Սիրական Տիգրանեան
Սիրական Տիգրանեան (1875, Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն - 1937), հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ։ Եղբայրը՝ երաժշտագէտ Նիկողայոս Տիգրանեանին:
Սիրական Տիգրանեան | |
---|---|
| |
Ծնած է | 1875 |
Ծննդավայր | Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 1937 |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Սան Փեթերսպուրկի համալսարանի իրաւաբանական բաժանմունք |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ? եւ Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ? |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Կենսագրութիւն եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած՝ Ալեքսանդրապոլ (Գիւմրի)[1]: Յաճախած է Թիֆլիսի արական գիմնազիան, աւարտած է Ս. Փեթերսպուրկի կայսերական համալսարանի իրաւաբանական բաժանմունքը, մասնակցել ուսանողական շարժմանը: Բացի մայրենիէն եւ ռուսերէնէն՝ կատարելապէս տիրապետած է գերմաներէնին եւ ֆրանսերէնին:
1900-ին աւարտած է ռուսական համալսարանը: Գէորգեան ճեմարանի մէջ դասաւանդած է քաղաքական պատմութիւն, եկեղեցական իրաւունք, հոգեբանութիւն եւ տրամաբանութիւն[2]:
1914-ին, իբրեւ կամաւորական գունդերու կազմակերիչ, ղրկուած է Իգտիր շրջան:
Իբրեւ Դաշնակցութեան թեկնածու ընտրուած է Պետական Դումայի անդամ: Մասնակցած է Հ.Յ.Դ. Թ. Ընդհանուր Ժողովին, Երեւան: Քաջազնունիի դահլիճին մէջ նշանակուած է Արտաքին գործոց նախարար։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Սիրական Տիգրանեան՝ 1918-1919 թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարարը... - «ԱԼԻՔ» Օրաթերթ»։ alikonline.ir (hy-am)։ արտագրուած է՝ 2020-11-06[permanent dead link]
- ↑ «Կեանքում լինում են ...»։ Postila.io։ արտագրուած է՝ 2020-11-06[permanent dead link]