Արշակ Աթայեան

Արշակ Աթայեան (20 Յունիս 1877(1877-06-20)[1][2], Մեծ Թաղեր, Շուշիի գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 19 Օգոստոս 1938(1938-08-19)), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ։ 1935 թուականէն սկսեալ եղած է ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ։

Արշակ Աթայեան
Ծնած է 20 Յունիս 1877(1877-06-20)[1][2]
Ծննդավայր Մեծ Թաղեր, Շուշիի գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 19 Օգոստոս 1938(1938-08-19) (61 տարեկանին)
Քաղաքացիութիւն Flag of Russia.svg Ռուսական Կայսրութիւն
Flag of the USSR (1936-1955).svg Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1][2]
Ուսումնավայր Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1]
Ներսիսեան դպրոց[1]
Շուշիի Թեմական դպրոց
Մասնագիտութիւն բանաստեղծ, դերասան, թարգմանիչ, թատերագէտ, հասարակական գործիչ, արձակագիր, գրագէտ, ուսուցիչ
Աշխատավայր Մուրճ
Անդամութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն
Երեխաներ Ռաֆայել Աթայեան, Ռոպերթ Աթայեան եւ Արմէն Աթայեան

ԿենսագրութիւնԽմբագրել

Սորված է Վաղարշապատի Գեւորգեան Ճեմարանին, Թիֆլիսի Ներսիսեան դպրոցին եւ Շուշիի թեմական դպրոցին մէջ։ 1898-1902 թուականներուն ծառայած է ցարական բանակին մէջ։ 1903-1904 թուականներուն որպէս սրբագրիչ աշխատած է «Մուրճ» ամսագրի (Թիֆլիս) խմբագրութեան մէջ։ 1904-1907 թուականներուն ուսուցչութիւն ուսանած է Իրանի Սաւրա գիւղի դպրոցին մէջ։ Այստեղ գրի առած է Սալմաստի բոլոր 23 հայկական գիւղերու վիճակագրութիւնը, հաւաքած ու գրի առած է նաեւ ժողովրդական երգերը ու բանահիւսութիւնները։ 1907-1911 թուականներուն ուսուցիչ եղած է Նոր Ճուղայի դպրոցներուն մէջ, ապա պաշտօնաւարաղ է Ռուս-պարսկական բանակի Սպահանի բաժանմունքը։ Այդ տարիներուն եղած է նաեւ քառաձայն երգչախումբի ղեկավար, մէներգիչ եւ դերասան։ Գրած է դրամատիկական երկեր, որոնցմէ մէկն է «Սասունցի Դաւիթ»-ը, եւ Արմէն Արմէնեանը բեմադրած է այն նախ Թեհրանի մէջ (1922), ապա Ալեքսանտրապոլի մէջ (այժմ՝ Կիւմրի1923 թուականին ընտանիքով վերադարձած է Հայաստան։ Ուսուցչութիւն կատարած է Երեւանի, Լենինականի եւ Ստեփանակերտի մէջ։ Եղած է «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղար եւ բաժնի վարիչ ինչպէս նաեւ գիւղատնտեսական բանկի գլխաւոր հաշուապահ։ Մահացած է 1938, օգոստոսին[3] երբ ձերբակալեցաւ[4]:

ՍտեղծագործութիւններԽմբագրել

Թարգմանութիւններ (Ռուսերէնէն եւ Պարսկերէնէն)Խմբագրել

  • Միխայիլ Լերմոնտով, Պելա, Պաքու, տպարան «Արոր», 1898, 103 էջ
  • Միխայել Լերմոնտով, Մաքսիմ Մաքսիմիչ, Պաքու, տպարան, ա. մ. Ղազարեան, 1898, 30 էջ
  • Լեւ Տոլստօ, Երեք մահ (պատմուածք), Ալեքսանդրապոլ, տպարան Ստեփանեան, 1903, 28 էջ
  • Վլատիմիր Կորոլենկօ, Մակարի երազը, Թիֆլիս, 1904
  • Մաքսիմ Քորկի, Դանկոյի սիրտը, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանեան, 1904, 16 էջ
  • Մաքսիմ Գորկի, Չարաճճի, Ս.Պետերբուրգ, Պուշկինեան տպարան, 1904, 45 էջ
  • Մաքսիմ Գորկի, Իմ ուղեկիցը, 1904, Թիֆլիս, արտատպուած «Մուրճէն», տպարան Ա.Քութաթելաձէ, 63 էջ
  • Լեոնիդ Անդրեւ, Պատը, Թիֆլիս, 1904
  • Ե. Յարոսլավսկի, Աստուածաշունչը հաւատացեալներու եւ ոչ հաւատացեալներու համար, Երեւան, 1923
  • Արկ-Ան., Բանւորական շարժման պատմութիւնը Անգլիոյ, Ֆրանսայի, եւ Գերմանիոյ եւ Երեւանի մէջ, 1924
  • Մաքսիմ Գորկի, Պատմուածքներ, 2 հատորով, հ. 1 (գիրքին մէջ տեղ կը գտնէ «Իմ ուղեկիցը» գործը թարգմանած է Ա.Աթաեանը), Երեւան, Պետհրատ, 1928, 130 էջ
  • Մաքսիմ Գորկի, Պատմուածքներ, 2 հատորով, հ. 2 (գիրքին մէջ տեղ կը գտնէ «Չարաճճի» գործը թարգմանած է Ա.Աթայեանը), Երեւան, Պետհրատ, 1928, 109 էջ
  • Եվգենի Խազին, Հեղափոխութեան թմբկահարը (վիպակ), Երեւան, Պետհրատ, 1934, 191 էջ
  • Ֆուկիգաուա, Ճափոն-ամերիկեան ապագայ պատերազմը, Երեւան, 1934
  • Նիքոլայ Գոգոլ, Քիթը, Երեւան, Պետհրատ, 1934, 50 էջ[5]
  • Մաքսիմ Գորկի, Կլիմ Սամգինի կեանքը (քառասուն տարի), վէպ, մաս 1, Երեւան Մոսկուա, Պետհրատ, 1935, 576 էջ։
  • Լեւ Ռուփինշտէյն, Սամուրայներու շավիղը (վիպակ), Երեւան-Մոսկուա, Պետհրատ, 1935, 170 էջ
  • Օմար Խայեամ, Քառեակներ, Երեւան, Պետհրատ, 1936, 143 էջ
  • Մաքսիմ Գորկի, Մայրը (վէպ), Երեւան, Պետհրատ, 1938, 380 էջ
  • Մաքսիմ Գորկի, Կլիմ Սամգինի կեանքը (քառասուն տարի), մասն 2, Երեւան, Հայպետհրատ, 1945, 747 էջ
  • Մաքսիմ Գորկի, Մայրը, Երեւան, Հայպետհրատ, 1956, 420 էջ
  • Օմար Խայեամ, Քառեակներ, Երեւան, Հայպետհրատ, 1959, 242 էջ
  • Ռուս դասականներու գրադարան։ Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր (գիրքի մեջ մտնող «Մայրը» վէպը թարգմանած է Ա.Աթայեանը), Երեւան, «Սովետական գրող», 1983, 624 էջ

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — է. 127.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան — 1990. — հատոր 1.
  3. Գրական տեղեկատու։ Երեւան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 15-17 
  4. Արշակ Աթայանը Хайазг կայքում
  5. Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունները հայերէն թարգմանությամբ