Ստեփան Սաֆրազեան
Ստեփան Սաֆրազեան (1853, Վերին Ագուլիս - 6 (19) Օգոստոս 1913, Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն), հայ դերասան, թատերական գործիչ։
Ստեփան Սաֆրազեան | |
---|---|
Ծնած է | 1853 |
Ծննդավայր | Վերին Ագուլիս |
Մահացած է | 6 (19) Օգոստոս 1913 |
Մահուան վայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
Մասնագիտութիւն | դերասան, թատերական գործիչ |
Ամուսին | Ալմա Սաֆրազեան |
Գործունէութիւն
Խմբագրել1874 թոականէն հանդէս եկած է Թիֆլիսի մէջ՝ Գէորգ Չմշկեանի թատերախմբին մէջ։
1879-1882 թուականներուն եղած է Թիֆլիսի հայոց մշտական դերասանական խմոիմբին մէւ։ 1880 թուականին Պետրոս Ադամեանին հետ խաղցած է Ախալցխայի եւ Ալեքսանդրապոլի մէջ։
Կնոջ՝ Ալմա Սաֆրազեանին հետ գործած է նաեւ Պաքուի, Երեւանի, Կարսի, Շուշիի, Գանձակի, Աստրախանի, Թաւրիզի, Թեհրանի մէջ եւ այլուր։
Դերեր
ԽմբագրելԽաղցած է՝ Պեպօն (Գաբրիէլ Սունդուկեանի «Պեպօ», հայերէն եւ ազրպէյճաներէն), Արշակ Երկրորդը (Խ. Գալֆայեանի «Արշակ Երկրորդ»), Հասան Ջալալ (Մուրացանի «Ռուզան»), Օթելլօ (Շէյքսփիրի «Օթելլօ»), Ֆրանց (Շիլլերի «Աւազակներ»), Քին (Ա․ Տիւմա-հօր «Քին»), Միրզա Հապիպ (Ախունտովի «Հաճի Կարա», ազրպէյճաներէն) եւ այլն։
Բերմադրութիւններ
Խմբագրել1888 թուականին Թաւրիզի մէջ առաջին անգամ բեմադրած է Գաբրիէլ Սունդուկեանի «Պեպօ»ն՝ ազրպէյճաներէն։
1908 թուականին խաղցած է Էլիզպարովի (Շիրվանզադէի «Պատուի համար») դերը եւ նուիրատուութիւն կատարած հայ թատերական շէնքի կառուցման[1]։