Տիգրան Հախումեան
Տիգրան Հախումեան (17 Յունուար 1894[1][2], Երեւան, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 25 Մարտ 1973[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]), բանաստեղծ, թատերագիր, գրականագէտ, թարգմանիչ։ 1943 թուականին դարձած է անդամ Խորհրդային Հայաստանի Գրողներու միութեան։
Տիգրան Հախումեան | |
---|---|
Ծնած է | 17 Յունուար 1894[1][2] |
Ծննդավայր | Երեւան, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 25 Մարտ 1973[1][2] (79 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Մոսկուայի կայսերական համալսարան[1] Բաքվի ռեալական ուսումնարան?[1] |
Կոչում | փրոֆէսոր[1][2] |
Մասնագիտութիւն | գրականագէտ, թարգմանիչ, թատերագէտ, համալսարանի դասախօս |
Աշխատավայր |
Մշակ[1] «Մաճկալ», հայկական օրաթերթ Հայաստան Վերելք Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1] Երեւանի Պետական Համալսարան[1] Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան[1] |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Երեխաներ | Սիմէոն Հախումեան |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Երեւան։ Նախնական կրթութիւնը ստացած է Պաքուի մէջ եւ ապա ընդունուած է Մոսկուայի համալսարանի իրաւաբանական եւ բանասիրական բաժինը, ուրկէ շրջանաւարտ եղած է 1917 թուականին:
Վարած պաշտօններ
ԽմբագրելՀամալսարանական ուսումը աւարտելէ ետք վերադարձած է Թիֆլիս եւ եղած՝ «Ժողովուրդի Ձայն» եւ «Մշակ» թերթերու խմբագրական կազմի անդամ: Միաժամանակ աշխատակցած է «Մաճկալ», «Խորհրդային Հայաստան» թերթերուն, ինչպէս նաեւ «Վերելք» ամսագիրին: Տիգրան Հախումեան 1943-1948 թուականներուն դասախօսած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական կաճառին, Երեւանի Պետական համալսարանին եւ Պրուսովի անուան ռուսաց եւ օտար լեզուներու կաճառին մէջ։
1951 թուականին «Դերենիկ Դեմիրճեան դրամատուրգիան» խորագրեալ թեզի պաշտպանութեամբ՝ ստացած է բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճանի:
Ստեղծագործութիւններ
ԽմբագրելԵրեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան թատրոնին մէջ, 1931-ին առաջին անգամ ըլլալով բեմադրուած է Հախումեանի «Թշուառներ» թատրերգութիւնը, որուն յաջորդած են այլ ստեղծագործութիւններ:
Ան հեղինակ է նաեւ բանաստեղծութիւններու, որոնք առանձին հատորով լոյս տեսած են 1923 թուականին:
Հախումեան թատրերագրութեան կողքին զբաղած է նաեւ թարգմանութեամբ, հայերէնի վերածելով աւելի քան 100 ռուսերէն թատերական աշխատութիւններ. ինչպէս՝ Մաքսիմ Կորքիի, Անաթոլի Լունչարսքիի եւ այլ յայտնիներու:
Կոչում եւ շքանշան
ԽմբագրելՀախումեան արժանացած է՝
- «Պատուոյ նշան» շքանշանին,
- Խորհրդային Հայաստանի Վաստակաւոր գործիչ կոչումին[3]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ «ՏԻԳՐԱՆ ՀԱԽՈՒՄԵԱՆ (1894-1973)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-14