Արա Յարութիւնեան
Արա Արմէն Յարութիւնեան՝ (28 Մարտ 1928[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] - 28 Փետրուար 1999[2], Երեւան, Հայաստան[2]), հայ քանդակագործ, ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1972), ՀՀ ժողովրդական նկարիչ (1977)։
Կենսագրութիւն
Խմբագրել- 1954 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը։
- 1974 թուականին դասաւանդած է Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտին մէջ, 1988 թուականէն՝ դասախօս։
- 1977 թուականին ՀԽՍՀ նկարիչներու միութեան անդամ։
- 1988 թուականին Ռուսաստանի Դաշնութեան գեղարուեստի ակադեմիայի ակադեմիկոս։
Կրաֆիքական եւ բլաստիկ արտայայտչամիջոցներով Արա Յարութիւնեանը ստեղծած է յուշարձանի ձեւերու մէջ ընդհանրացած կերպարներ։
Արա Յարութիւնեանը առաջիններէն է Հայաստանի Հանրապետութեան մէջ ստեղծել քանդակագործութեան, ճարտարապետութեան, բնապատկերի տարածական համալիրներ (Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմիական թատրոնի մուտքի հարթաքանդակները, 1966, Գաբրիէլ Աունդուկեանի յուշարձանը, 1972, «Ծովահարս» բարձրաքանդակը, 1976, երեքն էլ՝ տուֆ, Երեւան), Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիր (1968, տուֆ, բազալտ, Արմաւիրի մարզ)։
Հեղինակ է նաեւ հասարակական շէնքերու՝ թեմատիկ շարադրանքներով ներքին եւ արտաքին քանդակազարդումներու (Էրեբունի թանգարան, հարաւային (Առիւծի որս) եւ հիւսիսային (Խալդ աստուած) ճակատներ, 1968, տուֆ)։
Արա Յարութիւնեանի գործերէն կը պահուին Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ, Տրետյակովեան պատկերասրահին մէջ, Արեւելքի ժողովուրդներու արուեստի (Մոսկուա), Ռուսական արուեստի (Սան Բետերբուրգ) թանգարաններուն մէջ։
Անհատական ցուցահանդէսներ ունեցած է Երեւանի մէջ (1963, 1982), Մոսկուայի մէջ (1983, 1995)[3]:
2014 թուականի Նոյեմբեր 3-ին Երեւանի Գեղարուեստի պետական ակադեմիային մէջ բացուած է քանդակագործ, կրաֆիք, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ՌՖ Գեղարուեստի ակադիայի թղթակից անդամ, փրոֆ. Արա Յարութիւնեանի անուան արուեստանոցը</ref>[4]։
Ստեղծագործութիւններ
ԽմբագրելՔանդակներ
Խմբագրել• «Կոմիտասի մահարձան» (1955, պրոնզ, կրանիտ, Երեւան, Կոմիտասի անուան զբօսայգիի պանթէոն)
• «Առիւծ» (1958, Գեղարդ), կոփածոյ պղինձ, ճարտարապետ՝ Ռաֆայէլ Իսրայէլեան)
• «Մայր Հայաստան» (1967, Երեւան, կոփածոյ պղինձ, ճարտարապետ՝ Ռաֆայէլ Իսրայէլեան)
• 89-րդ հայկական Թամանեան դիվիզիայի մարտիկներուն նուիրուած յուշակոթող Սեւաստոպոլի մէջ (1961, կոփածոյ պղինձ, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսեան)
• Սայեաթ-Նովայի աղբիւր-յուշարձան, (1963, Երեւան, մարմար, ճարտարապետ՝ էդուարդ Սարապեան)
• «Երեւան-Կարրարա» (1964, Կարրարա, 1965, Երեւան, տուֆ)
• «Խաչքար-յուշարձան աղօթքի եւ ուխտի» (1965, Էջմիածին)
• «Պտղաբերութիւն» տեկորատիւ քանդակ (1974, Քիշնեւի «Բարեկամութիւն» զբօսայգի)
• «Մուսալեռ» յուշակոթող-թանգարան, (1975, տուֆ, ճարտարապետ՝ Ռաֆայէլ Իսրայէլեան)
• Միսաք Մանուշեանի յուշարձան (1977-1978, Ֆրանսա, Փարիզ)
• «Մուսա» տեկորատիւ քանդակ (1978, Լրագրողներու տուն, Երեւան)
• Ստեփան Շահումեանի յուշարձան (1978, Ստեփանաւան, Հայաստան)
• Հրազդանի մշակոյթի տան շէնքի ճակատային քանդակներու ձեւաւորում
• Բանուորի արձան (1982, Երեւան) (1990-ական թուականներուն)
• Յովհաննէս Թումանեանի կիսանդրի (1982, Պաթում, Վրաստան)
• «Կոմիտասի յուշարձան» (1988, պրոնզ, կրանիտ, Երեւան)
Երեւանի հիւսիսային եւ հարաւային մուտքերը
Խմբագրել• «Վահագն Վիշապաքաղ» (1965, տուֆ, պազալտ)
• «Արծիւ շինարար» (1966, տուֆ, կոփածոյ պղինձ)
Դիմաքանդակներ
Խմբագրել• «Վարդան Աճեմեան», 1974, պրոնզ»
• «Մհեր Մկրտչեան», 1979, պրոնզ, Տրետյակովեան պատկերասրահ, Մոսկուա)
• «Յովհաննէս Թումանեան», 1981, պրոնզ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ «Ստեղծագործական երեկո պրոֆեսոր Արա Հարությունյանի հիշատակին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-05-ին։ արտագրուած է՝ 2015-08-09