Գրիգոր Աղաթոն
Գրիգոր Աղաթոն (4 Յուլիս 1825[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 27 Ապրիլ 1867[1][2], Փարիզ[1][2]), հանրային գործիչ, ազգային երեսփոխան, «Հայոց Բարեգործական Ընկերութեան» հիմնադիրներէն մին։
Գրիգոր Աղաթոն | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Գրիգոր Աղաթոնեան |
Ծնած է | 4 Յուլիս 1825[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 27 Ապրիլ 1867[1][2] (41 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ[1][2] |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր |
Ներսէսեան վարժարան[1] Ազգային ագրոնոմիական ինստիտուտ Փարիզ-Գրինյոն?[1] |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, հանրային գործիչ |
Վարած պաշտօններ | public works minister?[3] |
Անդամութիւն | National Horticultural Society of France?[2] եւ Società Agraria di Torino?[2] |
Երեխաներ | Երուանդ Աղաթոն |
Ծնած է Պոլիս (Խասգիւղի մէջ)։ Յաճախած է Կ․ Պոլսոյ ներսէսեան վարժարանը։ Ներսէսեան վարժարանի փայլուն ժամանակին մէջ՝ Գրիգոր, ուսանած է Հայերէնեւ թուրքերէն, իտալերէն ու ֆրանսերէն լեզուներ։ Ան հմուտ եղած է նաեւ թուաբանութեան եւ այլ գիտութիւններու մէջ, հակում ունեցած՝ յատկապէս երկրագործութեան եւ թուաբանութեան հանդէպ։ 1840–ին գացած է Փարիզ հետեւելու երկրագործութեան բարձրագոյն ուսման։ 1843–ին կը մտնէ համալսարան ու մեծ յաջողութեամբ կ՛աւարտէ համալսարանը։
1848-էն Կ. Պոլսոյ մէջ զբաղած է մանկավարժութեամբ, եղած՝ Ներսէսեան վարժարանի հոգաբարձու, ազգային երեսփոխան, «Հայոց Բարեգործական Ընկերութեան» (1860 Սեպտեմբեր) հիմնադիրներէն։
Մասնակցած է արեւմտահայերու Ազգային սահմանադրութեան (1860) մշակման, ղեկավարած՝ Թուրքիոյ փոստահեռագրական վարչութիւնը, 1867-ին նշանակուած՝ հասարակական շինութիւններու նախարար։
Հեղինակ է երկրագործութեան եւ տնտեսագիտութեան վերաբերող աշխատութիւններու։ Եղած է Ֆրանսայի «Պարտիզպանութեան Կայսերական Ընկերութեան» (1853) եւ Թուրինի (Իտալիա) երկրագործական ակադեմիաներու թղթակից (1859) անդամ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ https://turksandarmenians.marmara.edu.tr/fr/le-tout-premier-misnistre-non-musulman-de-lempire-ottoman-krikor-agaton-efendi-1823-1868/
Աղբիւրներ
Խմբագրել- Հայ հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտեւրեան, 1938 Պուքրէշ, էջ 89։