Գառնիկ Քալաշեան

Գառնիկ Քալաշեան (16 Մայիս 1885(1885-05-16)[1], Վաղարշապատ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] - 21 Նոյեմբեր 1921(1921-11-21)[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն[1]), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր, ՀՅԴ կուսակցութեան անդամ:

Գառնիկ Քալաշեան
Ծնած է 16 Մայիս 1885(1885-05-16)[1]
Ծննդավայր Վաղարշապատ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 21 Նոյեմբեր 1921(1921-11-21)[1] (36 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն[1]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Ներսիսեան դպրոց[1]
Մասնագիտութիւն բանաստեղծ, հասարակական գործիչ
Կուսակցութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն[1]

Կենսագրական գիծեր Խմբագրել

Ծնած է 16 մայիս 1885-ին, Վաղարշապատ: Աւարտած է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը (1906): Թիֆլիսի մէջ մասնակցած է հայկական գրական ընկերութեան, ապա` «Վերնատան» աշխատանքներուն, 1907-ին եղած է Մոսկուայի առեւտուրի հիմնարկի ազատ ունկնդիր:

Սերտ կապեր ունեցած է Լազարեան ճեմարանի յեղափոխական ուսանողութեան հետ, մասնակցած է ցոյցերու, թռուցիկներ տարածած, 1909-ին ձերբակալուած է, նետուած է Մոսկուայի Տագանկայի քաղաքական բանտարկեալներու բանտը: Տիրապետած է ռուսերէն, ֆրանսերէն, թրքերէն, պարսկերէն, վրացերէն լեզուներուն:

Գրական կեանք Խմբագրել

«Ներշնչումներ» (1908) եւ «Բանաստեղծութիւններ» (1916) ժողովածուներուն մէջ Քալաշեան սիրոյ, կարօտի, հայրենասիրութեան, աշնան նուագներուն միախառնած, ներբողած է «պայքարի շառաչը»:

Աշխատակցած է պարբերական մամուլին («Գեղարուեստ» եւ այլն), հանդէս եկած է գրականագիտական յօդուածներով, ակնարկներով, թարգմանութիւններով, ստորագրած է` Մենորդ, Միրաժ, Անցորդ, Գ. Ք.:

1918-ին Քալաշեան անդամակցած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, իսկ 1919-1920-ին Հայաստանի խորհրդարանի անդամ ընտրուած է։

Մահացած է 1 նոյեմբեր 1921-ին, Երեւան, թաղուած է Էջմիածին[2]:

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Գառնիկ Քալաշեան»։ ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Լրատուական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան (hy-AM)։ 2019-05-16։ արտագրուած է՝ 2020-03-28 

Աղբիւրներ Խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, 12-րդ հատոր, էջ 384։