Ճիմ Թորոսեան Պետրոսի (18 Ապրիլ 1926(1926-04-18)[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] - 5 Յունուար 2014(2014-01-05)[3], Երեւան, Հայաստան), հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երեւանի գլխաւոր ճարտարապետ (1971 - 1981

Ճիմ Թորոսեան
Ծնած է 18 Ապրիլ 1926(1926-04-18)[1][2]
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2]
Մահացած է 5 Յունուար 2014(2014-01-05)[3] (87 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան[1]
Կոչում փրոֆէսոր
Երկեր/Գլխաւոր գործ Ստեփան Շահումեանի կիսանդրի, Ալեքսանդր Միասնիկեանի յուշարձան, Միքայէլ Նալպանտեանի յուշարձան, Պարոյր Սեւակի յուշարձան, Եղիշէ Չարենցի յուշարձան, Նայիրի Զարեանի կիսանդրի, Երեւանի քաղաքապետարան, Երեւանի Պատմութեան Թանգարան եւ Կասկադ համալիր?
Մասնագիտութիւն ճարտարապետ
Աշխատավայր Երևաննախագիծ?[1]
Անդամութիւն International Academy of Architecture?, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա?, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության ակադեմիա? եւ ԽՍՀՄ ճարտարապետների միություն?
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]
Ամուսին Մարգօ Մուրատեան
Ծնողներ հայր՝ Պետիկ Թորոսեան[2]

Կենսագրութիւն

Խմբագրել

1949-ին աւարտած է Երեւանի Բազմարուեստի հիմնարկը։ 1954-ին Մոսկուայի մէջ աւարտած է ԽՍՀՄ-ի Ճարտարապետութեան ակադեմիան, 1957-էն Հայաստանի Ճարտարապետներու միութեան անդամ է։ 1954-էն դասաւանդած է ԵՊՃՇՀ-էն ներս (1979-էն՝ փրոֆեսոր)։ 1962-1964 թուականներուն՝ ՀՃՄ վարչութեան նախագահի տեղակալ։ 1958 թուականէն՝ Երեւան-նախագիծ հիմնարկին ճարտարապետութեան արուեստանոցի ղեկավար։

1989-1990 թուականներուն Ճիմ Թորոսեան ղեկավարած է Սպիտակի երկրաշարժէն ետք Հայաստանի աղէտեալ շրջաններու վերակառուցման յանձնաժողովի խորհուրդը։

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետութեան Միջազգային Ակադեմիոյ փրոֆեսոր, Ճարտարապետութեան Միջազգային ակադեմոյ Մոսկուայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգեւի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգեւի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարուեստի Ակադեմիոյ ոսկէ մետալակիր։

ՌԴ ճարտարապետութեան եւ շինարարութեան ԳԱ պատուաւոր (1994), Ուքրանիոյ ճարտարապետութեան ակադեմիոյ արտասահմանեան (2002) անդամ։

Վրաստանի ճարտարապետութեան հիմնարկին պատուաւոր փրոֆեսոր (2001

Պուլկարիոյ (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետներու միութիւններու պատուաւոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարուան լաւագոյն ստեղծագործութիւն» ոսկէ (1982), ՀՀ Անանիա Շիրակացիի (1998) մետալներ։ Երեւանի (2003), Սպիտակի (2004) պատուաւոր քաղաքացի։

Արժանացած է Երեւանի պատուաւոր քաղաքացիի կոչման։ Հայաստանի Հանրապետութեան Նախագահի մրցանակի դափնեկիր (2009)[4]։

2006-ին ՀՀ վարչապետի որոշմամբ պարգեւատրուած է ՀՀ վարչապետի յուշամետալով[5]

Բնակած է Երեւան, Բաղրամեան պողոտայ, Ալիխանեան փ. շէնք 12 հասցէով, իր եւ ճարտարապետ Էդիկ Պապեանի կողմէն նախագծուած շէնքին մէջ։

Ստեղծագործական Աշխատանք

Խմբագրել
 
Ճիմ Թորոսեանի գերեզմանը (Կոմիտասի անուան պանթէոն)

Ցուցահանդէսներ

Խմբագրել

Անհատական ցուցահանդէսներ ունեցած է Երեւանի (1965, 1976, 1996), Թիֆլիսի (1967), Մոսկուայի (1983, 1997) եւ Լենինկրատի մէջ (1983)[6]։

Ճիմ Թորոսեանի ստեղծագործութիւնները ցուցադրուած են ճարտարապետութեան միջազգային գոնկրէսներուն՝ Պարսելոնայի, Սոֆիայի, Վենետիկի մէջ եւ այլուր։

Պատկերասրահ

Խմբագրել

Յուշարձաններ

Խմբագրել

Արտաքին յղումներ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել