Սարգիս Մուրադեան
Սարգիս Մուրադեան (7 Փետրուար 1927[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 12 Յուլիս 2007[1], Երեւան, Հայաստան), ՀՀ վաստակաւոր նկարիչ (1961), ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1972), ՀՀ ժողովրդական նկարիչ (1978)։
Սարգիս Մուրադեան | |
---|---|
Ծնած է | 7 Փետրուար 1927[1] |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 12 Յուլիս 2007[1] (80 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[2] |
Ուսումնավայր |
Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան[2] Երևանի գեղարվեստի ինստիտուտ?[2] |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ եւ նկարիչ |
Աշխատավայր | Երևանի գեղարվեստի ինստիտուտ?[2] |
Վարած պաշտօններ | Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր |
Անդամութիւն | Խորհրդային Միութեան Նկարիչներու Միութիւն եւ Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Երեխաներ | Գոհար Մուրատեան և Զարուհի Մուրատեան |
Կենսագրութիւն
Խմբագրել- 1943-1945 թթ. ուսանած է Փանոս Թէրլէմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարանին մէջ։
- 1945-1951 թթ.` Երեւանի Գեղարուեստի հաստատութեան մէջ։
- 1954 թուականէն` Հայաստանի Նկարիչներու միութեան անդամ։
- 1961 թուականէն դասաւանդած է Երեւանի պետական գեղարուեստա-թատերական հիմնարկին մէջ, փրոֆէսէօր (1981)
- 1982-1987 թթ. Հայաստանի նկարիչներու միութեան նախագահ։
- 1983 թուականէն Ռուսաստանի Դաշնութեան Գեղարուեստի ակադեմիայի թղթակից անդամ։
- 1985-1990 թթ.` ՀԽՍՀ Գերագոյն խորհուրդի, 1990-1995 թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր։
1965 թուականէն մասնակցած է հայոց ցեղասպանութեան ճանաչման, Արցախի հիմնահարցի լուծման, 1988-1996 թուականներուն՝ Հայաստանի անկախութեան կայացման գործընթացներուն։
Երեւանի մէջ հիմնադրած է «Վերածնունդ» բարեգործական կազմակերպութիւնը (1989-2005)[3]։
2014 թուականին Երեւանին մէջ բացուած է Սարգիս Մուրադեան պատկերասրահը։
Ստեղծագործութիւններ
ԽմբագրելՄուրադեանը առաջիններէն անդրադարձած է Մեծ եղեռնին («Վերջին գիշերը։ Կոմիտաս», 1956, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Կոմիտաս, 1915 թուական, ապրիլ», 1965) եւ հայ ժողովուրդի պատմական անցեալի բնանիւթերուն («Սարդարապատի հերոսամարտը», եռապատկեր, 1977, Հայաստանի պատմութեան թանգարան:
Մուրադեանի արուեստին մէջ առանցքային է ժամանակակից մարդու բնանիւթը՝ «Գարունը լեռներուն մէջ» (1960), «Զարթօնք» (1963, ՀԱՊ) եւ այլն, որոնց բնորոշ են վառ գունապատկերը, անհատականացուած կերպարները, զգացմունքային յագեցուածութիւնը։
Ուշագրաւ են «Իմ ժամանակակիցը» նկարաշարը («Իմ քաղաքին մէջ», 1967, Արեւելքի ժողովուրդներու արուեստի թանգարան, Մոսկուա, «Խաղաղ երկինքի տակ», 1971, «Արեւածագէն առաջ», 1971, երկուքն ալ՝ ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1976, ՀԱՊ, «Խաչմերուկ», 1975, Ղազախստանի պատկերասրահ, «Վերադարձ», 1985, Հայաստանի ազգային պատկերասրահ, ՌԴ նկարիչներու միութեան 2-րդ մրցանակ՝ 1995, «Եւա», 1996-1997, Հայաստանի ազգային պատկերասրահ, եւն), Պարոյր Սեւակին նուիրուած մեծադիր որմնանկարը (1986, Պարոյր Սեւակի տուն-թանգարան), դիմանկարները Պարոյր Սեւակին նուիրուած նկարաշարը՝ 1964-1974 եւ «Անհանգիստ գիշեր» («Պարոյր Սեւակ»), 1985, Գեղարուեստի ակադեմիայի դրամագլուխ, Մոսկուա, Առնօ Պապաճանեան, 1961, «Իմ դուստրերը», «Անտունի», երկուքն ալ՝ 1969, Աախենի եւ Քյոլնի Լիւդուիգ Ժողովրդական արուեստի թանգարան (Գերմանիա), «Ինքնանկար», 1978, (Հայաստանի ազգային պատկերասրահ), նաթիւրմորթն ու բնանկարները («նաթիւրմորթ , փշեր», «Սպիտակ ծառեր», երկուքն ալ՝ 1976)։
Ցուցահանդէսներ
ԽմբագրելԱնհատական ցուցահանդէսներ ունեցած է՝
- Էջմիածինի մէջ (1961)
- Կիրովականի մէջ (1961)
- Տիրանայի մէջ (Ալպանիա, 1961)
- Երեւանի, Մոսկուայի, Քիեւի, Թիֆլիսի, Լենինկրատի, Ռիկայի, Լեհաստանի մէջ (1979-1982)
- Երեւանի մէջ, նուիրուած 75-ամեակին (1997)
- Հայաստանի ազգային պատկերասրահ (2007)
- Հայաստանի Ազգային պատկերասրահ, Ճամփորդական հրահանգներ, (2009)
- Հայաստանի Գեղարուեստի ակադեմիա, Ճամփորդական հրահանգներ, գծանկարչական, (2010)
- Հայաստանի նկարիչներու միութիւն, «Իմ ժամանակակիցը», նուիրուած 85-ամեակին, (2012)
Պատկերասրահ
Խմբագրել-
Սարգիս Մուրադեան պատկերասրահ
-
«Մուրադեանի կինը արուեստի մէջ» ցուցահանդէս
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱրտաքին հղումներ
Խմբագրել- Սարգիս Մուրադեանի կայքը Archived 2016-11-03 at the Wayback Machine.