Շարլ Ադամեան
Շարլ Ադամեան (Կարապետ, 18 Սեպտեմբեր 1872[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[3] - 30 Յուլիս 1947[1][2][3][…], Փարիզ[3][4]), հայ նկարիչ։
Շարլ Ադամեան ֆրանսերէն՝ Charles Atamian | |
---|---|
| |
Ծննդեան անուն |
Կարապետ Ադամեան թրք.՝ Garabed Atamian |
Ծնած է | 18 Սեպտեմբեր 1872[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[3] |
Մահացած է | 30 Յուլիս 1947[1][2][3][…] (74 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ[3][4] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[3][4] |
Ուսումնավայր |
Մուրատ-Ռափայէլեան Վարժարան[3] Լիցեյ Սեն-Բենոաւ Ստամբուլում? Վենետիկի Գեղարուեստի Ակադեմիա |
Տեսակ | դիմապատկեր |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ, նկարազարդող |
Անդամութիւն | Գեղեցիկ արվեստների ազգային ընկերություն?[3][4] |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Կ. Պոլիս։ Կրթութիւնը ստացած է Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանէն, հետեւած է նկարչութեան, աշակերտելով պրոֆ․Փաոլէթթիին եւ Փիէթրային (1887-1893)։
Յաճախած է Վենետիկի Գեղարուեստական ակադեմիան, սակայն առանց աւարտելու վերադարձած է Պոլիս։ Այստեղ 1895 թուականի դէպքերու նախօրեակին կազմակերպած է իր նկարներու առաջին ցուցահանդէսը, որ անցած է աննկատ, քաղաքական ծանր մթնոլորտի պատճառով։
1897 թուականին մեկնած է Փարիզ, զբաղած է գիրքերու նկարազարդումով՝ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիները։
Նկարազարդած է 150-էն աւելի ֆրանսերէն գիրքեր, ինչպէս նաեւ Անաթոլ Ֆրանսի, Կի tը Մobասանի վէպերը։ Հրապարակած է հայ ժողովուրդի ազատագրական պայքարին նուիրուած կրաֆիքական գործեր։
1927 թուականէն եղած է այդ ընկերութեան անդամ։ Անոր նկարները ցուցադրուած են Եւրոպայէն մինչեւ Ամերիկա, Ճափոն եւ այլուր։
Գործերէն մաս մը կը պահուին Փարիզի Լիւքսեմպուրկեան եւ այլ թանգարաններու մէջ, Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ։
Ցուցահանդէսներ
ԽմբագրելԱնհատական ցուցահանդէսներ ունեցած է Կ. Պոլսոյ, Փարիզի, Պրիւքսէլի եւ Սթրասպուրկի մէջ։
Պատկերասրահ
Խմբագրել-
«Ծովափին»
-
«Ծովափին»
-
«Լուացք ընող կիներ»
-
«Ծովափին»
-
«Մէկը ճանապարհի համար»
-
«Թարմ ծաղիկներ»
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Աղբիւրներ
Խմբագրել- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1939, Պուքրէշ, Հատոր Ա., էջ 35-36:
- Գառնիկ Ստեփանեան, «Կենսագրական բառարան», Ա․ հատոր, Երեւան , էջ 26։