Վարդգէս Ահարոնեան
Վարդգէս Ահարոնեան (27 Դեկտեմբեր 1888, Իգտիր, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 19 Փետրուար 1965[1], Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ իրաւաբան, գրող, մանկավարժ։
Վարդգէս Ահարոնեան | |
---|---|
| |
Ծնած է | 27 Դեկտեմբեր 1888 |
Ծննդավայր | Իգտիր, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 19 Փետրուար 1965[1] (76 տարեկանին) |
Մահուան վայր | Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Ուսումնավայր | Մոսկուայի պետական համալսարանի իրաւաբանական բաժին |
Մասնագիտութիւն | իրաւաբան, գրագէտ, հանրային գործիչ, մանկավարժ |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Ծնողներ | հայր՝ Աւետիս Ահարոնեան |
Ծնած է Սուրմալու գաւառի Իգտիրմաւա գիւղը, 1888-ին: Իվտիրէն անցած է Երեւան, ուր սորված է ռուսերէն եւ ընդունուած է Երեւանի ռուսական գիմնազիան եւ ուսանած՝ մինչեւ 1903: Ապա ան մտած է Մոսկուայի համալսարանի իրաւաբանական բաժինը, զոր աւարտած է 1912-ին:
1914-ին, կամաւորական գունդերու կազմութեան ժամանակ դարձած է Անդրանիկի քարտուղարը եւ ռուսերէն լեզուի թարգմանիչը:
1916-ին, կամաւորական գունդերու լուծարումէն ետք, անցած է Թիֆլիս:
Հայաստանի Հանրապետութեան շրջանին Վարդգէս Ահարոնեան վարած է Երեւանի դատական շրջանի դատախազի պաշտօնը, ապա ազգայնացուած դատարանի առաջին դատախազի պաշտօնը:
Հայաստանի խորհրդայնացումէն ետք անցած է Փարիզ, իսկ 1923-ին ՀՅԴ Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի հրաւէրով, շրջուն գործիչի պաշտօնով գացած է Ամերիկա: Նիւ Եորքի մէջ իր կնոջ Արմենուհիին հետ հիմնած է «Ահարոնեան Վարժարան»ը եւ կազմած է հայերէնի դասագիրքեր:
Երկեր
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ «Խմբագիրներ»։ Hairenik Weekly Newspaper (en-US)։ 2009-02-03։ արտագրուած է՝ 2022-02-15
- ↑ «Յովհաննէս Թումանեանի Ծննդեան 150-ամեակ . Վերնատունը` Ըստ Վարդգէս Ահարոնեանի»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-04-06։ արտագրուած է՝ 2022-02-15
- ↑ «Րաֆֆու կեանքը՝ Թումանեանի սեղանին (Հայաստան)»։ Hamazkayin (Hy-am)։ 2021-02-23։ արտագրուած է՝ 2022-02-15