Վահէ Օշական
Վահէ Օշական (9 Հոկտեմբեր 1922 Փլովտիւ, Պուլկարիա - 30 Յունիս 2000), սփիւռքահայ բանաստեղծ, արձակագիր։
Վահէ Օշական | |
---|---|
| |
Ծնած է | 9 Հոկտեմբեր 1922[1] |
Ծննդավայր | Փլովտիւ, Պուլկարիայի թագաւորութիւն |
Մահացած է | 30 Յունիս 2000 (77 տարեկանին) |
Մահուան վայր | Ֆիլատելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2] |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Ազգութիւն | Հայ[3] |
Ուսումնավայր |
Մելգոնեան Կրթական Հաստատութիւն Սեն Ջորջ քոլեջ? Փարիզի Արուեստներու Բաժանմունք |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, գրականագէտ, գրագէտ |
Աշխատավայր |
Միջազգային Գոլէճ, Պէյրութ Պէյրութի Ամերիկեան Համալսարան Հայկազեան Համալսարան Փենսիլվանիոյ Համալսարան Մակքուորի համալսարան?[4] Քալիֆորնիոյ Համալսարան, Պըրքլի Բագին Արցախի Պետական Համալսարան |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Ծնողներ | հայր՝ Յակոբ Օշական |
Կենսագրութիւն
ԽմբագրելՎահէ Օշական ծնած է 1922-ին Փլովտիւ, Պուլկարիա։ Որդին է յայտնի գրագէտ եւ վիպասան Յակոբ Օշականի։ Մանկութիւնը եւ պատանեկութիւնը անցուցած է Կիպրոս եւ Երուսաղէմ։ 1933-ին աւարտած է Կիպրոսի Մելգոնեան կրթական հաստատութիւնը, իսկ 1939-ին՝ Երուսաղէմի անգլիական Սէն Ճորճ քոլէճը։ 1951 թուականին աւարտած է Սորպոնի համալսարանը (Փարիզ), ուր 1968-ին պաշտպանած է տոքթորական աւարտաճառը բաղդատական գրականութեան մէջ (նիւթը՝ արեւմտահայ գրականութիւն)։
Երկար տարիներ ապրած է Պէյրութ։ 1960-1975 թուականներուն դասաւանդած է տեղւոյն Ամերիկեան միջազգային քոլէճին մէջ, 1962-1975-ին՝ Ամերիկեան համալսարանին մէջ, 1972-1975 թուականներուն՝ «Հայկազեան» քոլէճին մէջ, ուր հայագիտական բաժնի տնօրէնը եղած է։ 1960-ական թուականներուն «Բագին» ամսագրի խմբագրական կազմի անդամ եղած է։ Լիբանանեան պատերազմի հետեւանքով, 1976-ին փոխադրուած է Ֆիլատելֆիա, ուր 1976-1982-ին դասաւանդած է Փենսիլվանիոյ համալսարանի հայագիտութեան ամպիոնին մէջ։ 1987-2000-ին հիմնած ու խմբագրած է "Raft" հայ բանաստեղծութեան ու գրաքննադատութեան անգլերէն տարեգիրքը։ Խմբագրած է Յակոբ Օշականի «Երեք թատերախաղեր» հատորը (1991)։
Գրական վաստակ
ԽմբագրելՎահէ Օշական հեղինակած է բանաստեղծութեան եւ պատմուածքներու տասնեակ հատորներ. ինչպէս նաեւ գրական, գրականագիտական եւ քննադատական բազմաթիւ ուսումնասիրութիւններ ու յօդուածներ։[5]
- Գրիկոր Պըլտեան Վահէ Օշականի մասին
Ստեղծագործութիւններ
ԽմբագրելԲանաստեղծական երկեր
Խմբագրել- «Պատուհան (Պէյրութ, 1956)
- «Քաղաքը» (Պէյրութ, 1963)
- «Քառուղի» (Պէյրութ, 1971)
- «Ահազանգ» (Նիւ Եորք, 1980)
- «Խուճապ» (Նիւ Եորք, 1983)
- «Արուարձաններ» (Սիտնի, 1991)
- «Համբոյրը» (Սիտնի, 1996)
- «Ինքնութիւն» (Անթիլիաս, 1996)
- «Ճամբորդը»
Վէպ /արձակ գրութիւններ
Խմբագրել- «Փախստականը» (Անթիլիաս, 1987)
- «Թակարդին շուրջ» (Նիւ Եորք, 1988)
- «Հատընտիր» (Պէյրութ, 1994)
- «Սերունդներ» (Պէյրութ, 1995)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ https://www.latimes.com/socal/glendale-news-press/news/tn-gnp-xpm-2000-07-04-export46997-story.html
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 439. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ https://www.theguardian.com/news/2000/jul/21/guardianobituaries.books
- ↑ Vahe Oshagan, 78, Pioneer Of a New Armenian Poetry
Արտաքին յղումներ
Խմբագրել- Վահէ Օշական: Խօսք Բարի Գալուստի Archived 2010-02-07 at the Wayback Machine.
- Վահէ Օշական: Պէյրութ-Փարիզ
- Երկօրեայ Ձեռնարկներ՝ Նուիրուած Վահէ Օշականին[permanent dead link]