Վահան (անձնանուն)
Վահան[1], հայկական արական տարածուած անուն։
Արեւելահայոց մէջ կրնան հանդիպիլ անուան կրճատ ձեւերը՝ Վան, Վանիկ, Վանոյ
- Լատինագիր ձեւը՝ VAHAN
- Անունէ ստեղծուած մականուն՝ Վահանեան[2]
Վահան | |
---|---|
Տեսակ | արական |
Սեռ | Արական |
Ծագում | |
Ծագման լեզու | Հայերէն |
Գիր | Հայերէնի Այբուբեն |
Կ՛ոնթադրուի, որ նոյնն է ինչ | Վահան |
Կապուած յօդուածներ | «Վահան» սկսող էջեր |
Անունը Կրողներ
Խմբագրել- Վահան Արծրունի (ծն.1965 Երեւան) երգիչ, երաժիշտ
- Վահան Արամունի (1914 Կարս-66 Երեւան) բանաստեղծ
- Վահան Գարտաշեան (անգլերէն՝ Vahan Cardashian 1883 Կեսարիա-1934 Նիւ Եորք) փաստաբան եւ մտաւորական
- Վահան Գալպեան (ծն.1887) բժիշկ
- Վահան Յովհաննէսեան (1894-1977) Մխիթարեան միաբանութիւն անդամ, աստուածաբան
- Վահան Դաքէսեան (1905 Ատանա-1982 Երեւան) բանաստեղծ, արձակագիր
- Վահան Նաւասարդեան (1886 Շուշի-1956) քաղաքական գործիչ
- Վահան Թոթովենց (1889 Խարբերդ-1938) հայ դասական գրող
- Վահան Զանոյեան սփիւռքահայ գործարար եւ գրող
- Վահան Շիտանեան (ծն.Տրապիզոն-1915 Սեբաստիա) բժիշկ
- Վահան Թէքէեան (1878 Կ.Պոլիս-1945 Գահիրէ) բանաստեղծ, թարգմանիչ
- Վահան Տէրեան (1885 Գանձա-1920 Օրէնպուրկ) բանաստեղծ
- Վահան Խիւտաւերտեան (1891 Կ.Պոլիս-1978) արձակագիր
- Վահան Չերազ (1886 Կ.Պոլիս-1927 Թիփղիս) մարզիկ
- Վահան Քոչար (ծն.1949 Երեւան) լուսանկարիչ
- Վահան Փափազեան (1876 Թաւրիզ-1973 Պէյրութ) ազատագրական գործիչ
- Վահան Ղազարեան (1875-1915) բժիշկ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Հայոց Անձնանուններու Բառարան, Հրաչեայ Աճառեան (1942) [1]
- ↑ Է. Գ. Դուրգարեան, Անուանագիրք 1985 թ. Երեւան