Ժայռապատկեր, «վրախողրաֆիա» (յունարէն՝ βράχος - ժայռ եւ γραφή - գիր)։ Ժայռերու, քարանձաւներուն պատերուն, քարերու մակերեսներուն վրայ զանազան նիւթերով պատկերացուած տեսարաներ․ մարդոց կեանքէն, բնաշխարհէն, բնութեան երեւոյթներէն, տուեալ ժամանակաշրջանի եղելութիւններէն։ Աշխարհի երկիրներուն մեծամասնութեան մէջ գտնուած են եւ կամ կը յայտնուին ժայռապատկերներ։ Եւրոպայի հնագոյն ժայռապատկերները գտնուեցան Հարաւային Ֆրանսայի՝ Abri Castanet քարայրին մէջ․ կը պատկանին Աւագ Հնադարեան շրջանին եւ գործ են Homo Sapiens-ի տեսակ՝ մարդ Cro-Magnon եւ մարդ Grimaldi, որոնք ապրած են այդ ժամանակաշրջանին, մեզմէ մօտաւորապէս 37․000 տարի առաջ։ [1]

Ժայռապատկեր
Սեւ Սար․ Աստղադիտարան

Ընդհանուր տեղեկութիւններ

Խմբագրել

Ժայռապատկերներուն տեսակները բազմազան են։ Անոնք զարգացան դարաշրջաններուն ընթացքին։ Անոնց պատկերացումներուն համար հնագոյն ժամանակներէն մարդիկ օգտագործած են զանազան գործիքներ, իրեր, ձեւեր։ Դարաշրջաններուն ընթացքին, անոնց որակը զարգացաւ՝ ուրուագծային, հարթաքանդակներ, խորաքանդակներ․․․։

 
Քարանձաւի ժայռապատկեր

Ժայռապատկերներով հարուստ հնագիտական վայրերու կը հանդիպինք աշխարհին չորս կողմերը։ Որոշակի են Ֆրանսայի, Սպանիայի, Իտալիոյ[2], Սկանտինաւեան թերակղզիին, Հայաստանի, Վրաստանի, Ասիոյ[3][4][5], Աւստրալիոյ[6] եւ Ափրիկեան[7] ցամաքամասներուն ժայռապատկերները։ Անոնք բնիկ կենդանիներուն եւ մարդոց անհատական կամ հաւաքական կեանքին հետ առնջուած պատկերներ (որսի, մարտի, ձկնորսութեան, ծեսեր եւ ուրիշ տեսարաններ) են։[8][9]

Ժայռապատկերներուն նշանակութիւնը

Խմբագրել

Նախնադարի եւ Նոր Քարէն մինչեւ Երկաթէ Քար երկարող ժամանակաշրջանի մարդուն համար, պատմութիւնը պատմելու եւ կամ կենցաղէն պատկերներ փոխանցելու միջոցը եղած է Ժայռերու, քարանձաւներուն պատերուն, քարերու մակերեսներուն վրայ պատկերներ փորագրելով։ Ժայռապատկերները արտայայտութեան եւ պատմութիւն պատմելու միջոց եղած են։ Կ՛արտայատեն գաղափառներ, հաւատքներ, համոզումներ։

Հայաստանի Ժայռապատկերները

Խմբագրել

Հայաստանի մէջ առաջին ժայռապատկերները յայտնաբերուած են 1902 թուականին։ Իսկ 1913 թուականին Գրիգոր Ղափանցեանը ատոնց մասին մանրամասն յօդուած գրած է «Արարատ» ամսագրին մէջ (թիւ 1)։

 
Իջեւան, Երկաթէ դար - ժայռապատկեր

Հայկական լեռնաշխարհին (Արագած,[10] , Ոսկեհատ, Գեղամա լեռներ, Սիւնիքի Ուղտասարի եւ Իշխանասարի[11] լանջեր) մէջ յայտնաբերուած են Նոր Քարի դարաշրջանէն ժայռապատկերներ[12]։ Քարերուն եւ ժայռերուն վրայ պատկերացուած հարուստ եւ բազմազան տեսարանները ծանրակշիռ նշանակութիւն ունին, որովհետեւ մեզի կը փոխանցեն կարեւոր տեղեկութիւններ բնիկներուն կենցաղին մասին․ հաւաքական, հոգեւոր (պաշտամունք), արուեստ․․․։ Պատմական սկզբնաղբիւր մըն են․ գիտնականները ասոնք ապացուցած են։ Նաեւ կ՛ենթադրեն թէ նախնադարեան մարդը երկնային մարմիններուն մասին իւրօրինակ հասկացողութիւն ունէր։

Ժայռապատկերները, թիւով կ՛ անցնին 20․000ը։ Անոնցմէ 6․000-էն աւելին կը գտնուին Սիւնիքի շրջանը։

Ցանկը ժայռապատկերներով ծանօթ հարուստ հնագիտական վայրերու

Խմբագրել
  • Անգլիա - Գրէսուէլ Գրակս (Creswell Crags),
  • Իրլանտա - Տօութ (Dowth), Քնօութ( Knowth), Մէթ (Liste des sites mégalithiques dans le comté de Meath), Նիւ Կրանճ (Newgrange), Թարա (Tara),
  • Իտալիա - Վալքամօնիքա (Art rupestre du Valcamonica), Լոմպարտիա (Lombardie),
  • Ռուսիա - Քաանոզէրոյի ժայռապատկերները (Kanozero Petroglyphs),
  • Սպանիա - Քանարեան կղզիները (Îles Canaries) , Կալիցէ (Galice),
  • Ֆրանսա - Հրաշալիքներու Հովիտը (Vallée des Merveilles) , Մորքանդուրի Ազգային Պուրակը (Parc national du Mercantour), Էղօլ-հարաւային Ֆրանսա- (Hérault - département), Սէնդ Օպան տը Պոպինիէ (Saint-Aubin-de-Baubigné) , Փուադու (Poitou ),
  • Ուքրանիա - Քամիանա Մոհիլա (Kamyana Mohyla),
  • Փորթուկալ - Գօայի հովիտը (Sites d'art rupestre préhistorique de la vallée de Côa) , Օպլաստ տը Զափորճիա (Oblast de Zaporijjia)
  • Շուէտիա - Հիւսիսային Շուէտիա-Անկերմանլանտ (Ångermanland),Պոհուսլէն (Bohuslän), Յամդլանտ (Jämtland), Նորքոբինկ (Norrköping), թագաւորին դամբարանը (The King's Grave-Kivik),
  • Նորվէկիա - Ժայռապատկերներու վայրերուն ցանկը (Liste des gravures rupestres de Norvège)
  • Ֆինլանտա - Անքօ (Hanko)։
  • Ալճէրիա - Հարաւային Օրանի ժայռապատկերներուն արուեստը (Rock art of south Oran) ,Պու Սաատայի ժայռապատկերներ (Gravures rupestres de la région de Bou Saâda), Տճելֆայի ժայռապատկերներ (Gravures rupestres de la région de Djelfa), Հարաւային Օրանի ժայռապատկերներ (Gravures rupestres du Sud-oranais) , Թասիլի ն՛աժեր (Tassili n'Ajjer)
  • Եգիպտոս - Անասունններուն քարայրը (Grotte des Bêtes), Լողորդներուն քարայրը (Cave of Swimmers) , Բաղնիքներուն հովիտը (Wadi Hammamat)
  • Եդովպիա - Թիյայի հնագիտական վայրը (Tiya-archaeological site)-
  • Լիպիա - Թատրատ Ագագիւս (Tadrart Acacus), Ուատի Մաթենտուս (Wadi Mathendous)
  • Հարաւային Ափրիկէ - Հիւսիսային Գլուխ շրջանը (Northern Cape),
  • Մարոքօ - Տրաա գետին հովիտը (Draa River)
  • Նամիպիա - Տուաֆելֆօնթէյն (Twyfelfontein), Պրանդպերկի լեռնակոյտը (Massif du Brandberg)
  • Սահարայի ժայռապատկերներուն արուեստը (Saharan rock art)
  • Ղազագստան - Թամկալի հնագիտակն վայրի ժայռապատկերները (Pétroglyphes du paysage archéologique de Tamgaly)[17],
  • Ճափոն - [18],
  • Մոնկոլիա - Ալթայի լեռնաշղթային ժայռապատկերները E(nsembles de pétroglyphes de l'Altaï mongol)[19],
  • Հնդկաստան - Լատախի ժայռապատկերները[20], Պհիմպեդքա,
  • Չինաստան - Չինաստանի ժայռապատկերները [21]
  • Քորէա - [22]:

Ովկէանիա

Խմբագրել
  • Աւստրալիա - Միւրիւնճակա (Murujuga), Գու րինկ կայի Չէյս - Ազգային պուրակը (Ku-ring-gai Chase National Park)

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Եւրոպայի հնագոյն ժայռափորագրութիւնները «Europe’s Oldest Engraving - Archaeology Magazine»։ www.archaeology.org։ արտագրուած է՝ 2019-07-26 
  2. Եւրոպայի ժայռապատկերներու վայրերուն ցանկը, ֆրանսերէն
  3. Հինտու գետի հովիտին ժայռապատկերները, արեւելահայերէն
  4. Հինտու գետի հովիտին ժայռապատկերները, ֆրանսերէն
  5. Ասիոյ ժայռապատկերներու վայրերուն ցանկը, ֆրանսերէն
  6. Ովկէանիա ցամաքամասի ժայռապատկերներու վայրերուն ցանկը, ֆրանսերէն
  7. Ափրիկէի ժայռապատկերներու վայրերուն ցանկը, ֆրանսերէն
  8. Թամակլիի ժայռապատկերները, անգլերէն
  9. Ժայռապատկեր, ֆրանսերէն
  10. Հայաստանի ժառապատկերներ
  11. «Ուղտասար լեռան շրջակայքում գտնվել է ժայռապատկերների նոր «պատկերասրահ» (ֆոտոռեպորտաժ)»։ news.am։ արտագրուած է՝ 2019-07-26 
  12. Ուղտասար
  13. North America’s Oldest Petroglyphs, անգլերէն
  14. The American Rock Art Archive, անգլերէն
  15. Native American Indian Rock Art, անգլերէն
  16. The South American Rock Art Archive, անգլերէն
  17. Իւնեսքոյի աղբիւր, անգլերէն
  18. Ժայռապատկերներուն ժառանգութիւնը, անգլերէն
  19. ֆրանսերէն, Իւնեսքոյի աղբիւր
  20. Ladakh:The Withering Monuments, անգլերէն
  21. The China Rock Archive, անգլերէն
  22. Իւնեսքոյի աղբիւր, անգլերէն

Տես նաեւ

Խմբագրել

Արտաքին յղումներ

Խմբագրել