Իսահակ Ալիխանեան
Իսահակ Ալիխանեան (7 (19) Փետրուար 1876[1], Դուշեթ, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] - 14 Մարտ 1946[1], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1]), դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ եւ Վրաստանի ժողովրդական արուեստագէտ։
Իսահակ Ալիխանեան | |
---|---|
Ծնած է | 7 (19) Փետրուար 1876[1] |
Ծննդավայր | Դուշեթ, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 14 Մարտ 1946[1] (70 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1] |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[1] |
Մասնագիտութիւն | դերասան, թատերական ռեժիսոր |
Աշխատավայր |
Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն[1] Թիֆլիսի Պետրոս Ադամեանի Անուան Պետական Հայկական Դրամատիկական Թատրոն[1] |
Երեխաներ | Արտեմ Ալիխանյան? եւ Սոս Ալիխանյան? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Վրաստանի Տուշեթի քաղաքը։ Նախնական կրթութիւնը ստացած է Թիֆլիսի Ներսիսեան վարժարանէն, ուրկէ շրջանաւարտ եղած է 1896 թուականին: Տակաւին աշակերտական տարիներէն մեծ սէր ունեցած է բեմի նկատմամբ եւ դպրոցը աւարտելէ ետք ընդունուած է դերասան Գրիգոր Աւետեանի խումբը, ուր ունեցած է իր դերասանական նախափորձերը եւ փայլուն արդիւնքներու հասած: Այնուհետեւ դերասանը սկսած է զանազան հայկական թատերախումբերու հետ շրջիլ Կովկասի զանազան շրջաններ եւ ներկայացումներ ունենալ, ընկերակցութեամբ ժամանակի յայտնի դերասաններ Սիրանոյշի (Մերոպէ Գանթարճեան), Ալեքսանդր Աբէլեանի, Հայկանոյշ Թրեանցի եւ ուրիշներու հետ:
Ալիխանեան հիմնականին մէջ բեմ բարձրացած է Թիֆլիսի մէջ, սակայն ելոյթներ ունեցած է նաեւ Երեւանի, Պաքուի, Նոր Նախիջեւանի, Մոսկուայի մէջ, ուր սիրուած եւ եղած է ճանաչելի թատերական դէմք մը:
Եղած է հիմնադիրներէն մին «Գաբրիէլ Սունդուկեան» ազգային թատրոնի, ուր ինք եւս ստանձնած է դերեր եւ կատարած բեմադրութիւններ, բեմադրելով Սունդուկեանի «Պէպօ»ն, Հենրիխ Իփսենի «Ուրուականները», Մաքսիմ Կորքիի «Յատակումը» եւ այլ ներկայացումներ:
Ալիխանեան բեմադրած է աւելի քան 25 ներկայացումներ:
Կոչում
Խմբագրել1941 թուականին Խորհրդային Վրաստանի կողմէ արժանացած է Ժողովրդային արուեստագէտ կոչումին։
Վրաստանի ամենէն հին փողոցներէն Հաւապարի փողոցը մինչեւ օրս կը կոչուի Իսահակ Ալիխանեանի անունով[2]:
Մահացած է 14 մարտ 1946 թուականին, Թիֆլիսի մէջ եւ թաղուած է Խոջիվանքի գերեզմանատան մէջ[3]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Իսահակ Ալիխանեանը Հայազգ կայք[permanent dead link]
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-10