ՈւԵՖԱ-ի 2020-ի Եւրոպայի Ոտնագնդակի առաջնութիւն (Եւրո-2020)` սովորաբար կը կոչուի նաեւ ՈՒԵՖԱ Եւրօ 2020 կամ պարզապէս Եւրօ-2020, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 16-րդ առաջնութիւնը, որ կազմակերպուած է Եւրոպական Ոտնագնդակի Զուգորդութիւններու Միութեան (ԵՈԶՄ, աւելի յայտնի իբրեւ՝ ՈւԵՖԱ) կողմէ[1]։ Տեղի ունեցաւ 12 քաղաքներու մէջ 2021 Յունիս 12-էն մինչեւ Յուլիս 12:

Մրցաշարքը նախատեսուած էր տեղի ունենալ ՈւԵՖԱ-ի 12 երկիրներու 12 քաղաքներու մէջ ` 2020-ին Յունիս 12-էն մինչեւ Յուլիս 12-ը, սակայն 2020 Մարտ 17-ին ՈՒԵՖԱ-ն որոշեց մրցաշարքը 1 տարի հետաձգել 2020 թուականի Պսակաձեւ Ժահրի (Քովիտ-19) համաճարակի պատճառով[2]։

Առաջին անգամ ըլլալով այս մրցաշարքին օգտագործուեցան տեսերիզի օգնական իրաւարարներ (ՏՕԻ, Անգլ.՝ Video assisstant referee: VAR)[3]։

Մրցաշարքի 60-ամեակը տօնելու համար, ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Փլաթինիի առաջարկով մրցաշարքը տեղի ունեցաւ քանի մը երկրներու մէջ[4]։ Բացման խաղը տեղի ունեցաւ Հռոմի «Ստատիօ Օլիմփիքօ» Թուրքիայի եւ Իտալիոյ ազգային խումբերուն միչեւ, իսկ եզրափակիչ խաղը՝ Լոնտոնի «Ուեմպլէյ» մարզադաշտը:

Մրցաշարքի վայրեր

Խմբագրել

2014 Սեպտեմբեր 19-ին յայտարարուեցան ընտրուած 13 սկզբնական մարզադաշտերը[5]։ ՈւԵՖԱ-ի յատուկ յանձնաժողովը 2017 Դեկտեմբեր 7-ին Պրիւքսէլը դուրս ձգեց իբրեւ հիւրընկալող, որովհետեւ մարզադաշտի կառուցումը երկար կը տեւէր։ Չորս հանդիպում, որոնք տեղի պիտի ունենային Պրիւքսէլի մէջ, փոխադրուեցան Լոնտոնի Ուեմպլէյ մարզադաշտը։ 2021 ապրիլի 23-ին ՈՒԵՖԱ-ն յայտարարեց թէ համաճարակի պատճառով Տապլինի Ավիվա մարզադաշտի մէջ տեղի ունենալիք խաղերը վերաբաշխուեցան Սեն Փեթերպուրկի Կազպրոմ Արենա եւ Ուեմպլէյ մարզադաշտերուն միչեւ։ Նոյն պատճառով ՈՒԵՖԱ-ին Սպանիա, Պիլպաօ քաղաքին փոխարէն հիւրընկալողը դարձաւ Սեւիլիան։

Կաղապար:Country data Անգլիա Լոնդոն   Իտալիա Հռոմ   Գերմանիա Մյունխեն
Ուեմպլէյ մարզադաշտ Ողիմպիական մարզադաշտ Ալյանց Արենա
Տարողութիւն՝ 90,000 Տարողութիւն՝ 70,634 Տարողութիւն՝ 70,000
Կաղապար:Country data Ադրբեջան Բաքու   Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ   Հունգարիա Բուդապեշտ
Օլիմպիական մարզադաշտ Գազպրոմ Արենա Պուշկաշ մարզադաշտ
Տարողութիւն՝ 68,700 Տարողութիւն՝ 68,134 Տարողութիւն՝ 67,215
  Իսպանիա Սևիլյա   Ռումինիա Բուխարեստ Կաղապար:Country data Նիդերլանդներ Ամստերդամ Կաղապար:Country data Շոտլանդիա Գլազգո   Դանիա Կոպենհագեն
Լա Կարտուխա Ազգային մարզադաշտ Ամստերդամ Արենա Հեմպդեն Պարկ Պարկեն մարզադաշտ
Տարողութիւն՝ 60,000 Տարողութիւն՝ 55,600 Տարողութիւն՝ 54,990 Տարողութիւն՝ 51,866 Տարողութիւն՝ 38,065

Որակաւորում

Խմբագրել

Որակաւորման համար չկայ ինքնաբերաբար հնարաւորութիւն: Բոլոր 55 ազգային հաւաքականները, ներառեալ այն 12 հաւաքականները, որոնց երկրներու մէջ նախատեսուած են հաւաքականներու հանդիպումները, պէտք է մրցեն 24 տեղերու համար տեղի ունեցող ընտրական խաղերուն մէջ։ Քանի որ ՈւԵՖԱ-ն հիւրընկալող քաղաքներու ցանկը սեպտեմբեր 2014-ին արդեն որոշած էր, ընտրական փուլից առաջ, հնարաւոր է, որ հիւրընկալող քաղաքներու ազգային հաւաքականները չկարողանան յառաջանան եզրափակիչի մրցաշարքէն։

ՈՒԵՖԱ-ի Եւրօ-2020-ի ընտրական վիճակահանութիւնը տեղի ունեցաւ 2018 դեկտեմբեր 2-ին, Իռլանդայի Հանրապետութեան Տապլին քաղաքի մէջ գտնուող «Ավիվա» մարզադաշտի մէջ։

Որակաւորումը 2018-ի ոտնագնդակի համաշխարհային ախոյեանութենէ անմիջապէս յետոյ՝ սեպտեմբերին սկսելու փոխառեն, հետաձգուեցաւ 2019-ի մարտին եւ աւարտեցաւ նոյն թուականի նոյեմբերին:

Որակաւորման ձեւը մնաց նոյնը։ 2016-ի մայիսին, Քոսովոյի ՈւԵՖԱ-ի ընդունելութենէ ետք, յայտարարուեցաւ, թէ - այդ պահին - 55 անդամները կը բաժանուին տասը կոյտերու (հինգ կոյտեր մէջը հինգ խումբեր եւ հինգ կոյտեր մէջը վեց խումբեր: ՈՒԵՖԱ-ի Ազգերի մարզադասի (UEFA Nations League) եզրափակչի չորս մասնակիցներու ամեն մէկուն երաշխաւորած էր հինգ խումբերէ բաղկացած կոյտի մէջ վիճակահանութիւնը), որոնցմէ լաւագոյն երկու խումբերը կ'անցնին յաջորդ հանգրուանին։ Որակաւորման խաղերը տեղի ունեցան 2019-ի մարտին, յունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին եւ նոյեմբերին։

Որակաւորուած խումբեր

Խմբագրել
Խումբ Որակաւորուած որպէս Որակաւորման թուական Նախորդ մասնակցութիւններու թուականներ
Պելճիքա I կոյտի յաղթող 10 Հոկտեմբեր 2019 5 (1972, 1980, 1984, 2000, 2016)
Իտալիա J կոյտի յաղթող 12 Հոկտեմբեր 2019 9 (1968, 1980, 1988, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016)
Ռուսիա I կոյտի երկրորդ 13 Հոկտեմբեր 2019 11 (1960, 1964, 1968, 1972, 1988, 1992, 1996, 2004, 2008, 2012, 2016)
Փոլոնիա G կոյտի յաղթող 13 Հոկտեմբեր 2019 3 (2008, 2012, 2016)
Ուքրանիա B կոյտի յաղթող 14 Հոկտեմբեր 2019 2 (2012, 2016)
Սպանիա F կոյտի յաղթող 15 Հոկտեմբեր 2019 10 (1964, 1980, 1984, 1988, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016)
Ֆրանսա H կոյտի յաղթող 14 Նոյեմբեր 2019 9 (1960, 1984, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016)
Թուրքիա H կոյտի երկրորդ 14 Նոյեմբեր 2019 4 (1996, 2000, 2008, 2016)
Անգլիա A կոյտի յաղթող 14 Նոյեմբեր 2019 9 (1968, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2012, 2016)
Չեխիա A կոյտի երկրորդ 14 Նոյեմբեր 2019 9 (1960, 1976, 1980, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016)
Ֆինլանտա J կոյտի երկրորդ 15 Նոյեմբեր 2019 0 (debut)
Շուէտ F կոյտի երկրորդ 15 Նոյեմբեր 2019 6 (1992, 2000, 2004, 2008, 2012, 2016)
Գրուաթիա E կոյտի յաղթող 16 Նոյեմբեր 2019 5 (1996, 2004, 2008, 2012, 2016)
Աւստրիա G կոյտի երկրորդ 16 Նոյեմբեր 2019 2 (2008, 2016)
Նիտըրլենտ C կոյտի երկրորդ 16 Նոյեմբեր 2019 9 (1976, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012)
Գերմանիա C կոյտի յաղթող 16 Նոյեմբեր 2019 12 (1972, 1976, 1980, 1984, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016)
Փորթուկալ B կոյտի երկրորդ 17 Նոյեմբեր 2019 7 (1984, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016)
Զուիցերիա D կոյտի յաղթող 18 Նոյեմբեր 2019 4 (1996, 2004, 2008, 2016)
Տենմարք D կոյտի երկրորդ 18 Նոյեմբեր 2019 8 (1964, 1984, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2012)
Ուէյլզ E կոյտի երկրորդ 19 Նոյեմբեր 2019 1 (2016)
Հիւսիսային Մաքէտօնիա D կոյտի վճռական խաղի յաղթող 12 Նոյեմբեր 2020 0 (debut)
Հունգարիա A կոյտի վճռական խաղի յաղթող 12 Նոյեմբեր 2020 3 (1964, 1972, 2016)
Սլովաքիա B կոյտի վճռական խաղի յաղթող 12 Նոյեմբեր 2020 1 (2016)
Սքոթլանտա C կոյտի վճռական խաղի յաղթող 12 Նոյեմբեր 2020 2 (1992, 1996)
  1. ^ Շեղատառ նշուած են 12 ընդունող երկիրները
  2. ^ Թավատառ նշուած են այդ տարուայ յաղթող երկիրները

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Regulations of the UEFA European Football Championship 2018–20»։ UEFA.com։ Union of European Football Associations։ մարտի 9, 2018։ արտագրուած է՝ մարտի 13, 2018 
  2. «Euro 2020 postponed until next summer, says the Norwegian FA»։ bbc.co.uk (BBC News)։ Մարտ 17, 2020։ Արտագրուած է 03-07-2021
  3. «VAR to be introduced in 2019/20 UEFA Champions League»։ UEFA.com (Union of European Football Associations)։ սեպտեմբերի 27, 2018։ արտագրուած է՝ սեպտեմբերի 27, 2018 
  4. Samuel Martin (մայիսի 24, 2013)։ «Martin Samuel meets Michel Platini – read the FULL transcript from Sportsmail's exclusive interview with UEFA's president»։ Daily Mail։ արտագրուած է՝ մայիսի 25, 2013 
  5. «Wembley to stage UEFA EURO 2020 final»։ UEFA.com։ 19 September 2014