Սիւնիքի Իշխանութիւն

Սիւնիքի իշխանութիւն, միջնադարեան ենթակայ կազմաւորում, Հայկական լեռնաշխարհի արեւելքը՝ Սիւնիք նահանգին մէջ, 314-987-ններուն։ Հիմնադրուած է Մեծ Հայքի արքայ Տրդատ Գ. Մեծի հրամանով՝ 314-ին[1]։ Իշխանութիւնը ղեկավարած է Սիւնիներու ազնուական տոհմը։ Տարածքը կազմած է առաւելագոյնը 18 000 քմ2։

Տարբեր ժամանակներու ընթացքին կազմած է Արշակունիներու թագաւորութեան (314-428), Հայկական մարզպանութեան (428-571), Ատրպատականի (571-650), Արմինիա կուսակալութեան (701-885), Բագրատունիներու թագաւորութեան (885-987) մասը[2]։

Սիւնիքի իշխանութիւնը միակն էր, որ Բագրատունիներու շառաւիղ չէր եւ կարողացաւ ի զօրու ըլլալ՝ հռչակելու երկիրը ինքնուրոյն թագաւորութեան։ Անոր հռչակումէն մօտ 70 տարի առաջ, Վասպուրականի թագաւորութիւնը առանձնացած էր որպէս ինքնուրոյն միաւոր՝ Արծրունիներու գլխաւորութեամբ, սակայն վերջիններս ամուսնական կապերով մտերմացած էին Բագրատունիներու հետ եւ վաղուց ամրապնդած էին իրենց դիրքերը։ Ան կարողացաւ գոյատեւել նոյնիսկ Անիի Բագրատունիներու կործանումէն մէկուկէս դար ետք, ապա, սելճուքեան արշաւանքներէն ետք, հասաւ Պռոշեան եւ Օրբելեան ազնուական ընտանիքներուն բաժինը[3]։

Պատմութիւն

Խմբագրել

Սիւնիքի մէջ, նախամարդը բնակութիւն հաստատած է հազարաւոր տարիներ առաջ։ Անոր վկայութիւնն են Քարահունջ (Սիսիանի շրջան), Խնձորեսկ (Գորիսի շրջան), (Սեւանի շրջան) եւ այլ գիւղերու մէջ կատարուած հնագիտական պեղումները։ Հայկական լեռնաշխարհին մէջ, երկաթէ դարու աւարտին կ՛ըստեղծուի Վանի թագաւորութիւնը, որուն սահմաններուն մէջ կար նաեւ Սիւնիքը։ Վանի արքաները Սիւնիքի տարածքին մէջ ծաւալած են շինարարական աշխատանքներ, հիմնած են բերդեր, քաղաքներ, ջրանցքներ։

Մ.թ.ա. 6-րդ դարու սկիզբէն Սիւնիքի տարածքը մտած է նորաստեղծ Երուանդունիներու հայկական թագաւորութեան կազմ։ Մ.թ.ա. 189-էն՝ Մեծ Հայքի Արտաշէսեաններու թագաւորութեան կազմին մէջ Սիւնիքը ծայրագաւառային նահանգ էր։

Արշակունիներու հաստատումէն ետք, ձեւաւորուած է Սիւնիքը՝ որպէս վարչաքաղաքական միաւոր[4]։ Այս մէկը բաղկացած էր տասներկու գաւառներէն՝

Հիմնադրում

Խմբագրել

Սիւնիքի իշխանութիւնը հիմնադրուած է 314-ին՝ հայոց թագաւոր Տրդատ Գ. Մեծի իշխանութեան տարիներուն (287-330)։ Այդ ժամանակահատուածին, Հայաստանի մէջ տեղի կ՛ունենային արմատական փոփոխութիւններ. 301-ին Քրիստոնէութիւնը կ՛ընդունուի՝ որպէս պետական, պաշտօնական կրօն։ 4-րդ դարուն, աւատատիրական յարաբերութիւններ կը հաստատուին։ Աւելի ազդեցիկ եւ զօրեղ ընտանիքներու թագաւորը ընդարձակ կալուածքներ կը շնորհէ՝ ժառանգատիրութեան սկզբունքով։ Հայ աւագանին ստրկատեր-զօրավարներներէն նախարարական կը դառնայ, ապա՝ իշխանական դասի[5]։

 
Կամուրջ Շաղատ գետի վրայ։ Կը գտնուի պատմական Շաղատ բերդաքաղաքէն ոչ շատ հեռու: 19-րդ դարուն կը թուագրուի:

Սիւնիները մշտապէս թագաւորի կողքին կանգնած եղած էին աւելի զօրեղ ընտանիքներէն։ Հայոց աւանդական թագաւոր Վաղարշակը, որ կը յիշատակէ Մովսէս Խորենացիին, Սիւնիներու Մեծ Հայքի արեւելեան սահմանագլխի կուսակալ եւ արքունի զօրքերու հրամանատար նշանակած էր։ Արշակունիներու զինուորական համակարգին մէջ՝ «Զօրանամակին մէջ», արձանագրուած Սիւնի իշխանները կարողացած են մարտադաշտ դուրս բերել, 19 400 հեծեալ եւ առաջին գահը գրաւեց[6]։ Ցուցաբերած ծառայութիւններու եւ սխրանքներու համար, այս արքաներու պատճառով, արժանացած են մեծամեծ պարգեւներու ու պատիւներու, արտոնուած է՝ բազմել արծաթէ գահոյքը, կրել մարգարտեայ վարսակալ, վարազագիր մատանի եւ ոսկիայ մական, հագնել կարմիր կոշիկ։ Սիւնիներու իշխանանիստ կեդրոնը եղած է Ծղուկք գաւառի Շաղատ (պատմական, արեւմտահայերէն)Շաղատ գիւղաքաղաքը, ուր ապարանք կառուցած են։ Կեդրոնի ընտրութիւնը պատահական չէր. այնտեղ եւս երկու բերդեր կ՛ային, որոնք Երուանդունիներու ժամանակաշրջանին մէջ կը թուագրուէին (մ.թ.ա. 6-4-րդ դարեր)[7]։

Սիւնիքի առաջին իշխան Անդովկ Ա Սիւնին, ինչպէս այլ մեծամեծեր, մասնակցած է Հռոմէական կայսրութեան Կեսարիա քաղաք մեկնած խումբին, որ պէտք է ականատէս ըլլար հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսաւորչի օծմանը։ Անոր որդին՝ Վաղինակ Ա. Սիւնին, որ ժառանգած էր հօր գահը, հայոց թագաւոր Խոսրով Գ. Կոտակի գահակալման տարիներուն (330-338) մասնակցած է Աղձնիքի ապստամբ Բակուրի դէմ արշաւանքին, թագաւորի հրամանով ամուսնացած սպաննուած պտեշխի դուստրի հետ եւ կառավարած է Աղձնեաց Պտեշխութիւնը։ Վաղինակ Ա. Սիւնիին (330-339) կը յաջորդէ եղբայրը՝ Անդովկ Բ. Սիւնին։ Ան կը կառավարէ մօտ կէս դար՝ 339-385-ններուն, եւ բարձր դիրք կը գրաւէ Տիրան Բ., [[Արշակ Բ].], Պապ ու Վարազդատ թագաւորներու արքունիքին մէջ։ Արշակ Բ.-ի իշխանութեան տարիներուն տեղի ունեցած ներքին խառնակութիւններու ընթացքին թագաւորը կը բաժնուի Օլիմպիա թագուհիէն, ով Հռոմի կայսեր ազգականներէն էր, եւ կ՛ամուսնանայ իր կողմէն սպաննուած Գնելի այրու՝ Անդովկ իշխանի դուստր Փառանձեմի հետ։

Արշակունիներու թագաւորութեան ընթացքին եղած են եւս երեք իշխաններ, որոնցմէ երկուքը եղած են Անդովկ Բ. Սիւնիի որդիները (Բաբիկ Ա., Վաղինակ Բ.), իսկ վերջինը՝ Բաբիկի որդի Վասակ Ա.-ն (413-451)։ Սիւնիները, բացի վերջինէն, պահպանած են հավատարմութիւնը կեդրոնաձիգ թագաւորական իշխանութեան հանդէպ, արքային զօրք տրամադրած պատերազմի տարիներուն։ Վասակ Սիւնին 428-ին, ի թիվս այլ ազդեցիկ նախարարներու, կը դիմէ պարսից արքային՝ հայոց թագաւորութիւնը կործանելու եւ Հայաստանը պարսկական մարզպանութեան վերածելու խնդրանքովէ

Օտար Տիրապետութիւն

Խմբագրել

428-ին Արշակունիներու թագաւորութիւնը հեռացաւ պատմութեան ասպարեզէն։ Մեծ Հայքի թագաւորութեան ծայրագաւառները անցան հարեւան երկրներ. Գուգարքը միացաւ Վիրքին, Ուտիքը եւ Արցախը՝ Աղուանքին, Փայտակարանը եւ Պարսկահայքը՝ Ատրպատականին, Կորճայքը՝ Սասանեան Պարսկաստանին անմիջականօրէն։ Մեծ Հայք, Ծոփք եւ Աղձնիք նահանգները Բիւզանդական կայսրութեան միացած էին 387-ին՝ Հայաստանի առաջին բաժանման ընթացքին[8]։

 
Սուրբ Գրիգոր եկեղեցի
(7-րդ դար)

Սիւնիքի իշխանութիւնը սահմանային նահանգ կը դառնայ՝ Հայկական մարզպանութեան կազմին մէջ։ Այս մէկը կեդրոնախոյս ձգտումներ կ՛ունենայ եւ ինքնուրոյն քաղաքականութիւն կը վարյ։ Վասակ Ա. Սիւնիի (413-451) իշխանութեան տարիներուն Սիւնիքի քաղաքական դիրքը կը բարձրանայ։ Հայ նախարարներու շարքին մէջ մրցակցութիւնը կ՛ուժեղանայ Սիւնիներու ու Մամիկոնեաններու միջեւ։ Վերջինները, որոնք տասնամեակներ շարունակ սպարապետի պաշտօնը կը գրաւէին, պարսից արքունիքը չէր վստահեր։ 442-ին Վասակ հայոց մարզպան կը դառնայ։ Անոր կը վստահուի Սասանեան Պարսկաստանի հիւսիսային սահմանի՝ նաեւ Ճորա պահակի (Տերպենտ) պաշտպանութիւնը։

Առաջին շրջանին, մայրաքաղաքը Շաղատ աւանն էր (Սիսիանի շրջան), 820-ական թուականներէն՝ Եղեգիս գիւղաքաղաքը (Եղեգնաձորի շրջան)։ Հզօրութեան շրջանին, երբ Արաբական խալիֆայութիւնը անկումի մէջ էր, իր մէջ վերստին ներառած է Վայոց ձոր եւ Գեղարքունիք գաւառները, որոնք ժամանակ առ ժամանակ իշխանութեան տարածքէն կ՛անչատուէին։ Ոսկէդարու շրջանին, այս մէկը իր մէջ կը ներառէր Գեղարքունիքը, Վայոց ձորը, Սիւնիքը, ինչպէս նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (Արցախի) Քաշաթաղի շրջանը եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան արեւելքը։

Իշխաններու Ցանկ

Խմբագրել

Սըւնիքի Իշխաններ

Խմբագրել
  • 314 - Անդովկ Ա (Անտիոքոս)
  • 330/339 - Վաղինակ Ա.՝ Անդովկ Ա.-ի որդի
  • 339-384/385 - Անդովկ Բ.՝ Վաղինակ Ա.-ի եղբայր, հայոց սպարապետ
  • 385-404 - Բաբիկ Ա.՝ Անդովկ Ա.-ի որդի
  • 404-413 - Վաղինակ Բ., Անդովկ Բ.-ի որդի
  • 412-451 - Վասակ Ա., Բաբիկ Ա.-ի որդի, հայոց մարզպան (442-451)
  • 451-475 - Վահան Ա., Վաղինակ Բ.-ի որդի
  • 475-490 - Բաբիկ Բ. կամ Բաբգէն Ա., Վասակ Ա.-ի որդի
  • 475-483 - Գեդէոն, Վահանի որդի, հակագահ իշխան
  • 483-490 - Վռամ (Վահրամ), Գեդէոնի որդի, հակագահ իշխան
  • 491-502 - Վասակ Բ., Վռամի որդի
  • 502-511 - Արտաշիր Ա., Վասակի որդի
  • 514-524 - Բաբգէն Բ., Արտաշիրի որդի
  • 535-553 - Հորհան Ա., Բաբգէնի որդի
  • 553-554 - Վրոյր, Հորհանի որդի
  • 554-564 - Գրիգոր Ա., Վրոյրի որդի
  • 564-587 - Արտաշիր Բ., Գրիգորի որդի
  • 590-591 - Փիրան Ա., Արտաշիր Բ.-ի որդի
  • 593-595 - Սարգիս Ա., Փիրանի որդի
  • 598-608 - Սահակ Ա., Սարգիսի որդի
  • 621-636 - Գրիգոր Բ., Սահակ Ա.-ի որդի
  • 636-652 - Հրահատ Ա., Գրիգոր Բ.-ի որդի
  • 652-679 - Հորհան Բ., Հրահատ Ա.-ի որդի
  • 680-698 - Քուրդ Ա., Հորհան Բ.-ի որդի
  • 729-741 - Բաբգէն Գ., Քուրդ Ա.-ի որդի
  • 750 - Քուրդ Բ., Բաբգէն Գ.-ի որդի
  • 750-780 - Ատրներսեհ
  • 780-821 - Վասակ Գ., Քուրդ Բ.-ի որդի

Վայոց Ձորի Իշխաններ

Խմբագրել
  • 821-848 - Փիլիպէ Ա., Վասակ Գ.-ի որդի
  • 848-851 - Բաբկէն Դ. Ներսեհ, Փիլիպէ Ա.-ի որդի
  • 851-892 - Վասակ Զ. Իշխանիկ, Փիլիպէ Ա.-ի որդի
  • 853 - Գրիգոր, հակագահ իշխան
  • 881 - Հրահատ, հակագահ իշխան
  • 892-908 - Աշոտ Ա., Փիլիպէ Ա.-ի որդի, գահերեց իշխան
  • 892-943 - Փիլիպէ Բ., Վասակ Դ.-ի որդի, գահերեց իշխան
  • 909-940 - Սմբատ Ա., Աշոտ Ա.-ի որդի, գահերեց իշխան
  • ? - Բաբկէն Ե., Աշոտ Ա.-ի որդի, գահերեց իշխան
  • 920-963 - Վասակ Ե., Սմբատ Ա.-ի որդի, գահերեց իշխան

Գեղարքունիքի Իշխաններ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle : Tables généalogiques et chronologiques, Rome, 1990, p. 245-254, 504-505 et 518-521.
  2. René Grousset, Histoire de l’Arménie des origines à 1071, Paris, Payot, ‎ 1947 (réimpr. 1973, 1984, 1995, 2008), 644 էջ, էջ 643.
  3. Ստեփանոս Օրբելյան, Պատմություն նահանգի Սիսական: Թիֆլիս.: Տպ. օր. Ն. Աղանեանցի, 1910, 618էջ
  4. «Армянская География VII века по Р. Х (приписывавшаяся Моисею Хоренскому)». Пер. с др.-арм. и коммент. К. П. Патканова. - СПб., 1877
  5. Новосельцев А. П., Пашуто В. Т., Черепнин Л. В. Пути развития феодализма. - Наука, 1972. - էջ. 76
  6. Cyril Toumanoff. Armenia and Georgia // The Cambridge Medieval History. - Cambridge, 1966. - Т. IV: The Byzantine Empire, part I chapter XIV. - С. 593-637
  7. Թ.Խ. Հակոբյան (1968). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 205-206
  8. Փավստոս Բուզանդ, История Армении / Թարգմանություն Ռուսերէնի՝ գրաբարից М. А. Геворгян, խմբագիր՝ С. Т. Еремян: Вступит, - Ереван, 1953
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։