Հայրերու Օր
Հայրերու օր, ամէնամեայ տօն` նուիրուած հայրերուն: Կը նշուի շարք մը երկիրներու մէջ։
Պատմութիւն
ԽմբագրելԱՄՆ-ի մէջ առաջին անգամ այս տօնը նշուած է 19 Յունիս 1910-ին։ Տօնը հաստատելու նախաձեռնողը եղած է Ուաշինկթըն նահանգի Սփոկէն քաղաքի բնակչուհի տիկին Տոտտը (1882-1978)։ Ան ցանկացած է իր երախտագիտութիւնը յայտնել հօրը՝ յանձինս Ամերիկայի միւս հոգատար հայրերուն, որոնք մասնակցութիւն ունին երեխաներու դաստիարակութեան մէջ։ Տիկին Տոտտի հայրը Ուիլիամ Սմարթն էր, որու կինը մահացած էր 6-րդ երեխային ծննդաբերելու ժամանակ։ Միայնակ հայրը կը դաստիարակէր ինչպէս նորածինին, այդպէս ալ միւս հինգ երեխաներուն։ Բարեգործ Ուիլիամը քաղաքացիական պատերազմի ւէտէրան էր եւ երեխաներու հետ կը բնակէր ագարակի մէջ։
Ամերիկայի մէջ այդ օրը դարձաւ ազգային տօն 1966-ին, երբ նախագահ Լինտոն Բ. Ջոնսոնը Յունիսի երրորդ Կիրակին յայտարարեց ազգային տօն[1]։
Աւանդոյթի համաձայն՝ ամէնամեայ հանդիսութեան ժամանակ սովորական քաղաքացիները կը շտապեն իրենց օգնութիւնը ցուցաբերել ցած եկամուտ ունեցող հայրերունն, որոնք միայնակ կը դաստիարակեն իրենց երեխաներուն։ Ժամանակի ընթացքին միւս երկիրները, ւր կը յարգուին ընտանեկան արժէքները, հետեւեցան Միացեալ Նահանգներու օրինակին եւ այդ օրը սկսան նշել իբրեւ հայրերուն մեծարման օր։
Հայրերու օրը, Յունիսի 2012-ի յունիսի երրորդ Կիրակի օրուընէ սկսած, ինչպէս ԱՄՆ-ի մէջ, կը նշուի նաեւ հետեւեալ երկիրներու մէջ՝
- Արժանթին
- Էքուատոր
- Թուրքիա
- Իրլանտա
- Քանատա
- Քոլոմպիա
- Քոստա Ռիքա
- Քոդ տ'Իւվար
- Քուպա
- Հայաստան
- Հայիթի
- ՀԱՀ
- Հնդկաստան
- Հոնքոնկ
- Ճափոն
- Մալեզիա
- Մալթա
- Մաւրիկիոս
- Մեծ Բրիտանիա
- Մեքսիքօ
- Նիտերլանտներ
- Զուիցերիա
- Չիլի
- Փերու
- Սինկափուր
- Սլովաքիա
- Վենեզուելա
- Ֆիլիփիններ
- Ֆրանսա (1968-էն)
Հայրերու օրուայ տօնակատարութեան այլ ամսաթիւեր
Խմբագրել- Յունիսի երրորդ Կիրակի
- 19 Մարտ
- 8 Մայիս
- Քրիստոսի տօն․ Տիրոջ համբարձումը
- Յունիսի առաջին Կիրակի
- Լիտուա
- Յունիսի երկրորդ Կիրակի
- 21 Յունիս
- 23 Յունիս
- 8 Օգոստոս
- Թայուան (կղզի)
- Օգոստոսի երկրորդ Կիրակի
- Սեպտեմբերի առաջին Կիրակի
- Սեպտեմբերի երկրորդ Կիրակի
- 3 Հոկտեմբեր
- Նոյեմբերի երկրորդ Կիրակի
- 5 Դեկտեմբեր
- Թայլանտ (Ատուլեատէտ Պումիպոն թագաւորի տարեդարձը, որ ծնած է 1927-ին)
- 26 Դեկտեմբեր
- Պուլկարիա (Սուրբ Աստուածածին եկեղեցի, Սուրբ Յովսէփ քահանայ, Դաւիթ (թագաւոր), Սուրբ Յակոբոս առաքեալ)
Տօնը Ռուսաստանի մէջ
ԽմբագրելՌուսաստանի մէջ հայրերուն օրը սկսած է նշուիլ համեմատաբար վերջերս ու չի համարուիր պաշտօնական տօն, չնայած «Союз Отцов» համառուսական հասարակական կազմակերպութիւնը քայլեր ձեռնարկած է, որպէսզի հայրերուն օրը դառնայ պետական տօն։ Համապատասխան օրինագիծը 2014-ին պատգամաւոր Ա․ Գ․ Սիտէաքինի («Հայերու միութեան» ներկայացուցիչ) կողմէ մտած է Պետդումա։
Մոսկուայի մէջ հայրերուն օրը սկսած են նշել քաղաքի կեդրոնը 2014-էն․ «Папа Фест» անուամամբ[4] անվճար փառատօնը ամէն տարի կը կազմակերպուի «Հայրութիւն» ֆոնտի կողմէ Մ․ Կորքիի անուան մշակոյթի եւ հանգստի կեդրոնական պուրակին մէջ («Музеон» պուրակի տարածքին) եւ Նկարիչներու կեդրոնական տան մէջ։ Տօնը տեղի կ՚ունենայ «հայրերուն միութեան» օգնութեամբ Մոսկուայի կառավարութեան (Հանրային կապերու կոմիտէն եւ բնակչութեան սոցպաշտպանութեան դեպարտամենտը) ընկերային պատասխանատու կազմակերպութիւններու, մետիայի ներկայացուցիչներու եւ ՌԴ-ի Պետդումայի պատգամաւորներու մասնակցութեամբ։
Որոշ մարզերու մէջ հայրերու օրը կը նշուի արդէն քանի մը տարի եւ օրենքով հաստատուած է[5]։ Օրինակ՝ 2002-էն այս տօնը կը նշուի Չերեբովեցիի մէջ, 2003-էն՝ Նովոսիպիրսքիի մէջ, իսկ 2006-էն՝ Վոլկոկրատի մէջ, Լիպեցքիի, Քուրսքիի եւ Ուլէանովսքիի մարզու մէջ։ 2009-ին Արխանգելսքի մարզին մէջ հաստատուած է մարզային տօն՝ Հօր օր։ Տօնի շրջանակներուն տեղի կ՚ունենայ մարզային մրցոյթ «Հայր՝ պատասխանատու պաշտօն» եւ երեխաներուն ըստ արժանւոյն դաստիարակող հայրերուն պարգեւատրում Արխանգելսքի մարզի մարզպետի պատուոյ պատուոգրով եւ Արխանգելսքի մարզի մարզպետի շնորհակալութեամբ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «День отца. История и особенности праздника в проекте Календарь Праздников»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-10-12-ին։ արտագրուած է՝ 2019-10-29
- ↑ http://yle.fi/novosti/novosti/article6926570.html[permanent dead link]
- ↑ http://yle.fi/novosti/novosti/article3441286.html
- ↑ «ПАПА ФЕСТ - День отца 2015 в Москве»։ www.papa-fest.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-10-07-ին։ արտագրուած է՝ 2015-10-17
- ↑ «Закон Курской области от 29 апреля 2015 г. N 41-ЗКО "Об установлении Дня отца в Курской области"»։ www.garant.ru։ արտագրուած է՝ 2015-10-17