Յարութիւն Կալենց
Յարութիւն Հարմանտաեան (Յարութիւն Կալենց, 27 Մարտ 1910, Կիւրին - 7 Մարտ 1967, Երեւան ), հայ գեղանկարիչ։
Յարութիւն Կալենց | |
---|---|
Ծնած է | 10 Ապրիլ 1910[1] |
Ծննդավայր | Կիւրին, Սեբաստիոյ նահանգ, Թուրքիա[2][1] |
Մահացած է | 7 Մայիս 1967[2][1] (57 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2][1] |
Ազգութիւն | Հայ[2] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Մեծ Լիբանան? Խորհրդային Միութիւն |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Գեղանկարչութիւն |
Ուսուցիչ | Եղիա Գասպարյան? |
Աշակերտներ | Արմինէ Կալենց |
Պարգեւներ | ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ[2] և ՀԽՍՀ պետական մրցանակ?[2] |
Ամուսին | Արմինէ Կալենց[1] |
Զաւակներ | Սարօ Կալենց |
Կայք | galentz.am |
Յարութիւն Կալենց Ուիքիդարանում | |
Haroutiun Galentz Ուիքիպահեստում |
Կենսագրութիւն
Խմբագրելծնած է Թուրքիոյ Կիւրին քաղաքը: Մեծ Եղեռնէն ետք ապաստանած է Հալէպի որբանոցը, ապա տեղափոխուած ՝ Պէյրութ։ Մասնագիտական կրթութիւնը ստացած է ֆրանսացի նկարիչ՝ Ժորժ Միշլէի արուեստանոցը։
1920-ական թուականներու վերջերը, վերջինիս հետ ճամբորդած է Լիբանանի եւ Սուրիոյ կարգ մը վայրեր, ուր ցուցադրուած են իր կտաւի վրայ աշխատանքները։ 1932-ին Լիբանանի մէջ ստեղծուած «Արուեստի բարեկամներու միութեան» հիմնադիր անդամներէն եղած է: 1939-ին մասնակցած է Նիու Եորքի միջազգային ցուցահանդէսին, ուր Լիբանանաի մասին իր պատրաստած հարթաքանդակները արժանացած են պատուոյ յիշատակութեան։ 1942-ին, եղած է «Լիբանանի նկարիչներու միութեան» հիմնադիրներէն։ Արտասահմանի մէջ ունեցած է անհատական շարք մը ցուցահանդէսներ։ 1946-ին իր կնոջ՝ նկարչուհի Արմինէ Կալենցի հետ ներգաղթած է Հայաստան։ Մասնակցած է հանրապետական եւ միութենական բազմաթիւ ցուցահանդէսներու։ Ունեցած է անհատական ցուցահանդէսներ Երեւանի մէջ (1962), Մոսկուայի մէջ (1965)։ 1966-ին մասնակցած է Չեքոսլովաքիոյ մէջ կազմակերպուած արուեստի տասնօրեակի ցուցահանդէսին, ապա Փարիզի մէջ կազմակերպուած «Ուրարտուէն մինչեւ մեր օրերը» ցուցահանդէսին։
Լաւագոյն գործերէն են՝ «Գարուն», «Ծառ Զանգեզուրի ձորում», «Աշունը Հրազդանի ափին», «Ծաղիկներ», Մայա Պլիսեցկայայի, Գէորգ Էմինի, եւ այլոց դիմանկարները եւ այլն [3]: :
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 532.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ էջ 82