Արմինէ Կալենց (18 Օգոստոս 1920(1920-08-18)[1][2], Դամասկոս, Սուրիոյ եւ Լիբանանի ֆրանսական մանտադ[1][2] - 22 Նոյեմբեր 2007(2007-11-22), Երեւան, Հայաստան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ (1967 թ.), ԽՍՀՄ Ժողովուրդներու բարեկամութեան շքանշանի դափնեկիր (1986

Արմինէ Կալենց
Ծննդեան անուն Արմինէ Պարոնեան
Ծնած է 18 Օգոստոս 1920(1920-08-18)[1][2]
Ծննդավայր Դամասկոս, Սուրիոյ եւ Լիբանանի ֆրանսական մանտադ[1][2]
Մահացած է 22 Նոյեմբեր 2007(2007-11-22) (87 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Ազգութիւն Հայ[1][2]
Քաղաքացիութիւն Սուրիոյ եւ Լիբանանի ֆրանսական մանտադ
 Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Կրթութիւն Հայկազեան Ազգային Վարժարան
Մասնագիտութնիւն նկարչուհի
Ուսուցիչ Յարութիւն Կալենց[1]
Պարգեւներ ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ[1] և Ժողովուրդներու Բարեկամութեան շքանշան
Ամուսին Յարութիւն Կալենց[2]
Զաւակներ Սարօ Կալենց
Արմինէ Կալենց Ուիքիքաղվածքում
Արմինէ Կալենց Ուիքիդարանում

Կենսագրութիւն

Խմբագրել

Ծնած է Ատաբազարէն ուսուցիչներու՝ Սարգիս եւ Տիգրանուհի Պարոնեաններու ընտանիքին մէջ։

1926-1935-ականներուն ուսանած է Հալէպի Հայկազեան եւ Սէն-Ժոզէֆ վարժարաններուն մէջ եւ Երուսաղէմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանին մէջ։ 1938-1939-ականներուն Պէյրութի մէջ ուսում առած է Յարութիւն Կալենցի արուեստանոցին մէջ։

1939-ին Հալէպի «Պարոն» հիւրանոցին մէջ տեղի ունեցած է իր առաջին անհատական ցուցահանդէսը։ 1939-էն ի վեր մասնակցած է ցուցահանդէսներու Նիւ Եորքի, Հալէպի, Պէյրութի մէջ։ Այնուհետեւ 1946-ին ընտանիքին հետ հայրենադարձած է Հայաստան։ Յետագային դարձած է Նկարիչներու միութեան անդամ։ 1962-էն ի վեր կազմակերպուած են անոր անհատական ցուցահանդէսները Երեւանի, Հալէպի, Փարիզի, Մոնրէալի, Թիֆլիսի մէջ։ 1991-1992-ականներուն կատարած է ստեղծագործական այց ԱՄՆ։ 1993-ին Լոս Անճելըսի մէջ տեղի ունեցած է նկարչուհու անհատական ցուցահանդէսը։ 1994-1996-ականներուն կատարած է երկրորդ երկարաժամկէտ այցը ԱՄՆ։ 1996-էն ի վեր կրկին ստեղծագործած է Երեւանի մէջ, ուր 2000 եւ 2004-ականներուն ունեցած է անհատական ցուցահանդէսներ[3]։

2000-ին հրապարակած է «ներուր ինձ, Յարութիւն» յուշագրութիւնը ամուսնի մասին, 2004-ին՝ «Մտորումներ» գիրքերը։

Նկարներ

Խմբագրել

Արմինէ Կալենցի ցուցահանդէսը Կալենց թանգարանին մէջ

  • «Մեր երեխաները» (1952 )
  • «Բնանկար։ Բիւրական» (1956 )
  • Ե. Բեքարեանի դիմանկարը (1958 )
  • «Ընկերուհիներ» (1960 )
  • «Ապարանի բնանկար» (1963 )
  • «Արտացոլում» (1968 )
  • «Լոռի» (1969 )
  • «Երազներ գտնող աղջիկը» (1975 )

Մեջբերումներ Արմինէ Կալենցէն

Խմբագրել

Դիմանկարներու մէջ ես կը փորձեմ պահպանել այն, ինչ տեսնում է իմ ներքին աչքը։ Յաճախ կարելի է մարդու մէջ տեսնել այն գոյներն ու գծերը, որոնք ոչ մի լուսանկարչական եղանակով չի արտայայտուում։ Միայն հոգին է հոգուն տեսնում, եւ հաւատով լուսաւորուած աչքն է, որ ճառագայթի նման թափանցում է սրտերից ներս....

Ընտանիք

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005 
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։