Գուրգէն (անձնանուն)
Գուրգէն, պարթեւական ծագումով հայկական եւ վրացական (վրաց.՝ გურგენ} արական տարածուած անուն։ Ըստ Հրաչեայ Աճառեանի կը նշանակէ «գայլեղէն, գայլի պէս քաջ»: Գերմաներէնին մէջ կը համապատասխանէ Ատոլֆ (գերմաներէն՝ Adolf) անունը[1], հունկարերէնին մէջ՝ Ֆարքաշ (հունգարերէն՝ Farkas}:
- Լատինագիր ձեւը՝ KOURKEN
- Անունէ ստեղծուած մականուններ՝ Գուրգէնեան[2] եւ Կուրկէնիձէ
Գուրգէն | |
---|---|
Սեռ | արական |
Նշանակութիւն | գայլի պէս քաջ |
Այլ ուղղագրութիւն | გურგენ |
Անուան այլ ձեւեր | |
Կապուած յօդուածներ | «Գուրգէն» սկսող էջեր |
Անունը Կրողներ
Խմբագրել- Գուրգէն Ալէմշահ (1904-1947) ազատամարտիկ
- Գուրգէն-Խաչիկ Արծրունի (991-1003) Վասպուրականի հինգերորդ թագաւոր
- Գուրգէն Գէն (1906 Մոսքով-1980 Երեւան) դերասան
- Գուրգէն Կ. Եազըճեան (1898 Այնթապ-1984 Ֆրանսա) գրող
- Գուրգէն Եանիգեան (անգլերէն՝ Gourgen Yanikian, 1895 Կարին-1984 ԱՄՆ) գրող եւ ճարտարագէտ
- Գուրգէն Պաղտասար Մալեան (1878-1899) ազատամարտիկ
- Գուրգէն Մահարի (Աճէմեան, 1903 Վան-1969 Երեւան) բանաստեղծ, արձակագիր
- Գուրգէն Մարգարեան (1978-2004) զինուորական
- Գուրգէն Մխիթարեան (1890-1962) հասարակական գործիչ
- Գուրգէն Գ. Սեւակ (1904-1981 Թպիլիսի) լեզուաբան, հայագէտ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Հայոց Անձնանուններու Բառարան, Հրաչեայ Աճառեան (1942)
- ↑ Է. Գ. Դուրգարեան, Անուանագիրք 1985 թ. Երեւան