Գոհար (անձնանուն)
Գոհար, հայկական իգական անուն։ Առաջացած է հայերէն գոհար՝ «ակունք» բառէն։ Կը գործածուի 12րդ դարէն։ Փաղաքշական ձեւն է՝ Գոհարիկ։ Անուան կը համապատասխանեն պարսկերէն՝ Gauhar, Guhar, արաբերէն՝ Ĵauhar անձնանունները։[1]
Գոհար | |
---|---|
Տեսակ | Իգական անուն |
Սեռ | իգաեան |
Նշանակութիւն | թանկարժէք քար |
Ծագում | |
Ծագման լեզու | պարսկերէն |
Գիր | Հայերէնի Այբուբեն |
Անուան այլ ձեւեր | |
Կ՛ոնթադրուի, որ նոյնն է ինչ | Gövher? |
Փաղաքշական ձեւեր | Գոհարիկ |
Կապուած յօդուածներ | «Գոհար» սկսող էջեր |
Gohar (given name) Ուիքիպահեստին մէջ |
Գրելաձեւերը
Խմբագրել- Ունեցած է նաեւ Գաւհար գրելաձեւը
- Անունին լատինագիրը՝ KOHAR
Անունը Կրողներ
Խմբագրել- Գոհար Ազնաւուրեան (1906,Բաբերդ Օսմ.Կայսրութիւն - (1983, Երեւան)՝ արխիւագէտ, խմբագիր
- Գոհար Գասպարեան ((1924, Գահիրէ-(2007, Երեւան)՝ նշանաւոր օփերային երգչուհի
- Գոհար՝ կնոջ մը անունը, որ 1700 թուականին Արցախի մէջ գործած է «Գոհար» անունով գորգը[2][3]
- Գոհար Խաչատուրեան՝ {Յարութ, Շահէ եւ Նառ Խաչատուրեան եղբայրներու մայրիկը, որուն անունով կը կոչուի 1997-ին Կումայրիին մէջ հիմնադրուած «Գոհար» երգչախումբը
- Գոհար Մելիքեան (Ծն.Պէյրութ, Ամուսն. բանաստեղծ Զարեհ Մելգոնեան), արձակագիր
Այլ Լեզուներու Մէջ
ԽմբագրելԳոհար բառը պարսկերէնէ անցած է նաեւ քանի մը այլ լեզուներու եւ կը գործածուի որպէս կանացի անուն: Ազրպէյճանցիները ունին անունի Gövhər [կովհար] տարբերակը:
Ջաւահիր եւ չէչենական Ճոհար (Джовхlар) (արական) անունները նոյնպէս ծագած են գոհար թանկարժէք քարէն:
Նոյն ծագումը ունի հնդկական Ճաւահարլալ անունը
Գործածութիւններ
Խմբագրել- Գուհար, մօրաքոյր Գրիգոր գրիչի, զոր 1230 թուականին Թէոդուպոլիս (Կարին) քաղաքի մէջ Աւետարան մը ընդօրինակեց։[4]
- Գոհար սթթի (արաբերէն՝ տիկին), կին Գրիգոր քահանայի, որուն յիշատակին 1293 թուականին Նախիջեւանի մէջ զետեղել տուաւ խաչքար մը։[5]
- Գոհար տիկին Խարբերդցի, զոր 1295 թուականին ձօնեց Կապոսի Սուրբ Լուսաւորիչ վանքին։[6]
- Գոհար, դուստր Գանձիի եւ քոյր Գրիգոր կրօնաւորի, որ Երուսաղէմի մէջ 1358 թուականին Աւագ երեցին Աւետարան մը գրել տուաւ։[7]
- Գոհար, դուստր Շահինշահի։ Մահացած է 1378 թուականին։[8]
- Գոհար, դուստր Առաքել Կամախցիի, զոր 1383 թուականին հին Աւետարան մը փրկեց։[9]
- Գոհար նահատակուհի
- Գուհար խաթուն, կին Սեթի եւ մայր Հնազանդի, որ 1404 թուականին գնեց Աւետարան մը եւ նուիրեց Խայիք գիւղի (Երզնկա) եկեղեցիին։[10]
- Գոհար, կին Թոմայի՝ հօրեղբօր Յովհաննէս քահանայի, որ 1409 թուականին Մոկսի Կագթանց գիւղի մէջ ընդօրինակեց Աւետարան մը եւ ուրիշ մըն ալ 1417 թուականին Ջերմաձորի Ակոռի վանքին։[11]
- Գուհար կամ Գաւհար, կին տանուտէր Ղազարի, որ 1418 թուականին Վանի մէջ Ավետարան մը գրել տուաւ։[12]
- Գոհար, կին Թումայի՝ Թաթարբեկի եղբօրորդին, որ 1420 թուականին Նարեկի մէջ Ավետարան մը գրել տուաւ։[13]
- Գոհար, կին Էլմելիքի եւ մայր Գրիգոր գրիչի, որ 1427 թուականին Շամբի ձորի Մաղարդայ վանքի մէջ ընդօրինակեց Աւետարան։[14]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Հրաչեայ Աճառեան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա., Երեւան, էջ 481-483։
- ↑ Lucy Der Manuelian, Murray L. Eiland, «Weavers, merchants, and kings: the inscribed rugs of Armenia», Kimbell Art Museum, Fort Worth, 1984, p. 72
- ↑ Antiques and Fine Art (անգլերէն) [1]
- ↑ Ձեռագիր, Վենետիկ Ա․ 573
- ↑ Յովսէփեան, Խաղբակեանք 54
- ↑ Ձեռագիր, Վենետիկ, Բ․ 35
- ↑ Ձեռագիր, Հալէպի, Ա․ 118ա
- ↑ Տաշեան, Ցուց․ 692
- ↑ Ձեռագիր, Հալէպի, Ա․ 79ա
- ↑ Թորոս աղբ․ , Ա․ 66
- ↑ Ձեռագիր Վասպուրական 294, 303
- ↑ Ձեռագիր Վասպուրական 308-309
- ↑ Ձեռագիր Վասպուրական 326
- ↑ Ձեռագիր, Վենետիկ, 414