Սիմէոն Հախումեան
Սիմէոն Գասպարի Հախումեան (4 Փետրուար 1859[1][2], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 14 Փետրուար 1905[1][2], Փարիզ, Ֆրանսա[1][2]), հայ հրապարակախօս, գրող, թարգմանիչ։
Սիմէոն Հախումեան | |
---|---|
Ծնած է | 4 Փետրուար 1859[1][2] |
Ծննդավայր | Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 14 Փետրուար 1905[1][2] (46 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ, Ֆրանսա[1][2] |
Մասնագիտութիւն | հրապարակախօս, գրագէտ, թարգմանիչ |
Ազգութիւն | Հայ[1] |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Կրթութիւն |
Շուշիի Թեմական դպրոց[1] Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1] Փարիզի Համալսարան[1] |
Աշխատավայր | ժամանակ[1][2] |
Սիմէոն Հախումեան Ուիքիդարանին մէջ |
Սիմէոն Գասպար Հախումեան (4 Փետրուար, 1859, Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 14 Փետրուար, 1905, Փարիզ, Ֆրանսա), հայ հրապարակախօս, գրող եւ թարգմանիչ[3]։
Կեանքը
ԽմբագրելՍիմէոն Հախումեան ծնած է 1859-ին, Շուշի: Յաճախած է Շուշիի թեմական դպրոցը եւ Էջմիածնի Գէորգեան ճեմարանը: Հետագային մեկնած է Փարիզ եւ հետեւած Սորպոնի համալսարանի բժշկական բաժանմունքի դասընթացքներուն: Եղած էր ուսուցիչ Կարսի, Շուշիի եւ Թաւրիզի մէջ: Թիֆլիսի եւ Պաքուի մէջ թատերախումբեր ղեկավարած էր:
«Գործ» հանդէսը հրատարակուած է 1882-1884 տարիներուն: Հետագային Փարիզի մէջ հրատարակած է «Ժամանակ» հանդէսը: Աշխատակցած է նաեւ ժամանակի պարբերական մամուլին, ստորագրելով Ահրիման, Մար-Ամադ եւ Ծերուկ ծածկանուններով: Հանդէս եկած է ինքնուրոյն եւ թարգմանական բանաստեղծութիւններով եւ արձակ գործերով:
Շուշիի մէջ հրատարակուուղ երկրորդ թերթը եղած է «Գործ» հանդէսը, որուն խմբագիրն ու հրատարակիչը Սիմէոն Հախումեանն էր:
Մահացած է 1905-ին, Փարիզ:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԳՈՐԾ»։ արտագրուած է՝ 2022-12-19
Գրականութիւն
Խմբագրել- Մխիթարեան Մ., ԺԹ. դարու երկրորդ կէսի արեւելահայ պարբերական մամուլի պատմութենէն, Ե., 1976:
Երկեր
Խմբագրել- Մանիկ, վիպակ, 1889։