Արա (անձնանուն)
Արա, հայկական արական անձնանուն։ Հայ հին դիցաբանական անուններէն, որ մեզի աւանդած է պատմահայր Մովսէս Խորենացին։ Ծնունդ արած է գարնան, բուսականութեան, բերքի, յետագային նաեւ պատերազմի, ուժի աստուծոյ անունէն, որուն պաշտամունքը եղած է խեթերու, ուրարտացիներու, հայերու եւ փոքրասիական ժողովուրդներու մէջ[1]։ Արա անունը, ըստ Գրիգոր Ղափանցեանի, ծնունդ արած է աքքատա-շումերական լեզուներէն եւ կը նմանցնէ խեթական Ara բոյսերու աստուածութեան։ Թարգմանաբար կը նշանակէ անտառ, արտ։[2] Գիտնականին կարծիքով մեր հնագոյն տեղանուններուն մէջ՝ «արա» մասնիկը, Արա աստուծոյ անունն է (Արագածանի-Արայի գետ, Արահեզ, Արագէն գիւղանունները, Արաժին լեռնանունը եւ այլն)։ Գիտնականներէն ոմանք նոյնութիւն նկատած են մեր Արայի եւ յունական Արես աստուծոյ միջեւ (իբրեւ մեռնող եւ վերստին յարութիւն առնող աստուածներու)։ Գրիգոր Ղափանցեանն ալ նոյն կարծիքը յայտնած է, իսկ Ա. Մատիկեանը՝ անվարան կերպով, կը նոյնացնէ Արան եւ յունական Արեսը։ Այժմ Արա անձնանունը լայնօրէն տարածուած անուն է։
Արա | |
---|---|
Տեսակ | արական |
Սեռ | արական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերէն |
Գիր | Հայերէնի Այբուբեն |
Կապուած յօդուածներ | «Արա» սկսող էջեր |
Ara (given name) Ուիքիպահեստին մէջ |
Յայտնի անուանակիցներ
Խմբագրել- Արա Արծրունի (ծն.1932, Պէյրութ) լիբանանահայ գրող, թատերագիր, հրապարակախօս
- Արա Արուշ (ծն.1974, Ստեփանակերտ) բեմադրիչ
- Արա Աւետիսեան (ծն.1958, Թալին) հայրենի գիտնական
- Արա Բարսեղեան (անգլերէն՝ Ara Raul Parseghian, 1923-2017) ամերիկեան ֆութպոլ խաղացող
- Արա Երնջակեան (ծն.1951, Երեւան) թատերագիր
- Արա Կիւլէր (թրք.՝ Ara Güler, ծն.1928, Թուրքիա) լուսանկարիչ
- Արա Կիւրտէն (1925-1984, Իսթանպուլ) լրագրող
- Արա Հալիճի (թրք.՝ Ara Halici, ծն.1976) Նետերլանտներուն մէջ դերասան, պարուսոյց
- Արա Յակոբեան, հայ ֆութպոլիստ
- Արա Յարութիւնեան (1928-1999, Երեւան) հայրենի քանդակագործ
- Արա Շիրազ (1941-2014, Երեւան) հայ քանդակագործ
- Արա Պալիոզեան (անգլերէն՝ Ara Baliozian, ծն.1936, Աթէնք) հայ հեղինակ
- Արա Պապլոյեան (ծն.1947, Երեւան) մանկական վիրաբոյժ, ԱԺ նախագահ
- Արա Պեքարեան, հայ գեղանկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ
- Արա Սարգսեան, հայ խորհրդային քանդակագործ, մանկավարժ, հասարակական գործիչ
- Արա Վահունի (1938-2006, Երեւան) բեմադրիչ
- Արա Վրոյր (1896-1943) լուսանկարիչ
- Արա Վարդգես Տարզի (անգլերէն՝ Ara Darzi, ծն.1960, Պաղտատ) վիրաբոյժ
- Արա Քըրճըլեան (1963, Պէյրութ-1983 Լիզպոն)
Դիցաբանական
Խմբագրել- Արա Գեղեցիկ, հայ դիցաբանական կերպար, մեռնող եւ յարութիւն առնող աստուածութիւն
Գրական
Խմբագրել- Յուսիկ Արա (Ֆելիքս Եղիազարեան, ծն.1967) բանաստեղծ