Արծուի Բախչինեան
Արծուի Բախչինեան (21 Յունուար 1971, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ բանասէր, հայագէտ, գրող, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտութիւններուն թեկնածու։
Արծուի Բախչինեան | |
---|---|
| |
Ծնած է | 21 Յունուար 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր |
Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան |
Մասնագիտութիւն | հայագէտ, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ, բառարանագիր, կինոքննադատ |
Աշխատավայր |
Ուփսալայի Համալսարան Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն? Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկ |
Անդամութիւն | Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա? |
Ծնողներ | հայր՝ Հենրիկ Բախչինեան |
Ամուսնացած է, ունի երեք որդի եւ մէկ դուստր։
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է Երեւան։ 1993-ին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական կաճառի հայոց լեզուի եւ գրականութեան բաժինը:
1993-1996-ին ուսանած է Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկի (ինստիտուտ) ասպիրանտուրան։
1996-ին պաշտպանած է թեկնածուական թէզը` Վահան Տէրեանի ստեղծագործական աշխատանոցը խորագիրով:
1993-1996-ին աշխատած է Հայաստանի Ազգային Գրապալատը իբրեւ մատենագէտ եւ գիտքարտուղար, 1993–1997-ին` Հումանիտար Հետազօտութիւններու Հայկական Կեդրոնը իբրեւ հետազօտող եւ գիտքարտուղար:
1996-1997-ին գիտական գործուղում կ'անցընէ Ուփսալայի (Շուէտ) համալսարանի Աֆրո-ասիական լեզուներու հիմնարկին մէջ:
1997-1999-ին կ'աշխատի ՀՀ ԳԱԱ-ի գրականութեան հիմնարկը իբրեւ գրական կապերու բաժինի գիտաշխատող:
2002–2003-ին կ'աշխատի Ռազմավարական եւ Ազգային Հետազօտութիւններwu Կեդրոնը իբրեւ վերլուծաբան:
2009-էն ի վեր ՀՀ ԳԱԱ Պատմութեան Ինստիտուտի «Հայ գաղթավայրեր եւ Սփիւռք» բաժինի աւագ գիտաշխատող է։
1996-ին հանդիսացած է FIPRESCI-ի (սինեմայի քննադատներու միջազգային 13 ընկերակցութիւն) հայկական մասնաճիւղի հիմնադիր անդամ։
Իբրեւ Հայաստանի պատուիրակ մասնակցած է անոր տարեկան հանդիպումներուն (1998 եւ 2000, Իտալիա), իսկ իբրեւ դատակազմի անդամ՝ Պոլսոյ (1999), Թրոմսէօի` Նորվեկիա (2006), Երեւանի (2009), Սալոնիկի (2011) միջազգային սինեմայի փառատօներուն։
2004-էն սկսեալ կը համագործակցի «Ոսկէ Ծիրան» միջազգային սինեմայի փառատօնին: 2003 եւ 2004-ին զեկուցումներով հանդէս եկած է Քալիֆորնիայի համալսարանի Պատմական հայկական քաղաքներ եւ բնակավայրեր հայագիտական գիտաժողովներուն:
Մասնակցած է նաեւ այլ միջազգային սինեմայի փառատօներու (Քարլովի Վարի, Թեհրան, Կրիմսթատ եւ Թրոնտհայմ` Նորվեկիա), հայ մշակոյթի օրերու (Տի` Ֆրանսա, Լոնտոն, Պազէլ` Զուիցերիա, Պոլիս) եւ գիտաժողովներու (Պէյրութ, Օսաքա` Ճափոն, Փեքին` Չինաստան)։
2005-էն սկսեալ Վենետիկի Պո-Արաքս մշակութային ընկերակցութեան Քա Ֆոսքարի համալսարանի ամառնային խտացեալ դասընթացքին կը դասաւանդէ «Հայ կատարողական արուեստներու պատմութիւն» առարկան: Նոյն առարկան 2011-ին դասաւանդած է նաեւ Միչիկանի (Անն Արպոր) համալսարանի հայագիտական ծրագիրին մէջ։ Եղած է Ուփսալայի Նոր հորիզոն ամսագիրի հայաստանեան ներկայացու- ցիչը (1998–2006) եւ Երեւանի Հայ արուեստ ամսագիրի խմբագրակազմի անդամ (2005–2009):
Պէյրութի Հայկազեան հայագիտական հանդէսի եւ Փրակի Օրեր ամսագիրի հայաստանեան ներկայացուցիչն է: Կը կատարէ թարգմանութիւններ (մասնաւորապէս անգլերէնէ, ռուսերէնէ եւ շուէտերէնէ հայերէն եւ հակառակը), որոնք ընդգրկուած են տարբեր գիրքերու, ցուցահանդէսներու գրքոյկներու եւ խտասալիկներու մէջ[1]:
Աշխատութիւններ
ԽմբագրելՉափածոյ ստեղծագործութիւններ հրատարակած է Բնագիր եւ Ինքնագիր հանդէսներուն մէջ, արձակ գործեր` հայ մամուլին մէջ: Հրատարակած է «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում» պատմուածքներու ժողովածուն (2014) եւ «Այլաստանցի Մուչիկ հայաստանցին» վէպը (2017, 2018):
2001–2009-ին իբրեւ երգիչ հանդէս եկած է Հովեր սենեկային երգչախումբին մէջ (գեղարուեստական ղեկավար` Սօնա Յովհաննիսեան), մասնակցելով երգչախումբի հինգ խտասալիկներու ձայնագրութեան եւ այցելութիւններուն (Մեծն Բրիտանիա, Ֆրանսա, Գերմանիա, Լեհաստան, ԱՄԷ)[2]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Ջահակիր, Յաւելուած ԻԵ. - Tchahagir, Supplement No. 25 - Գրքի ներբեռնում | 1-50 էջեր | PubHTML5»։ pubhtml5.com։ արտագրուած է՝ 2022-03-09
- ↑ «Արծուի Բախչինեանի կենսագրութիւնը avproduction.am կայք»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-05-ին։ արտագրուած է՝ 2022-03-09