Արա Մալիքեան (14 Սեպտեմբեր 1968(1968-09-14), Պէյրութ, Լիբանան), Լիբանանահայ երաժիշտ ջութակահար, այժմ կը բնակի Մատրիտի մէջ[1]:

Արա Մալիքեան

Կենսագրութիւն

Խմբագրել
 
Արա Մալիքեան, 2015

Արա Մալիքեանը ծնած է 1968 թուականին։ Հայրը ջութակ նուագել սորվեցուցած է դեռ վաղ տարիքին։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներուն, երբ անոնք ստիպուած էին երկար ժամանակ ապրիլ ապաստարաններու մէջ, չխանգարեցին իրեն սորվիլ եւ իր տաղանդը ի ցոյց դնել։

Իր առաջին մեծ համերգը տեղի ունեցեր է 12 տարեկանին, իսկ 14 տարեկանինխմբավար Հանս Հերպերթ Եորիսի միջնորդութեամբ գերմանական կառավարութեան կողմէն կրթաթոշակ ստացաւ, որպէսզի սորվի Հանովերի երաժշտութեան եւ թատրոնի բարձրագոյն դպրոցին մէջ։ 15 տարեկանին ան ամենաերիտասարդ ուսանողն էր, որ ընդունուած էր այս հաստատութիւն։ Հետագային ան շարունակեց իր կրթութիւնը Լոնտոնի Կիլտհոլի երաժշտութեան եւ թատրոնի դպրոցին մէջ, զուգահեռաբար սորվելով այնպիսի աշխարհահռչակ փրոֆեսորներու մօտ, ինչպիսիք են (Franco Gulli) Ֆրանքօ Կուլին, (Ruggiero Ricci) Ռուճիրօ Ռիչին, (Ivry Gitlis) Իվրի Կիթլիսը, (Herman Krebbers) Հերման Քրեպպերսը եւ Alban Berg Quartet Ալպան Պերկ քառեակի անդամները։

Մրցանակ

Խմբագրել

Ան յաղթեր է բազմաթիւ միջազգային հեղինակութիւն ունեցող մրցոյթներուն մէջ, այդ թուով առաջին մրցանակ Ֆելիքս Մենտելսոնի (Պերլին, 1987 թուական) Փապլօ Սարասաթէի (Փամփլոնա, 1995 թուական)։ Մրցանակներ ստացեր է նաեւ Նիքոլօ Փականինիի (Ճենովա), Զինօ Ֆրանչեսքաթիի (Մարսէլ), Ռոտոլֆօ Լիփեզեր (Կորիցիա), ինչպէս նաեւ Պելկրատի, Լէ Մանի, Նիւ Եորքի եւ Ճափոնի միջազգային երաժշտական մրցոյթներուն: 1993 թուականին Գերմանիայի մշակոյթի նախարարութեան կողմէ մրցանակ ստացեր է նուիրուածութեան եւ լաւագոյն գեղարուեստական կատարման համար:

Համերգներ

Խմբագրել

Արա Մալիքյան նուագեր է հինգ մայր ցամաքներու աւելի քան քառասուն երկիրներու լաւագոյն համերգասրահներու մէջ՝ Նիւ Եորքի (Carnegie Hall), Փարիզի (Salle Pleyel), Վիեննայի (Musikverein), Թորոնթոյի (Ford Center ), Քալաոռայի (Ideal Theatre), Մատրիտի ( Royal ), ինչպէս նաեւ Զիւրիխի, Լոնտոն, Քատիսի, Փուերթոլիանոյի, Թոքիոյի, Սթամպուլի, Պերլինի, Աթէնքի, Վենետիկի, Լոս Անճելըսի, Հոնքոնկի, Քուալա Լումփուրի, Քուպայի, Պոկոթայի, Միւնիւխի, Պարսելոնայի եւ այլ համերգասրահներու մէջ:

Ուսաներ է Հաննովերի եւ Լոնտոնի մէջ: Թողարկեր է տասնեակ ձայնապնակներ։

Ալպոմներ

Խմբագրել
  • 1995: Le quattro stagioni
  • 1996: 750 Jahre Wölpinghausen
  • 1996: Miniatures
  • 1997: Bow on the String
  • 1999: 500 motivaciones
  • 2000: All Seasons for Different
  • 2000: Robert Schumann
  • 2002/2004: Manantial
  • 2003: 24 Caprices for Solo Violin by Paganini
  • 2003: Sarasate
  • 2003: Six Sonatas for Solo Violin by Ysaÿe
  • 2003: Sonatas and Partitas for Solo Violin by Bach
  • 2004: El arte del violín
  • 2004: The Four Seasons by Vivaldi
  • 2005: De la felicidad
  • 2005: De los Cobos / Montsalvatge
  • 2006: Tears of Beauty
  • 2007: Meeting with a friend
  • 2007: Lejos
  • 2010: Conciertos románticos españoles de violín (Orquesta sinfónica de Castilla & León-Alejandro Posada & Ara Malikian)
  • 2011: Con los ojos cerrados (Ara Malikian & Fernando Egozcue Quinteto)
  • 2011: Christmas mood
  • 2013: Pizzicato

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Ara Malikian interpreta los 24 Caprichos de Paganini en Comillas.» (Spanish)։ eldiariomontanes.es։ 4 Օօգոստոսի 2010։ արտագրուած է՝ 26 դեկտեմբեր 2010 

Արտաքին յղումներ

Խմբագրել