Աստղադիտարան
Աստղադիտարան, գիտական հիմնարկ, ուր կը կատարուին երկնային մարմիններու ու երեւոյթներու դիտումներ եւ հետազօտութիւններ։ Այդ դիտումներու նպատակն է՝ չափել երկնային մարմինները բնութագրող մեծութիւնները, պայծառութիւն, գոյն եւ այլն։ Որոշ աստղադիտարաններ մասնագիտացած են եւ հետազօտութիւնները կը կատարուին որոշակի եղանակով մը կամ նպատակով։ Այսպէս, գոյութիւն ունին ռատիօ աստղադիտարաններ, արեգակնային կայաններ, արհեստական արբանեակներու դիտման կայաններ եւ այլն։
Աստղաֆիզիքական աստղադիտարաններու մէջ կը հետազօտուին տիեզերքի եւ երկնային մարմիններու մէջ տեղի ունեցող ֆիզիքական երեւոյթները եւ անոնց ֆիզիքական յատկութիւնները։ Որոշ աստղադիտարաններու մէջ կ'որոշեն ճշգրիտ ժամանակը եւ կը կազմեն աստղագիտական օրացոյցներ։ Աստղադիտարանները, իբրեւ կանոն, ուսումնասիրութիւններու արդիւնքները կը հրապարակեն իրենց իսկ գիտական հանդէսներու եւ համացանցի կայքերուն մէջ:
Բիւրականի աստղադիտարան
Խմբագրել1946-ին, Արագածի Հարաւային լանջին, Աշտարակ շրջանի Բիւրական գիւղի մօտ, ծովու մակերեսէն շուրջ 1500 մ. բարձրութեան վրայ, գիտնական Վիքթոր Համբարձումեան կը հիմնէ Բիւրականի աստղադիտարանը:
1956-ին, շինարարութեան առաջին հերթը աւարտելէն ետք, տեղի կ'ունենայ անոր պաշտօնական բացումը, որմէ ետք աստղադիտարանը յայտնի անուն մը կը դառնայ գիտական աշխարհին մէջ:
Շնորհիւ գիտնականներու փնտռտուքներուն, աստղագիտութիւնը կը զարգանայ եւ 1967-ին աստղադիտարանը կ'արժանանայ շքանշանի:
Պատմութիւն
ԽմբագրելԱստղադիտարանները շատ հին պատմութիւն ունեցող գիտական հիմնարկներէն են, որոնց ստեղծումը պայմանաւորուած է մարդու գործնական պահանջներով՝ որոշուած է ժամանակը, մշակուած են ծովու կողմնորոշուելու եղանակները եւ այլն։ Հին ատեն աստղադիտարանները գոյութիւն ունեցած են Բաբելոնի, Չինաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Մեքսիքոյի, եւ Հայաստանի մէջ։ Հնագոյն յայտնի աստղադիտարաններու ցանկը[1].
- Քարահունջ, Հայաստան
- Սթոունհենջ, Անգլիա
- Չանկիլօ, Բերու
- Չեչեն Իցա, Մեքսիքօ
- Ապու Սիմպել, Եգիպտոս
- Գոսեկի շրջան, Գերմանիա
- Ուճայն, Հնդկաստան
- Արկաիմ, Ռուսիա
- Չեոմսեոնգտա, Հարաւային Քորէա
Հնագոյն աստղադիտարանները, որոնց գործունէութեան ուղղութիւնները յայտնի են [1][2][3].
- Շուրջ Ք․Ա․ 140. Ռոտոսի աստղադիտարան, Յունաստան[4]
- 825. Ալ-Շամիսիեահ աստղադիտարան, Պաղտատ, Իրան
- 869. Սանկարանարայանա, Գերալա, Հնդկաստան
- 1259. Մարաղայի աստղադիտարան, Իրան
- 1276. Գաոչենգ աստղադիտարան, Չինաստան
- 1420. Ուլուկբեկի աստղադիտարան, Ուզպեքիստան
- 1442. Բեգինի հին աստղադիտարան, Չինաստան
- 1577. Տաքի ալ-Տին աստղադիտարան, Թուրքիա
- 1580. Ուրանիբպուրկ, Դանիա
- 1581. Ստյերնպուրկ, Դանիա
- 1642. Բանզանօ աստղադիտարան Իտալիա
- 1642. Ռունդետարն, Դանիա
- 1633. Լեյտենի աստղադիտարան, Հոլանտա
- 1667. Փաիրզի աստղադիտարան, Ֆրանսա
- 1675. Կրինուիչի թագաւորական աստղադիտարան, Անգլիա
- 1695. Սուխարեւի աշտարակ, Ռուսիա
- 1711. Պերլինի աստղադիտարան, Գերմանիա
- 1724. Ճանտար Մանտար, Հնդկաստան
- 1753. Սթոքհոլմի աստղադիտարան, Շուէտ
- 1759. Թրիեստի աստղադիտարան, Իտալիա
- 1757. Մաքֆարլանի աստղադիտարան, Սքոթլանատա
- 1803. Փոքոթա, Քոլումպիա[5]
- 1811. Դարդուի աստղադիտարան, Էսթոնիա[6]
Արդի աստղադիտարաններու պատմութիւնը սկիզբ կ'առնէ միայն ԺԷ. դարու երկրորդ կիսուն, երբ աստղագիտական դիտումներու համար կը սկսին օգտագործել աստղադիտակներ։ Այժմ աշխարհի մէջ կը գործեն շուրջ 500 աստղադիտարաններ։ Ամէնէն մեծ աստղադիտարաններէն են Մաունթ Պալոմարի, Մաունթ Ուիլսընի, Քէյթ Փիքի, Փուլքովոյի, Ղրիմի, Ապասթումանի, Վերին Փրովանսի, Թոթենփըրքի աստղադիտարանները։ Հայաստանի մէջ կը գործեն Երեւանի պետական համալսարանի (1934-էն), Գառնիի եւ Բիւրականի աստղադիտարանները (1946-էն)։
Օդային աստղադիտարան
ԽմբագրելՕդային աստղադիտարանները Երկրի մթնոլորտին հիմնական զանգուածէն վեր ըլլալուն պատճառով, բարձրութեան առաւելութիւնը ունին Երկրի վրայ տեղակայուած աստղադիտարաններուն հետ համեմատած։ Անոնք տիեզերական աստղադիտակներու նկատմամբ ալ առաւելութիւն ունին, քանի որ անոնց սարքաւորումները կը վերանորոգուին եւ կը փոխուին աւելի արագ եւ աժան կերպով։
Արտաքին յղումներ
ԽմբագրելԱստղադիտարան էջը Ուիքիպահեստին մէջ |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Միշու Ֆրանսուա։ ։ էջեր 992–3 , in Ռաշիդ Ռոշդի, Մորելոն Ռեգիս (1996)։ Արաբական գիտության պատմության հանրագիտարան։ Ռութլեջ։ էջեր 985–1007։ ISBN 0-415-12410-7
- ↑ Պետեր Բերնետ (2004), Գիտությունը և աստվածաբանությունը Կոպերնիկոսից հետո. Գիտելիքների որոնումները, էջ. 18, Քոնթինուում Ինթերնեյշնլ Փաբլիշինգ Գրուպ, ISBN 0-567-08969-X
- ↑ Քենեդի Էդվարդ Ս. (1962)։ «Ակնարկ. Աստղադիտարանը Իսլամում և նրա տեղը ընդհանուր աստղադիտարանի պատմության մեջ. Այդին Սայիլի»։ Իսիս ամսագիր 53 (2): 237–239։ doi:10.1086/349558
- ↑ "Փաստեր Հիպարքուսի մասին. աստղագիտական աստղադիտարան". Էնսայքլոպեդիա Բրիտանիկա։
- ↑ «Ազգային աստղագիտական աստղադիտարան (Կոլումբիայի ազգային համալսարան)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-05-11-ին։ արտագրուած է՝ 2017-10-07
- ↑ «Իր 200-րդ հոբելյանին Տարտուի հին աստղադիտարանը բացեց իր դռները որպես թանգարան»։ www.visitestonia.com։ 26 ապրիլի 2011։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-04-29-ին։ արտագրուած է՝ 26 հունվարի 2013