Վահան Մալէզեան
Վահան Մալէզեան (21 Սեպտեմբեր 1871[1][2], Սուլինա, Տուլչա, Ռումանիա[1][2] - 4 Մայիս 1967, Նիս[1][2]), բանաստեղծ, թարգմանիչ եւ հանրյաին գործիչ։
Վահան Մալէզեան | |
---|---|
Ծնած է | 21 Սեպտեմբեր 1871[1][2] |
Ծննդավայր | Սուլինա, Տուլչա, Ռումանիա[1][2] |
Մահացած է | 4 Մայիս 1967 (95 տարեկանին) |
Մահուան վայր | Նիս[1][2] |
Քաղաքացիութիւն |
Ռումանիա Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | գրագէտ, թարգմանիչ, հանրային գործիչ |
Աշխատավայր |
Արեւելեան մամուլ Ծաղիկ Անահիտ |
Կուսակցութիւն | Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն |
Ստորագրութիւն |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է 1871-ին, Ռումանիոյ Սուլինա քաղաքը, ուր հայրը՝ բժիշկ Ֆրանկիւլ Մալէզեան, կը գտնուէր առժամապէս, Դանուբի Միջազգային Յանձնախումբին մօտ Թուրքիոյ առողջապահական պատուիրակի պաշտօնով: Վահան թոռն էր յայտնի հայկաբան Յովսէփ Մալէզեան պատուելիին։
Ծնունդէն վեց ամիս ետք, Մալէզեան ընտանիքը փոխադրուած է Կ. Պոլիս, հաստատուելով Օրթաքէօյ թաղամասը՝ Վոսփորի գեղատեսիլ ափին, որ այդ թուականին մտաւորական տեսակէտով ազնուական թաղն էր եւ պոլսահայ վերածնունդի ու ազգասիրական գործունէութեան վառարանը: Հոն բնակած են Մկրտիչ Պէշիկթաշլեան, օր. Սրբուհի Վահանեան (յետոյ՝ Սրբուհի Տիւսաբ), Թովմաս Թէրզեան, Մկրտիչ Աճէմեան, Յակոբ Պարոնեան, Արփիար Արփիարեան, Յովհաննէս Սէթեան, Յակոբ Գուրգէն, ելն., բոլորն ալ գրական կամ կրթական մարզի վրայ փայլող աստղեր:
Կ․ Պոլսոյ մէջ կրթութիւն ստացած է Յակոբ Գուրգէնի դպրոցին մէջ, ապա յաճախած է իրաւաբանական դպրոց, զոր աւարտած է 1895-ին:
1896-ին տեղափոխուած է Մերսին, ուր տարի մը բանտարկուած է՝ յեղափոխական գործունէութեան մեղադրանքով:
Իր կեանքը անցուցած է տարբեր քաղաքներու մէջ. Գահիրէ (1898-1923), Պրիւքսէլ (1923-27), Փարիզ, Մարսէյլ (1927–45) եւ Նիւ Եորք (1945-47): Սակայն, ի վերջոյ, բնակութիւն հաստատած է Նիս, 1948-ին:
Գահիրէի մէջ, ան եղած է Հայ Սահմանադրական Ռամկավար Կուսակցութեան հիմնադիրներէն մէկը, որ հետագային միաւորուած է այլ կազմակերպութիւններու հետ՝ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը կազմելու համար:
Ան վարչական պաշտօններ ստանձնած է 1906ին Գահիրէ հիմնուած Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան մէջ, երկար տարիներ վարելով պատուիրակ-քարտուղարի պաշտօնը։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 2. — է. 16.