Յարութիւն Ալփիար
Յարութիւն Ալփիար (12 Յուլիս 1864[1], Իզմիր, Այտընի Կուսակալութիւն, Օսմանեան Կայսրութիւն[2] - 5 Ապրիլ 1919[1]), հայ երգիծաբան, լրագրող եւ արձակագիր։
Յարութիւն Ալփիար | |
---|---|
| |
Նաեւ յայտնի է իբրեւ | Ռատամես եւ Քրիզանթեմ |
Ծնած է | 12 Յուլիս 1864[1] |
Ծննդավայր | Իզմիր, Այտընի Կուսակալութիւն, Օսմանեան Կայսրութիւն[2] |
Մահացած է | 5 Ապրիլ 1919[1] (54 տարեկանին) |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ուսումնավայր |
Արամեան Ունճեան Վարժարան[2] Նուպար-Շահնազարեան վարժարան[2] |
Մասնագիտութիւն | լրագրող, երգիծաբան |
Աշխատավայր |
Արեւելեան մամուլ[2] Մասիս[2] Ժամանակ[2] |
Ստորագրութիւն |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է Իզմիր: Նախնական կրթութիւնը ստացած է Պոլսոյ Արամեան եւ ապա Շահնազարեան վարժարաններուն մէջ:
Ուսումը աւարտելէ ետք որոշ ժամանակ ապրած է Իտալիոյ, Ֆրանսայի, Անգլիոյ եւ Եգիպտոսի մէջ: Եգիպտոս գտնուած միջոցին՝ 1896-1898 եւ 1901-1902 տարիներուն հրատարակած է «Փարոս» թերթը:
Աշխատակցած թերթեր
ԽմբագրելԱլփիար երիտասարդ տարիքէն սկսած է արձակ գրութիւններով աշխատակցիլ զանազան թերթերու. ինչպէս՝
- «Արեւելեան Մամուլ»,
- «Մասիս»,
- «Սուրհանդակ»,
- «Հայ Գրականութիւն»,
- «Մանզումիէ Էֆքեար» եւ ուրիշներ:
Ան եղած է նաեւ «ԺԱՄԱՆԱԿ»ի աշխատակից եւ զանազան գրութիւններով իր մասնակցութիւնը բերած թերթի հրատարակութեան:
Ալփիար որոշ ժամանակ աշխատակցած է նաեւ թրքերէն «Քալեմ» երգիծական թերթին, ուր հրատարակած է ֆրանսերէն լեզուով երգիծական գրութիւններ: Որոշ ժամանակ եղած է Պոլսոյ Պատրիարքարանի քարտուղար:
Ժողովածուներ
ԽմբագրելԱլփիար իր գրութիւններով կազմած է ժողովածուներ. ինչպէս՝
- «Ֆանթազիօ»,
- «Քմայքի ծաղիկներ»,
- «Որքան տեւելու է»,
- «Առաջին անգամ: Ֆանթէզի նորավէպ» աշխատութիւնները:
Գրչանուններ
ԽմբագրելՅովհաննէս Ալփիարի կողքին ան իր գրութիւնները յաճախ ստորագրած է նաեւ Ռատամես եւ Քրիզանթեմ գրչանուններով[3]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=11155
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱԼՓԻԱՐ (1864-1919)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-04-05