Ռուբէն Մամուլեան
Ռուբէն Մամուլեան (անգլերէն՝ Roupen Mamoulian, 8 Հոկտեմբեր 1897[1][2][3][…], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[4] - 4 Դեկտեմբեր 1987[5][1][2][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկահայ բեմադրիչ, կը համարուի 20-րդ դարու աշխարհի մեծագոյն թատերական եւ սինեմայի բեմադրիչներէն մէկը։
Ռուբէն Մամուլեան անգլերէն՝ Rouben Mamoulian | |
---|---|
| |
Ծնած է | 8 Հոկտեմբեր 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[4] |
Մահացած է | 4 Դեկտեմբեր 1987[5][1][2][…] (90 տարեկանին) |
Մահուան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ազգութիւն | Հայ[4] |
Ուսումնավայր |
Մոնտենի լիցեյ? Մոսկուայի կայսերական համալսարան[4] |
Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ, թատերական ռեժիսոր, բեմադրիչ, հեղինակ |
Աշխատավայր | Իսթմանի երաժշտական դպրոց? |
Ծնողներ | հայր՝ Zachary Mamoulian? |
Կենսագրութիւն
ԽմբագրելՌուբեն Մամուլեան ծնած է Թիֆլիսի մէջ (Վրաստան), 1897-ին, հայ մեծահարուստ ընտանիքի մէջ։ Ուսանած է Մոսքուայի եւ Լոնտոնի համալսարաններու իրաւաբանական կաճառներուն մէջ։ Որոշ ժամանակ յաճախած է Եւկենի Վախթանկովի թատերական սթիւտիոն։ 1920 թուականէն սկսեալ Լոնտոնի եւ Փարիզի, 1923 թուականէն՝ Նիւ Եորքի թատրոններուն մէջ իրականացուցած է շուրջ 60 տրամաթիքական եւ երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցութիւն ձգած են ամերիկեան թատրոնի եւ սինեմայի ձեւաւորման եւ զարգացման վրայ։ 1929 թուականէն սկսեալ նկարահանած է շարժանկարներ, որոնց մէջ իրագործած է շարք մը նորարարութիւններ։ 1964 թուականին կը գրէ եւ կը հրատարակէ մանկական Ապիկայլ գիրքը։ Կեանքի վերջաւորութեան ժամանակակից անգլերէնի թարգմանած է Շէյքսփիրի «Համլետը»: 1968 թուականին այցելած է Հայաստան։ Մահացած է 1987 թուականի Դեկտեմբեր 4 -ին Լոս Անճելըսի մէջ (Միացեալ Նահանգներ)։
Նորարարութիւնները
ԽմբագրելԱռաջին անգամ օգտագործած է երկու խօսափողով ձայնագրումը եւ մոնթաժը մէկ ձայներիզի վրայ։ Առաջին անգամ է նկարահանած է սթիւտիոյէն դուրս, շարժական տեսագրիչով, օգտագործած է միաժամանակ քանի մը տեսագրիչ։ Քաղաքի փողոցները ֆիլմին մէջ է, որ առաջին անգամ հնչած է ձայնը քատրէն դուրս։ Բեքքի Շարփ շարժանկարը սինեմայի պատմութեան առաջին գունաւոր երկար շարժանկարն է։
Մրցանակներ
Խմբագրել«Ուրախ աւազակը»՝ 1936-ին Նիւ Եորքի սինեմայի քննադատներուն կողմէ համարուած է տարուայ լաւագոյն շարժանկարը։ «Արիւն եւ աւազ»՝ 1940-ին Վենետիկի ֆիլմի փառատօնին արժանացած է ժիւրիի յատուկ մրցանակի որպէս լաւագոյն գունաւոր շարժանկար։ 1980-ին Մամուլեանի անունը արձանագրուեցաւ է Պրոտւոէյի փառքի դահլիճին մէջ։ 1983-ին ստացած է ամերիկեան սինեմայի բեմադրիչներու բարձրագոյն՝ Կրիֆֆիթի մրցանակը սինեմայի ասպարէզին մէջ մեծագոյն աւանդի համար։ Մամուլեանի անունով աստղ տեղադրուած է Հոլիուտի փառքի ծառուղիին վրայ։
Թատերական Գործերը
Խմբագրել- Դռան թակոց (Օսթին Փեյճ) 1922, Լոնտոն
- Ֆաուսթ (Կեօթէ) 1925, Ռոչեսթըր (Միացեալ Նահանգներ)
- Գարմեն (Պիզէ) 1926, Ռոչեսթըր (Միացեալ Նահանգներ)
- Քոյր Պէաթրիս (Մեթերլինք) 1926, Ռոչեսթըր (Միացեալ Նահանգներ)
- Բորկի (Հէյուորտ) 1927, Նիւ Եորք (Միացեալ Նահանգներ)
- Բորկի եւ Պես (Կերշուին), 1927 Նիւ Եորք (Միացեալ Նահանգներ)
- Ամիս մը գիւղին մէջ 1929, Նիւ Եորք (Միացեալ Նահանգներ)
- Օգլահոմա (Ռոճըրս, Համմերսթայն) 1943, Նիւ Եորք (Միացեալ Նահանգներ)
- Գարուսել (Ռոճըրս, Համմերսթայն) 1945, Նիւ Եորք (Միացեալ Նահանգներ)
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելԹուական | Ֆիլմի Անուն | Արտադրութեան ընկերութիւն | Դերեր | Նշումներ |
---|---|---|---|---|
1929 | Ծափահարութիւններ | Paramount | Էլլէն Մորկան | |
1931 | Քաղաքի փողոցները | Paramount | Կերի Քուփըր / Սիլվէա Սիտնի | |
1932 | Տոքթոր Ճեքիլը եւ պարոն Հայտը | Paramount | Ֆրետրիք Մարչ / Միրիամ Հոփքինզ | |
1932 | Սիրէ զիս այս գիշեր | Paramount | Մորիս Շէվալիէ / Ժանեթ Մաքտոնալտ | |
1933 | Քրիսթինա թագուհին | MGM | Կրէթա Կարպօ / Ճոն Կիլպըրթ | |
1933 | Երգ երգոց | Paramount | Մարլէն Դիթրիխ / Պրայըն Էյհըրն | |
1934 | Մենք նորէն կ'ապրինք | Samuel Goldwyn Co. | Ֆրէտրիք Մարչ / Աննա Սթեն | |
1935 | Պեքքի Շարփ | Pioneer Pictures | Միրիամ Հոփքինզ | First three-strip Technicolor film |
1936 | Ուրախ աւազակը | Pickford-Lasky | Նինօ Մարթինի / Իտա Լուբինօ / Լէօ Քարիլլո | |
1937 | Բարձր, Լայն եւ Գեղեցիկ | Paramount | Իրէն Տիւն / Ռանտոլֆ Սքոթ/ Չարլզ Բիքֆորտ | |
1939 | Ուրախ աւազակը | Columbia | Պարպարա Սթէնուիք ] / Ուիլյըմ Հոլտըն | |
1940 | Զօրոյի նշանը | 20th Century Fox | Թայրըն Բաուըր / Լինտա Տարնելլ | Չարլզ Պիքֆորտ |
1941 | Արիւն եւ աւազ | 20th Century Fox | Թայրըն Բաուըր / Լինտա Տարնելլ / Ռիթա Հէյուորթ | Technicolor film |
1942 | Մատանիներ իր մատներուն վրայ | 20th Century Fox | Ճին Թիերնի / Հէնրի Ֆօնտա | |
1948 | Ամառնային Արձակուրդ | MGM | Միքի Ռունի / Կլորիա դը Հէվըն / Ոըալթր Հիւսթըն / Ակնէս Մուրհէտ / Ֆրէնք Մորկան / Մարիլին Մէքսուելլ | Technicolor film |
1957 | Մետաքսէ գուլպաներ | MGM | Ֆրետ Ասդեր / Սիտ Չարիս | Metrocolor film |
Աղբիւրներ
Խմբագրել- Theater Programs, Playbills and Miscellany from the Rouben Mamoulian Collection at the Library of Congress
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.