Վահան Արծրունի
Վահան Արծրունի (5 Դեկտեմբեր 1965, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն)[1], երգահան եւ երգիչ: Թատերագէտ, թատերագիր՝ Անուշ Ասլիբեկեանի ամուսինը:
Վահան Արծրունի | |
---|---|
| |
Ծնած է | 5 Դեկտեմբեր 1965 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Հայաստան Խորհրդային Միութիւն |
Մայրենի լեզու | հայերէն |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ուսումնավայր |
Երեւանի Պետական Բժշկական Համալսարան Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
Տեսակ | Սենեկային երաժշտութիւն, Հոգևոր երաժշտություն?, պրոգրեսիվ ռոք?, Համաշխարհային երաժշտութիւն եւ ֆոլկ ռոք? |
Մասնագիտութիւն | երգահան, երգիչ, երաժիշտ, բժիշկ |
Ամուսին | Անուշ Ասլիբեկեան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱրծրունին ծնած է Երեւան: Ան Սերած է Արծրունիներու իշխանական տոհմէն[2]։
1983-1989 թուականներուն սորված եւ աւարտած է Երեւանի Մխիթար Հերացիի անուան պետական բժշկական համալսարանը:
Գործունէութիւն
ԽմբագրելՎահան Արծրունի յառաջադէմ հայ ստեղծագործող է, որ հաւատարիմ մնալով հայ երաժշտութեան աւանդոյթներուն, համադրելով ազգային, ակադեմական եւ ժամանակակից երաժշտութեան արտայայտչամիջոցները, իր արուեստով կը հաստատէ ուրոյն մշակութային արժէքաւոր համակարգ մը: Կը ստեղծագործէ երաժշտութեան բազմաթիւ ոլորտներու մէջ (քամերային երաժշտութենէն մինչեւ ռոք, ելեկտրոնայինէն` սիմֆոնիք եւ երգչախմբային երաժշտութիւն), հանդէս կու գայ տարբեր համերգային ծրագիրներով Հայաստանի եւ արտասահմանի մէջ, շարժապատկերի, ինչպէս նաեւ թատրոնի եւ ժամանակակից արուեստի ցուցադրութիւններու համար երաժշտութիւն կը յօրինէ:
- 2013 ԱՐԾՐՈՒՆԻ NEW ACOUSTIC BAND
- 2000- 2011 ԱՐԾՐՈՒՆԻ յառաջդիմական-երաժշտութեան ռոք-խումբի հիմնադիր,
- 2002 «ՍԱ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է հեռուստաշարի հեղինակ եւ վարող, Մոնարխ ՀԸ, ԱՄՆ,
- 2000-2002 «Սապոթաժ» հեռուստաշարի հեղինակ եւ վարող, Ա1+ ՀԸ, ՀՀ,
- 2000-2001 «Սապոթաժ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, FM 107 ձայնասփիւռի կայանէն, ՀՀ,
- 1998-1999 «VOX MUNDI» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, FM 107 ձայնասփիւռի կայանէն, ՀՀ,
- 1995, 1997-2002 «ART PROMO» հեռուստաշարի հեղինակ եւ վարող, Ա1+ ՀԸ, ՀՀ,
- 1995-1997 Հայաստանի Ազգային Բանակի սպայ,
- 1994-1996 «GAUDEAMUS» 4 երաժշտական փառատօններու հեղինակ եւ կազմակերպիչ,
- 1989-1994 Երեւանի պետական երաժշտանոցի ուսանող (ղեկավար` Փրոֆ. Գոհար Գասպարեան),
- 1995 Հայաստանի Պետական «Կապելա»յի արուեստագէտ,
- 1993-1994 «Յայսմաւուրք» երգչախումբի արուեստագէտ,
- 1986-1992 «Նարեկ» արական երգչախումբի մեներգիչ եւ արուեստագէտ,
- 1983-1991 երեւանի Պետական Բժշկական Ինստիտուտի ուսանող:
Ստեղծագործութիւններ
Խմբագրել- «Կոմիտաս ՏԱՍԸ Յայտնութեան» վոքալ-գործիքային երգաշար Կոմիտասի բանաստեղծութիւններու հիման վրայ[3],
- Ռազմիկ Դաւոյեանի բանաստեղծութիւններու հիման վրայ երգաշար,
- Անձնական բանաստեղծութիւններու երգաշար,
- «ETHNOPHONICA» սիմֆոնիք սիւիթ,
- Գործիքային ստեղծագործութիւններ ռոք խումբի համար,
- Գործիքային ստեղծագործութիւններ ռոք խումբի, քամերային եւ սիմֆոնիք նուագախումբերու համար,
- «SACRED EPISODES» Արեւելքի Ասորական Եկեղեցւոյ Ս. Պատարագի մշակում (ձայնի, սիմֆոնիք նուագախումբի եւ մեծ երգչախումբի համար),
- «SACRED RITUALS» Արեւելքի Ասորական Եկեղեցւոյ Սրբազան Ծէսերու մշակում (ձայնի, սիմֆոնիք նուագախումբի, մեծ երգչախումբի եւ ազգային նուագարաններու համար),
- «EAST-WEST barocco-folk project» քամերային ստեղծագործութիւններու եւ մշակումներու շարք,
- «Հայուհու Խորհուրդը» գործիքային ստեղծագործութիւններ եւ մշակումներ
- «Ասորական Այբուբեն» մանկական երգաշար (26 երգ)
- «Մաշտոց, ՍՐԲԱԶԱՆ Մարգարիտներ» Ս. Մեսրոպ Մաշտոցի 11 շարականներու մշակումներ (ձայնի, քամերային նուագախումբի, մանկական երգչախումբի եւ փողայիններու համար)
Ձայնադարան
ԽմբագրելՎահան Արծրունիի ձայնա- եւ տեսասկաւառակները կը հրատարակուին եւ կը վերահրատարակուին ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Աւստրալիոյ եւ Ռուսաստանի մէջ: Ան աշխոյժ համերգային գործունէութիւն կը ծաւալէ Հայաստանի, Ռուսաստանի, Միջին Արեւելքի, Եւրոպայի եւ Ամն-ի մէջ:
CD
- 2011 «Մաշտոց, ՍՐԲԱԶԱՆ Մարգարիտներ», ՀՀ
- 2009 «SACRED EPISODES», ԱՄՆ
- 2009 «SACRED RITUALS», ԱՄՆ
- 2007 «CRUSADE», ՌՖ]
- 2006 «ASSYRIAN WAY», ԱՄՆ
- 2005 «The BEST of 1996-2002», ՌՖ
- 2002 «That's All LIVE», ՀՀ
- 2002 «CRUZAID», Ֆրանսա
- 2002 «LIVE CUTS», Ֆրանսա
- 2002 «Կոմիտաս, ՏԱՍԸ Յայտնութիւն», ԱՄՆ
- 1998 «Սա մեր Հայրենիքն է», ՀՀ
- 1996 «ETHNOPHONICA», ՀՀ
- 1991 «Նախաբան», ՀՀ
DVD
- 2004 «Կոմիտաս, ՏԱՍԸ Յայտնութիւն», ՌՖ
Մասնակցութիւն այլ CD-ներու
Խմբագրել- 2007 «LIVE 2006 - Արթիւր Մեսչեան», ԱՄՆ
- 2006 «LIVE 2005 - Արթիւր Մեսչեան», ԱՄՆ
- 2003 «UN VOYAGE EN PROGRESSIF», Ֆրանսա
- 2001 «Armenia», Աւստրալիա
- 1991 «Օգնիր եւ օգնութիւն կը ստանաս» Վահան Արծրունի, Լիլիթ Պիպոյեան, Ռուբէն Հախուերդեան, ՀՀ
Մասնակցութիւն այլ DVD-ներու
Խմբագրել- 2009 «LIVE 2005,2006,2009 - Արթիւր Մեսչեան», ԱՄՆ
- 2006 «շարականներ» (կատ.` Աննա Մայիլեան), ՀՀ
Երաժշտութիւն՝ ֆիլմերու, թատրոնի եւ ցուցահանդէսներու համար
ԽմբագրելՎահան Արծրունի յայտնի է նաեւ շարժապատկերի, ոգեշնչող շարժանկարի, թատրոնի եւ արդի արուեստի բնագաւառներու համար գրուած երաժշտութեամբ:Հեղինակ է 12 վաւերագրական ֆիլմերու, 5 ոգեշնչող ֆիլմերու, մնջախաղ թատրոնի («գիրք ծաղկանց»), թատերապարի(«ներդուրս») եւ բազմաթիւ արդի արուեստներու (Քիմիական անձրեւ, Չսերտած դասեր, SIMULACRUM)երաժշտութիւններու:
Երաժշտութիւն՝ Գեղարուեստական ֆիլմերու համար
Խմբագրել- 2012 «Up and Down» -. Լ.Դանիէլեան, շարժապատկերի կեդրոն, ՀՀ
Երաժշտութիւն՝ վաւերագրական ֆիլմերու համար
Խմբագրել- 2013 «Խաչքար» - վարիչ՝ Լ.Քալանթար, InterNews, ՀՀ
- 2009 «Հայուհու խորհուրդը» - բեմադրիչ` ԱՅ. Բախտամեան, ՀՀ
- 2009 «Բացայայտ»` Եւրոպան – Ինթըրնիւզ, ՀՀ
- 2008 «Ախթալա» - վարիչ՝ ԱՅ.Բախտամեան, ՀՀ
- 2008 «Պղնձասար» - վարիչ՝ ԱՅ.Բախտամեան, ՀՀ
- 2008 «Ճակատագրի ճամբաներով» - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եաւգուպովա, ԱՄՆ
- 2008 «Ռուսաստանի ասորիները» - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
- 2006 «Ancestral home» - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
- 2006 «Gates of the East» -վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
- 2005 «Second Homeland» - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
- 2005 «Մի ազգի պատմութեան մոռացուած մի էջ» - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
- 1997 «Idea Fix» - վարիչ՝ Լ.Գեւորգեան, ՀՀ
- 1995 «զօրաց Ոգի» - վարիչ՝ Վ.Արծրունի, ՀՀ
Ոգեշնչող ֆիլմերու Երաժշտութիւն
Խմբագրել- 2010 «Մի անգամ» - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
- 2008 «Պիթլիս» - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
- 2008 «Մումի Տրոլ» - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
- 2005 «Ամէնը անցեալում է» - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
- 2004 «ճանապարհ» - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
Թատրոնի եւ թատերականացուած ներկայացման համար երաժշտութիւն
Խմբագրել- 2012 «Ներդուրս» ժամանակակից պարային ներկայացում - բեմադրիչ` Թենի Մաթեան
- 2010 «Թռիչք քաղաքի վրայով» (Անուշ Ասլիբեկեան)- վարիչ՝ Նարինէ Գրիգորեան, Երեւանի պետական տիկնիկային թատրոն
- 2009 «Հայուհու խորհուրդը» - բեմադրիչ` ԱՅ. Բախտամեան, Թեհրան, Իրան
- 2008 «Գիրք ծաղկանց» (Դ.Դէմիրճեանի վիպակի հիման վրայ) - վարիչ՝ Ժ.Դադասեան, Երեւանի մնջախաղի պետական թատրոն
Կերպարուեստի ցուցահանդէսներ եւ ներդրումներ
Խմբագրել- 2012 «Մաշտոց - 1650» համատեղ կատարում գեղանկարիչ Աշոտ Աւագեանի հետ, «աբրահամեան մշակութային կեդրոն, ՀՀ
- 2011 «SIMULACRUM» վիտէօ-արտ, գեղանկարիչ` Նարեկ Աւետիսեան, ՆՓԱԿ, ՀՀ
- 2008 «Չսերտած դասեր» ցուցահանդէս, նկարիչներ ԱՅ. Զուլումեանի եւ Ն. Զոլեանի մասնակցութեամբ, (համադրող` Լ.Սարգսեան)
Հայաստանի Ժամանակակից Արուեստի Թանգարան, ՀՀ
- 1999 «Քիմիական անձրեւ» Կ.Ազիզեանի (ֆօտո-արտ), Վ.Արծրունիի (ելեքտրական կիթառ), ԱՅ.Մայիլեանի (վոքալ), Հ.Չոպանեանի (մնջախաղ), Լ.Հախուերդեանի (հարուածայիններ) մասնակցութեամբ, ՀԱՅ ԱՐՏ մշակութային կեդրոն, ՀՀ
Հրատարակչական գործ (որպէս նախաձեռնող եւ հրատարակիչ)
Խմբագրել- 2004 “փշուր Մը” Կոմիտասի քնարերգութեան ժողովածու (խմբ. ԱՅ.Մորիկեան)
Գնահատական
ԽմբագրելՎահան Արծրունիի երաժշտութիւնը կատարուած է անցնող 30 տարիներու ընթացքին, հնչած ձայնասփիւռէն, հեռարձակուած հեռատեսիլի կայանէն, ստացած ազգային եւ միջազգային մրցանակներ, արժանացած բարձր գնահատականի ազգային եւ արտասահմանեան մասնագէտ-երաժշտագէտներու եւ մամուլի կողմէն:
- 2008 Ասորական Արեւելքի Եկեղեցւոյ Պատրիարք-կաթողիկոս Մարտիկխա Դ.-ի Հովուապետական Օրհնութիւնը ասորական հոգեւոր երաժշտական ժառանգութեան մշակման համար:
- 2007 «Կոմիտաս, Տասը Յայտնութիւն» երգաշարը ներառուած է հանրակրթական դպրոցի երաժշտութեան դասանիւթի Պետական չափորոշիչ ծրագրին մէջ:
մրցանակներ`
- 2005 Լաւագոյն երաժշտական լուծում «ճանապարհ» ֆիլմի համար, «լիստոպադ 2005» ֆիլմի 7-րդ միջազգային փառատօն, Մինսք, Պելլառուս
Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխութիւններ Հայաստանի եւ ԱՄՆ-ի մէջ`
Խմբագրել- 2004 Լաւագոյն Ազգային «alternative album», ԱՄՆ - «Կոմիտաս, Տասը Յայտնութիւն»,
- 2004 Լաւագոյն Ձեւաւորում, ԱՄՆ - «Կոմիտաս, Տասը Յայտնութիւն»,
- 2003 Տարուան Լաւագոյն Ալպոմ, ՀՀ - «Կոմիտաս, Տասը Յայտնութիւն»,
- 2003 «CRUZAID» ձայնասկաւառակը կ'ընդգրկուի «MUSEA records»-ի «UN VOYAGE EN PROGRESSIF» լաւագոյն յառաջադէմ նախագիծերու եւրոպական տասնեակին մէջ, Ֆրանսա:
Արտագին յղումներ
Խմբագրել- Պաշտօնական կայք Archived 2016-08-13 at the Wayback Machine.
- Վահան Արծրունի Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Եութուպ ալիք
- Իմմիւզիք
- Պաշտօնական պլոկ
- Ֆէյսպուք էջ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Իմ Երեւան. Վահան Արծրունի»։ www.1tv.am։ արտագրուած է՝ 2020-12-18
- ↑ LLC Ayb Solutions։ «ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՒՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ»։ Hay Zinvor (անգլերէն)։ արտագրուած է՝ 2020-12-18
- ↑ «Հանդիպում երաժիշտ Վահան Արծրունու հետ (Երեւան)»։ Hamazkayin (Hy-am)։ 2011-02-26։ արտագրուած է՝ 2020-12-18