Ռափայէլ (անձնանուն)
Ռափայէլ[1], հայկական արական տարածուած անուն է։ Ունի աստուածաշնչային ծագում՝ եբրայերէն (եբր.՝ רפאל} բառէն, որ կը նշանակէ՝ «բժշկութիւն Աստուծոյ»։ Հայերէնին անցած է յունարէնի միջոցաւ (յուն․՝ Ραφαήλ}:
Ռափայէլ | |
---|---|
Տեսակ | արական |
Արտասանութիւն | Rafajel, Rafajel, Rafael, Rafael, رافائل, Rafael, ラファエル, Рафаэль, Rafael, Рафаел, Рафае́л եւ Ραφαϊέλ |
Սեռ | Արական |
Նշանակութիւն | Բժշկութիւն Աստուծոյ |
Ծագում | |
Ծագման լեզու | Եբրայերէն |
Գիր | Հայերէնի Այբուբեն |
Անուան այլ ձեւեր | |
Կ՛ոնթադրուի, որ նոյնն է ինչ | Ռաֆայել?, Rafael? եւ Rafail? |
Փաղաքշական ձեւեր | Ռաֆ, Ռաֆիկ |
Կապուած յօդուածներ | «Ռափայէլ» սկսող էջեր |
Կը գործածուէ նաեւ Ռաֆայէլ ձեւով:
- Լատինագիր ձեւը՝ RAPAYEL
- Անունէ ստեղծուած մականուն՝ Ռափայէլեան[2]
Անունը Կրողներ
Խմբագրել- Ռափայէլ՝
- Ռափայէլ Չմշկեան (ծն.1929 Թիփղիս) վրաստանցի հայազգի ծանրորդ
- Ռափայէլ Պատկանեան (1830-92 ՆՆ) հայ գրող
- Ռաֆայէլ
- Ռաֆայէլ իտալ.՝ Raffaello Sanzio 1483-1520) Վերածննդի դարու իտալացի կերպարավորող
- Ռաֆայէլ Աթայեան (1907 ՆՋ-90 Երեւան) արձակագիր, գրականագէտ
- Ռաֆայէլ Իշխանեան (1922-95 Երեւան) լեզուաբան, գրականագէտ
- Ռաֆայէլ Իսրայէլեան (1908 Թիփղիս-73 Երեւան) հայ ճարտարապետ
- Ռաֆայէլ Լեմքին (1900-59 ՆԵ) հրեայ ծագումով լեհ իրաւաբան
- Ռաֆայէլ Թրեանց (1799-1858) կրթական գործիչ
- Ռափաէլ
- Ռափաէլ Էրիսթաւի (1824-1901) վրացի բանաստեղծ, թարգմանիչ
Այլ Լեզուներով
Խմբագրել- անգլերէն, գերմաներէն Raphael[3]
- արաբերէն՝ رافائيل Րաֆա'իլ
- չեխերէն, ֆիններէն, նորվեկերէն, փորթուկալերէն, ռումաներէն, սլովէներեն, սպաներէն Rafael[4]
- եբր.՝ רפאל Րաֆա'էլ
- իտալ.՝ Raffaello, Raffaele
- լեհ.՝ Rafał
- ճափ.՝ ラファエル Րաֆաէրու
- յուն․՝ Ραφαήλ Րաֆաիլ
- հնդկերէն}} रफएल Րափա'էլա
- պարս․՝ رافائل Րաֆաիլ
- ռուս.՝ Рафаэль Րաֆաէլ
- Կաղապար:Lang-sb Րաֆաիլոյ
- քորէայերէն՝ 라파엘 Լափաէլ
- ֆրանսերէն՝ Raphaël