսերէն՝ Hrant Alyanak, 1880 Կ.Պոլիս-1938 Փարիզ) նկարիչ
- Հրանդ Ք. Արմէն (1895-1973) պատմաբան
- Հրանդ Ասատուր (1862 Կ.Պոլիս-1928) հայ բանասէր, հրապարակախօս
- Հրանդ Արսլանեան (1886 Մեզիրէ, ՕԿ-1915) բժիշկ
- Հրանդ Գանգրունի (ծն.1925 Դամասկոս) գրող, պատմաբան
- Հրանդ Գըլըճեան (ծն.1896 Սեբաստիա) փրօֆ, ջութակահար
- Հրանդ Մալոյեան (ֆրանսերէն՝ Hrant Maloyan 1896 Մուշ-1978 Դամասկոս) ֆրանսական բանակի զինուորական
- Հրանդ Մարգարեան (ծն.1938 Պասրա, Իրաք) գիտնական եւ դերասան
- Հրանդ Շահինեան (1923-96 Երեւան) հայ խորհրդային մարմնամարզիկ
- Հրանդ Սրմաքէշեան (1888 Կ.Պոլիս-1915) բժիշկ
- Հրանդ Տինք (թրք.՝ Hrant Dink 1954 Մալաթիա-սպ.2007 Իսթանպուլ) պոլսահայ լրագրող, «Ակօսի» խմբագիր
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Հայոց Անձնանուններու Բառարան, Հրաչեայ Աճառեան (1942) [1]