Արտեմիս (գրական հանդէս)
հանդես
Արտեմիս գրական հանդէսը առաջին հայ կանանց գրական հանդէսներէն մէկն էր: Հրատարակուած եւ խմբագրուած է Աղեքսանդրիոյ մէջ, Եգիպտոս, Մարի Պէյլերեանի կողմէ, 1902 թուականի Յունուարէն մինչեւ Դեկտեմբեր 1903: Պէյլէրեանի կեանքի երազն էր հիմնել հանդէս մը ուր հայ կանայք կրնային իրենք զիրենք ազատօրէն արտայայտել: Ժամանակաշրջանի մը մէջ երբ կիները մուտք կը գործէին տարբեր ոլորտներու մէջ, Արտեմիսը հարթակ մը հանդիսացաւ ուր կիներ կրնային հրատարակել իրենց կարծիքները արդի հայ կանանց կեանքերու մասին: Յօդուածները կը ղրկուէին սփիւռքի տարբեր քաղաքներէ, ինչպէս Կարս, Նոր Ջուղա (Իսֆահան), Թիֆլիս, Մոսկուա, Փարիզ, եւ Նիւ Եորք: Հանդէսը գովաբանուած էր սփիւռքահայութեան կողմէ:[2]
Արտեմիս Արտէմիս | |
---|---|
Տեսակ | հանդէս[1] |
Լեզու | հայերէն |
Խմբագիր | Մարի Պէյլերեան[1] |
Հիմնադրուած է | Յունուար 1902 |
Հիմնադիր | Մարի Պէյլերեան[1] |
Գրասենեակ | Գահիրէ, Եգիպտոս[1] |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Rowe Victoria (2003)։ A History of Armenian Women's Writing, 1880-1922։ Cambridge Scholars Press։ ISBN 978-1-904303-23-7