Աղաւնի (գրող)
Աղաւնի (աւազանի անունով՝ Աղաւնի Գրիգորեան, 15 Յուլիս 1911[1], Կարսի մարզ, Ռուսական Կայսրութիւն - 2 Փետրուար 1992, Երեւան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ եւ հրապարակագիր։
Աղաւնի | |
---|---|
Ծննդեան անուն | հայ.՝ Աղավնի Արշակի Գրիգորյան[1][2] |
Ծնած է | 15 Յուլիս 1911[1] |
Ծննդավայր | Կարսի մարզ, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 2 Փետրուար 1992 (80 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Անդրկովկասի ԽՖՍՀ Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան? |
Մասնագիտութիւն | գրագէտ, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ |
Աշխատավայր |
Պիոներ կանչ? Աւանկարտ Գրական թերթ |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Արեւմտնան Հայաստանի Կարսի մարզի Տայլար գիւղը: 1930ին աւարտած է Լենինականի մանկավարժական հիմնարկը:
1930-51 յաջորդարար մաս կազմած է «Պիոներ կանչ», «Աւանգարդ», «Կոլխոզնիկ», «Գրական թերթ» «Սովետական Հայաստան» թերթերուն եւ Երեւանի ռատիոհաղորդումներու խմբագրութիւններուն, ապա պաշտօնավարած է Արտասահմանեան երկրներու հետ բարեկամութեան եւ մշակութային կապի հայկական ընկերութեան մէջ:
1928-ին, Աղաւնիի առաջին բանաստեղծութիւնը տպագրուած է Լենինականի «Բանուոր» թերթին մէջ, 1930-էՆ սկսեալ ան հրատարակած է բազմաթիւ հատորներ եւ գրքոյկներ, որոնց նշանաւորներն են․
- «Երեւանեան երգեր»,
- «Շիրակ»,
- «Ճամբորդների զօզանջը»,
- «Բարի լոյս, Արեգ»:
ԱՆ նաեւ թարգմանած է շուրջ 5 հատորներ, իսկ իր «Շիրակ» վէպը լոյս տեսած է նաեւ ռուսերէնով[3]:
Պարգեւներ
ԽմբագրելԱրժանացած է վաստակաւոր գործիչի կոչումին, պարգեւատրուած է «Աշխատանքային կարմիր դրօշ» եւ «Պատուոյ նշան» շքանշաններով:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «Աղաւնի»։ արտագրուած է՝ 2024-08-13
Աղբիւրներ
Խմբագրել- «Բագին», Մարտ-Ապրիլ 1988, Պէյրութ, էջ 104։[1]