Աբգար Յովհաննիսեան
Աբգար Յովհաննիսեան (30 Մայիս 1908[1][2][3], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[2][3] - 3 Դեկտեմբեր 1991[1][3], Մոսկուա, Խորհրդային Միութիւն[3]), հրապարակախօս, թարգմանիչ, հասարակական գործիչ եւ Փիլիսոփայական գիտութիւններու ակադեմիայի ակադեմիկոս։
Աբգար Յովհաննիսեան | |
---|---|
Ծնած է | 30 Մայիս 1908[1][2][3] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[2][3] |
Մահացած է | 3 Դեկտեմբեր 1991[1][3] (83 տարեկանին) |
Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն[3] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[2] |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք |
Կոչում | փրոֆեսոր[2][3] եւ ակադեմիկոս[2][3] |
Մասնագիտութիւն | պատմաբան |
Աշխատավայր |
Երեւանի Պետական Համալսարան[2] Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկ[2] Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[2] |
Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[2][3] |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[2] |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է Թիֆլիս։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ. ապա ընդունուած է Գերմանիոյ Լայպցիկի համալսարանի փիլիսոփայութեան կաճառի տնտեսագիտական բաժինը, ուրկէ շրջանաւարտ եղած է 1878 թուականին։
Ուսումը աւարտելէ ետք, մինչեւ իր մահը Յովհաննիսեան իբրեւ կառավարիչ աշխատած է Թիֆլիսի վարկային կազմակերպութիւններէն մէկուն մէջ։ 1879-1880 թուականներուն Յովհաննիսեան եղած է Թիֆլիսի հայկական թատրոնի տնօրէն:
Յովհաննիսեան 1976 թուականին Թիֆլիսի մէջ ստեղծած եւ ապա մինչեւ 1881 թուականը նախագահած է «Թիֆլիսի հայերէն գիրքերու հրատարակութեան ընկերութիւն»ը:
Տպագրութեան կողքին զբաղած է գրականութեամբ. 1876-1881 թուականներուն հրատարակած է «Փորձ» հանդէսը, իսկ 1882-1898 թուականներուն՝ «Արձագանգ» թերթը, որուն մէջ «Մալխաս» գրչանունով հրատարակած է յօդուածներ ու գրութիւններ:իբրեւ
Յովհաննիսեան մեծ մասնակցութիւն բերած է Պերլինի համալսարանին կողմէ հրատարակուած «Հանդէս հայագիտութեան» ժողովածուներու պատրաստման գործին:
Տպագրութեան ու գրականութեան կողքին Յովհաննիսեան զբաղած է նաեւ թարգմանութեամբ. ֆրանսերէն եւ գերմաներէն լեզուներէն հայերէնի թարգմանած է շատ մը յայտնիներու գործերը: Անոր լաւագոյն աշխատնքներէն մէկն է 1902 թուականին հրատարակուած գրող եւ հրապարակախօս Րաֆֆիի «Խաս փուշ» աշխատութեան ֆրանսերէն թարգմանութիւնը, ինչպէս նաեւ «Բիբի Շարաբանի»ի գործերը[4]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 (unspecified title)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «Աբգար Յովհաննիսեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-09-07-ին։ արտագրուած է՝ 2022-09-07