Անահաիտ Թոփչեան
Անահաիտ Թոփչեան (21 Օգոստոս 1947, Արթիկ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 20 Սեպտեմբեր 2021[1], Երեւան, Հայաստան), դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակաւոր արսհեստագէտ։ Ալեքսան Թոփչեանի կողակիցը[2]։
Անահաիտ Թոփչեան | |
---|---|
Ծնած է | 21 Օգոստոս 1947 |
Ծննդավայր | Արթիկ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 20 Սեպտեմբեր 2021[1] (74 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր | ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ? |
Մասնագիտութիւն | թարգմանիչ, դերասանուհի, գրագէտ |
Աշխատավայր | Հրաչեայ Ղափլանեանի Անուան Տրամաթիքական Թատրոն |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Ամուսին | Ալեքսանդր Թոփչեան |
Կենսագրական գլծեր
ԽմբագրելԾնած է Արթիկ։ 1971 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանի ռուս բանասիրութեան բաժինը։
1967-1991 թուականներուն աշխատած է Երեւանի Հ. Ղափլանեանի անուան դրամատիկական թատրոնին մէջ։ Խաղացած է աւելի քան 100 դեր ժապաւէններու, հեռատեսիլի ներկայացումի, ռատիոյի ներկայացումի եւ թատրոնի մէջ։
1990 թուականին հիմնադրած է հեղինակային թատրոն, որու շրջանակներուն մէջ հիւրախաղերով շրջած է բազմաթիւ երկիրներ՝ Ֆրանսա, ԱՄՆ, Զուիցերիա, Գերմանիա, Քանատա, Լիբանան, Սուրիա, Կիպրոս, ըլլալով թատերական բեմադրիչ, բեմագիր, դերասան եւ գեղարուեստական ղեկավար։
Գրական ստեղծագործութիւններ
Խմբագրել1990 թուականէն տպագրվում է հայ, ռուս եւ օտար մամուլում՝ հանդէս գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով եւ գեղարվեստական արձակով։ 1991 թվականից բնակվում է Փարիզում, որտեղ 1992 թվականից տպագրվել է «Ռուսական միտք» շաբաթաթերթում եւ այլ թերթերում, ամսագրերում։ Ունի բազմաթիվ թարգմանություններ՝ կատարած ֆրանսիական գրականությունից։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերէն, սպաներէն, գերմաներէն, անգլերէն, ռումիներէն, յունարէն եւ վրացերէն։
Հեղինակած է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վէպերը։
2012 թուականին անոր «Մարաթոն» պատմուածքը բեմադրուած է Փարիզի մէջ[3]։