Հայ Բառարանագրութիւն
Հայ բառարանագրութիւն, կը կոչուի ժամանակի ընթացքին հայերէնի թարգմանական (երկլեզուեան ու բազմալեզուեան), բացատրական, դիցաբանական, եզրութաբանական, դարձուածաբանական, արմատական եւ այլ նպատակներու ու կարգի բառարաններու կազմելը:[1]
Պատմութիւն
ԽմբագրելԲառարանագրութիւնը սկզբնաւորուած է Ք․ա․ երրորդ հազարամեակին՝ Միջագետքի մէջ, շումըրներու կողմէ:[2]
Ոսկեդարեան շրջանին՝ Է. դարին հայ գրականութեան ծնունդին, ոչ մէկ հայկական բառարանագիտական աշխատանք գոյութիւն ունէր: Զ-Ժ դարերուն իմաստասիրական, բնախօսական եւ այլ բառեր յայտնուեցան՝ իրենց բացատրութիւններով: Այս ժամանակէն մնացած է հայատառ յունարէն բառացանկ մը եւ լատին-հայերէն բառացանկ մը՝ հայերէն բառերու նաեւ լատինատառ գրութեամբ, որոնցմէ ոչ մէկը այբբենացուած չեն:[3]
ԺԱ-ժԶ դարերուն հայ բառարանագիտութիւնը կը սկսի զարգանալ: Հայերէն առաջին յայտնի բառարանը Արիստակես Գրչի ուղղագրական բառարանն է՝ «Գրչութեան Արուեստ» Կոչուող Երկը», որ գրուած է ԺԲ դարուն:[2]
Ժէ-ի դարերուն մատենակից բառարաններէն բացի, երկրագունդի 45 հայագիտական կենդոններուն մէջ աւելի քան 280 հայագէտներ հրատարակած են 320 բառարան: Առաջին հայերէն տպագիր բառարանը եղած է Ֆրանչիսքո Ռիւոլայի հայերէն-լատիներէն բառարանը, որ լոյս տեսած է 1621 թուականին: Սակայն ըստ արդի գիտութեան հայ բառարանագրութեան հայրը կը համարուի Վենետիկի Մխիթարեան Միաբանութեան հիմնադիր Մխիթար Սեբաստացին, ով 1749-ին հրատարակած է «Բառգիրք Հայկազեան Լեզու» առաջին հատորը, ապա 1769 թուականին՝ երկրորդ հատորը: ԺԹ դարու 80-ական թուականներուն Կ. Պոլիսը կը դառնայ հայ բառարանագիտութեան կեթրոն: Միայն 1880 - 1914 թուականներուն Կ. Պոլսու մէջ կը հրատարակուին եւ կը վերահրատակուին 49 բառարան: 20-րդ դարու վերջին կիսուն միայն Երեւանի մէջ լոյս տեսած է 63 բառարան:[4]
Տպագիր Հայերէն Բառարաններ
ԽմբագրելԱնուն | Բառայօդուածներ | Հրատարակման տարի |
Հեղինակ(նէր) | Հրատարակիչ/տպարան | Վայր | Բացատրութիւն | |
---|---|---|---|---|---|---|---|
Բառգիրք հայոց (Dictionarium Armeno-Latinum) |
1621 (ԱՅ. հրատարակութիւն) 1633 (Բ. հրատարակութիւն) |
Ֆրանչիսքո Ռիւոլայ | Քոլեջիում Ամբրոսիանում (Collegium Ambrosianum) |
Փարիզ | Առկայ է առցանց | ||
Բառգիրք Լատինացուոց եւ հայոց ի վերայ Աստուածաշունչ եւ ժամակարգութեան գրոց հայոց եկեղեցւոյն (Dictionarium Latino-Armenum super sacram scripturam, et libros divini officii ecelesiae armenae) |
1695 | Աստուածատուր Ներսէսովիչ | Սուրբ Ժողով Տարածման Հաւատոյ (Sacra Congregatio de Propaganda Fide) | Հռոմ | Առկայ է առցանց | ||
Բառգիրք Հայոց արարեալ ի Ս. Էջմիածին, Երեմիա վարդապետի | շուրջ 10,000 բառ | 1698 (ԱՅ. հրատարակութիւն) | Երեմիա Մեղրեցի | Սարգիս Եւդոկիացի Սահեթտշի | Լիւոռնո | Առկայ է առցանց (անբեռնելի) | |
Արամեան լեզուին գանձ (Thesaurus linguae Armenicae antiquae et hodiernae) | 1711 | Joachim J. Schroeder (Եօհան Եօախիմ Շրեօտըր) | Amstelodami | Հայերէնի քերականութեան գիրք է լատիներէնով եւ ունի 40 էջնոց հայերէն բառարան ետեւը: Հասանելի է առցանց Google Books ի միջոցաւ | |||
Dictionarium novum latino-armenum expraecipuis armeniane linguae scriptoribus concinnatum (Բառգիրք հայկական լեզուի) | 1714 | Jacobus Villotte (Ժաք Վիլոթ) | Սուրբ Ժողով Տարածման Հաւատոյ (Sacra Congregatio de Propaganda Fide) | Հռոմ | լատիներէն-հայերէն | ||
Դուռն քերականութեան եւ բառգիրք | 1727 | Մխիթար Սեբաստացի | Անտօն Բորտոլի | Վենետիկ | արդի արեւմտահայերէնի առաջին քերականութիւն, հայերէն եւ թուրքերէն՝ հայատառ ուղղագրութեամբ | ||
Բառգիրք հայոց | 10,000 բառ | 1728 (Բ. հրատարակութիւն) | Երեմիայ Մեղրեցի | Կոստանդնուպոլիս | |||
Գիրք սահմանաց եւ բառարան | 1749 | Արսեն Դպիր | Յովհաննէս | Կոստանդնուպոլիս | առաջին հայերէն հանրագիտարան | ||
Բառգիրք հայկազեան լեզուի | հատոր ԱՅ՝ 37000 | 1749 (ԱՅ հատոր) 1769 (Բ հատոր) |
Մխիթար Սեբաստացի | Անթօնի Պորթոլի | Վենետիկ | Ընհդանուր կը պարունակէ վեց տարբեր բառարան երկու հատորի մէջ: Առցանց (անբեռնելի)` Հատոր ԱՅ եւ Հատոր Բ | |
Գիրք որ կոչի սաւիղ լեզուագիտեան | մօտ 2000 - 2500 | 1788 | Գրիգոր Խալդարեանց, Կ. Սարաֆեան | Գրիգոր Խալդարեանց | Սանկտ Պետերբուրգ | ռուս-հայերէն, հայ-ռուսերէն | |
Բժշկարան համառօտ եւ բառարան | 1793 | Պետրոս Քալանթարեան | Սուրբ Խաչ վանքի տպարան | Նոր Նախիջեւան | Առկայ է առցանց (անբեռնելի) | ||
Բառարան | 1794 | Պողոս Թորոսեան Թիւրիկեցի | Սբ. Խաչ վանքի տպարան | Նոր Նախիջեւան | թուրքերէն եւ հայերէն. առկայ է առցանց (անբեռնելի) | ||
Հայ-լատին բառագիր | ԺԸ դար | Ստեփանոս Ռոշքեան | |||||
Բառարան յիտալական Լեզուէ ի Հայ եւ ի Տաճիկ բարբառ (Dizionario Italiano-Armeno-Turco) | 1804 | մանուէլ Ջախջախեան | Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) | Վենետիկ | |||
Ռուս-հայերէն բառարան | 9000 | 1821 | Հ. Ալամդարեան | Մոսկուայ | Առկայ է առցանց Archived 2016-03-04 at the Wayback Machine. | ||
Բառարան անգղիերէն եւ հայերէն | 1821 | հայր Յարութիւն վարդապետ Աւգերեան | Վենետիկ | Առկայ է առցանց | |||
Բառարան հայերէն եւ անգղիական | 1825 | Հայր Յարութիւն վարդապետ Աւգերեան | Վենետիկ | ||||
Բառարան պարսկերէն ըստ կարգի հայկական այբուբենից | 30000 | 1826 | Գէորգ Դպիր Պալատցի | Կոստանդնուպոլիս | առաջին պարսկերէն-հայերէն բառարան[1] | ||
Յամառօտ Բառարան Յիտալականէ ի հայ եւ ի տաճիկ (Nuovo dizionario italiano-armeno-turco) | 1829 | Հայր Մանուէլ վարդապետ Ջախջախեան | Մխիթարեան գործարան | Վենետիկ | |||
Նոր բառգիրք հայկազեան լեզուի (Նոր Հայկազեան, բառարան երկհատոր) | 57000 | 1836-1837 | Գաբրիէլ Աւետիքեան, Խաչատուր Սիւրմէլեան, Մկրտիչ Աւգերեան | Մխիթարեան տպարան ի Սրբոյն Ղազարու | Վենետիկ | հայերէնէ հայերէն, լատիներէն եւ իւնարէն, Առցանց եւ որոնելի գլխաբառերով | |
Բառգիրք ի բարբառ հայ եւ իտալական (երկհատոր) | 1837 | Մանուէլ Ջախջախեան | Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) | Վենետիկ | հայերէնէ հայերէն եւ իտալերէն: Առցանց եւ որոնելի գլխաբառերով: Նաեւ ներբեռնելի` ԱՅ հատոր եւ Բ հատոր | ||
Բառարան 'ի հայկական լեզուէ 'ի ռուսաց բարբառ | 1838 | Ալէքսանտր Մակարեան Խուդաբաշխեանց | Լազարեան Ճեմարան | Մոսկով | Երկու հատորով: Առցանց հասանելի է Բաւարիայի Պետական Գրադարանի կ'ողմէ այստեղ: | ||
Բառգիրք ի գաղղիականէ ի հայ եւ ի տաճիկ բարբառս (Dictionnaire franջais-armռnien-turc) | 1840 | Հայր Յարութիւն վարդապետ Աւգերեան | Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) | Վենետիկ | |||
Բարգիրք Հայկազեան Լեզուի | 1844 (ԱՅ հատոր) 1846 (Բ հատոր) |
Գրիգոր Փէշտիմալճեան | տպարան Պօղոսի Արապեան Ապուչեխցւոյ | Կոստանդնուպօլիս | |||
Առձեռն Բառարան Հայկազնեան Լեզուի (ԱՅ հրատարակութիւն) |
1846 | Հայր Մկրտիչ Աւգերեան | Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) | Վենետիկ | |||
A vocabulary of words used in modern Armenian but not found in the ancient Armenian lexicons | 6,000 | 1847 | Elias Riggs | W. Griffitt | Զմիւռնիայ | Հայերէն-անգլերէն: Առաջին աշխարհաբար բառարաններէն մէկը: Կը ներառնէ թրքերէնէ փոխառէալ բառեր: Առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | |
Յամառօտ բառարան ի պէտս նորավարժից | 1859 | Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) | Վենետիկ | ||||
Բառգիրք հայ-գաղղիարէն | 1861 (վերահրատարակուած է 1872, 1881, 1893, 1972) | Ամբրոսիոս Գալֆայեան | Գրավաճառանոց Լ. Հաշէթի | Փարիզ | Հասանելի է առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | ||
Առձեռն Բառարան Հայկազնեան Լեզուի (Բ հրատարակութիւն) |
56,410 բառ | 1865 | Հայր Գրիգոր Ճէլալեան | Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) | Վենետիկ | (ԱՅ հրատարակութեան վրայ աւելցուած է 5000 բառ): Առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | |
Բառարան անգղիարէն եւ հայերէն | 1868, II տպագրութիւն | Յարութիւն Վարդապետ Աւգերան | Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) | Վենետիկ | Առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | ||
Բառգիրք եաշխարհաբառէ է գրաբառ | 1869 | Գերապայծառ Եդուարդ Հիւրմիւզեան | Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) | Վենետիկ | |||
Ռուս-հայերէն բառարան | 1870 | Ռափայել Պատկանեան | Պետերբուրգ | ||||
Ժողովածու օտարազգի բառերի, նոր-նախիջեւանցոց լեզուի մէջ մտած | 1870 | Ռափայել Պատկանեան | Պետերբուրգ | ||||
Երեքլեզուեան բառագիրք գաղղիերէն-հայերէն-տաճկերէն | 1871 (Բ. տպագրութիւն) | Հայր Սրապիոն վարդապետ Էմինեան | Մխիթարեան տպարան | Վիեննայ | Առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | ||
Բառարան 'ի ռուսաց լեզու 'ի հայ | 1876 (2-րդ հր.) | Գաբրիէլ Երեցփոխեանց | Թիֆլիս | Առկայ է առցանց | |||
Նոր բառգիրք հայ-անգլիարէն | 1875-79 | Հայր Մատաթէայ Վարդապետ Պետրոսեան | Մխիթարեանց տպարան | Վենետիկ | Առցանց եւ որոնելի ըստ գլխաբառերու: Նաեւ է այստեղ | ||
Բառարան սուրբ գրոց հանդերձ պատկերոք | 1881 | Յակոբ ԱՅ. Պօյաճեան | Կոստանդնուպոլիս | Աստուածաշնչի բառարան, առկայ է առցանց | |||
Բառգիրք ի գաղղիերէն լեզուէ ի հայերէն | 1884 | Նորայր Բիւզանդացի | Տպարան ԱՅ. Յ. Պօյաճեան | Կոստանդնուպոլիս | Ֆրանսերէն-հայերէն բառարան, առկայ է առցանց եւ որոնելի գլխաբառերով: Նաեւ ներբեռնելի այստեղ | ||
Առձեռն բառագիրք հայերէն-լատիներէն ի պէտս դպրոցաց (Manuale lexicon Armeno-Latinum ad usum scholarum) | 1887 | Եօւհաննէս վարդապետ Միսքճեան | Սուրբ Ժողով Տարածման Հաւատոյ (Sacra Congregatio de Propaganda Fide) | Հռովմ | |||
Երեքլեզուեան ընդարձակ բառարան տաճկերէն-հայերէն-գաղղիերէն | 1888 | Միհրան Աբիկեան | Կոստանդնուպոլիս | Առկայ է առցանց | |||
Բառարան ֆրանսերէնէ հայ աշխարհիկ | 1889 (ԱՅ. հրատարակութիւն) | Մեսրոպ Նուպարեան | Կոստանդնուպոլիս | ||||
Բառագիրք գերմաներէնէ-հայերէն | 1889 | Աւետիք Կոյլաւեան (Կոյլաւ) | Մխիթարեան | Վիեննայ | |||
Ընդարձակ բառարան տաճկերէն-հայերէն | 1891 | Միհրան Աբիկեան | Կոստանդնուպոլիս | Առկայ է առցանց | |||
Բառգիրք արուեստից եւ գիտութեանց եւ գեղեցիկ դպրութեանց | 1891-1892 | Հայր Մանուէլ Քաջունի | Սուրբ Ղազարի տպարան | Վենետիկ | Ֆրանսերէն-հայերէն հանրագիտական բառարան: Առկայ է առցանց եւ որոնելի գլխաբառերով: Ունի նաեւ հայերէն-ֆրանսերէն յամառօտ բառգիրք գիտութեանց եւ արուեստից եւ գեղեցիկ դպրութեանց որ նաեւ որոնելի է գլխաբառերով: | ||
Բառարան ֆրանսերէնէ հայ աշխարհիկ | 1892 (Բ. բարելաւուած հրատարակութիւն) | Մեսրոպ Նուպարեան | Կոստանդնուպոլիս | ||||
Նոր բառգիրք հայերէն լեզուի | մօտ 60000 | 1892 | Սիմոն Գաբամաճեան | Կոստանդնուպոլիս | |||
Առեռն բառագիրք հայերէն-գաղղիերէն | 1893 | Կ'ոմիտաս ԱՅ. Ոսկեան | Յ. Մատթէոսեան | Կոստանդնուպոլիս | |||
Առձեռն բառագիրք լատիներէն-հայերէն ի պէտս դպրոցաց (Manuale lexicon latino-armenum) | 1893 | Եօւհաննէս վարդապետ Միսքճեան | Սուրբ Ժողով Տարածման Հաւատոյ (Sacra Congregatio de Propaganda Fide) | Հռովմ | |||
Գործնական բառարան տակերէնէ հայերէն | 1893 | Միհրան Աբիկեան | Կոստանդնուպոլիս | Առկայ է առցանց | |||
Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն | աւելի քան 3400 | 1895 | Ղեւոնդ Ալիշան | Մխիթարեան տպարան | Վենետիկ | Առկայ է առցանց | |
Գիտական բառգրքոյկ | 1895 | Միհրան Աբիկեան | Կոստանդնուպոլիս | Առկայ է առցանց | |||
Բառարան ֆրանսերէնէ հայերէն | 1896 (ԱՅ. հրատարակութիւն) | Եղիայ Տեմիրճիպաշեան | Կոստանդնուպոլիս | Առկայ է առցանց | |||
Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ | 1900 1909-1910 (Բ. հրատարակութիւն) |
Գուիտոն Լուսինեան (Ամբրոսիոս Գալֆայեան) | Փարիզ | Երկհատոր | |||
Առձեռն բառարան հայերէն-անգղիերէն | 1902 | Մ. Գ. Մինասեան | Կոստանդինուպոլիս | ||||
Թուրքերէնէ փոխառէալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ համեմատութէամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-նախիջեւանի բարբառներուն | 4,200 փոխառէալ բառ | 1902 | Հրաչէայ Աճառեան | Լազարեան Ճեմարան Արեւելեան Լեզուաց | Մոսկուա-վաղարշապատ | Առկայ է առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | |
Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան | 1903, 1905 | Հայր Սուքիաս Էփրիկեան | Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) | Վենետիկ | Երկու հատոր (երրորդ հատորը չէ տպուած հեղինակի մահի պատճառաւ) | ||
Բառգիրք Արարատեան բարբառի | Մօտ 5000 բառ ու ոճ | 1903 | Տիգրան Նաւասարդեանց | Տպարան Մովսէս Վարդանեանցի | Տփխիս | ||
Գործնական Բառարան Հայերէն-անգղիերէն | 1905 | Զ. Տ. Ս. Փափազեան | Տպագրութիւն Յ. Մատթէոսեան | Կոստանդինուպոլիս | Առկայ է առցանց եւ որոնելի իր գլխաբառերով (ուրիշ տարբերակ մըն ալ այստեղ) | ||
Լիակատար բառարան ռուսերէնից հայերէն | 1906 | Յարութիւն Դաղբաշեան | Թիֆլիս | Առկայ է առցանց | |||
Հանրագրութիւն | 1907 | Աթանաս Տիրոյեան | Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) | Վենետիկ | |||
Մեծ բառարան հայերէնէ օսմաներէն | 1907 | Պետրոս Զեկի Կարապետեան | Կոստանդնուպոլիս | ||||
Նոր բառարան անգլիերէնէ հայերէն (A Dictionary English and Armenian) | 1907 (Բ. տպագրութիւն) | պրոֆ. Վ.Յ. Յակոբեան | Կոստանդնուպոլիս | ||||
Բառարան անգղիերէն, հայերէն եւ հայատառ թուրքերէն | 1908 (Բ. տպագրութիւն) | Մ. Գ. Մինասեան | Հրատարակիչ Եղիայ Մալխասեան | Կոստանդնուպոլիս | |||
Հանրամատչելի բառարան օտարազգի բառերի եւ գործածութեան մէջ մտած մտքերի ու դարձւածքների | 1908 | ԱՅ. Տէր-Ղազարեան | Տպարան «էպօխաէ | Թիֆլիս | Առկայ է առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | ||
Նոր Բառագիրք Հայերէն Լեզուի | 1910 (Բ. հրատարակութիւն) | Սիմոն Գաբամաճեան | Տպագրութիւն Ռ. Սագաեան | Կոստանդինուպոլիս | Առկայ է առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | ||
Պատկերազարդ Գործնական Բառարան Անգլիերէնէ Հայերէն | 1910 | Զ. Տ. Ս. Փափազեան | Տպագրութիւն Յ. Մատթէոսեան | Կոստանդինուպոլիս | Առկայ է առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | ||
Առձեռն բառարան ֆրանսերէնէ հայ-աշխարհիկ | 1911 | Մեսրոպ Նուպարեան | Տպագրութիւն Գ. Պաղտատլեան | Կոստանդնուպոլիս | |||
Լիակատար բառարան հայերէնից ռուսերէն | Մօտաւորապէս 70.000 բառ, 200.000 ոճեր, դարձուածքներ, առածներ եւ ասացուածքներ | 1911 | Յարութիւն Դաղբաշեան | Թիֆլիս | |||
Հայոց բառ ու բան | 14,000 բառ | 1912 | Սահակ Ամատունի | Տպարան Մայր Աթոռոյ ս. Էջմիածնի | Վաղարշապատ | Առկայ է առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | |
Բացատրական բառգիրք - Օտարազգի բառերի եւ օտարագիր բառերի ու դարձւածքների | 1912 | Մարտիրոս Յարութիւնեանց | Տպարան Յ. Սանոյեանցի | Ալէքսանդրապօլ | Առկայ է առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | ||
Բառարան գաղղիերէն-հայերէն-տաճկերէն | 1912 (Բ. հրատարակութիւն) | Հայր Սամուէլ վարդապետ Գանթարեան | Սուրբ Ղազար | Վենետիկ | Առկայ է առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | ||
Մեծ բառարան օսմաներէն հայերէն | 1912 | Պետրոս Զեկի Կ'արապետեան | Կոստանդնուպոլիս | ||||
Contributo alla Flora dell' Armenia | 1912 | Ներսէս Տիրացուեան | Մխիթարեան տպարան | Վենետիկ | |||
Հայերէն Գաւառական Բառարան | 30,000 բառ | 1913 | Հրաչեայ Աճառեան | Լազարեան Ճեմարան Արեւելեան Լեզուաց | Թիֆլիս | Բառարանը հասանելի է առ ցանց եւ որոնելի է իր գլխաբառերով: Նաեւ հոս որպէս PDF: | |
Առձեռն բառարան հայերէն աշխարհիկ լեզուէ ֆրանսերէն (Dictionnaire portatif armenien moderne français) | 1915 | Գուիտոն Լուսինեան (Ամբրոսիոս Գալֆայեան), Կարապետ Բասմաջեան | Գրատուն Պ. Պալենց | Կոստանդնուպոլիս | Բառարանը հասանելի է առ ցանց | ||
Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ-հայերէն | 1922 | Փրոֆէսօր Յարութիւն Եօւհաննէս Չաքմագճեան | Երան Գրատուն | Պոսթըն | Այս բառարանը հասանելի է առ ցանց եւ որոնելի է իր գլխաբառերով: | ||
Ռուս-լատին-հայ բժշկագիտական բառարան | 1924 | Վահան Արծրունի | Երեւան | ||||
Ռուս-հայերէն իրաւաբանական բառարան | 1924 | ||||||
Ռուս-հայերէն ռազմական բառարան | 1925 | Մանուկ Աբեղեան | Երեւան | ||||
Հայերէն-ֆրանսերէն բառարան | 50000 | 1925 | Միհրան Եօւհաննէսեան | Libraire-editeur Bemen Zartarian | Կոստանդնուպոլիս | ||
Բառարան Հայերէն-գաղղիերէն | 1926 | Հայր Գէորգ Պայեան | Սուրբ Ղազար - Մխիթարեան Տպարան | Վենետիկ | Այս բառարանը հասանելի է առ ցանց եւ որոնելի է իր գլխաբառերով: | ||
Երկաթուղային տերմինների ռուս-հայերէն բառարան | 1926-27 | ||||||
Ռուս-հայերէն բառարան շինարարական կառուցուածքների | 1928 | ||||||
Բառարան ֆրանսերէնէ-հայերէն | 1930 (Բ. հրատարակութիւն) | եղիայ Տէմիրճիպաշեան | Տպագրութիւն Յ. Մ. Սէթեան | Կոստանդնուպոլիս | 1896-ի տպագրութեան հիման վրայ բարեփոխուած: Առկայ է առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | ||
Ռուս-հայերէն աշխատանքային բաոարան | 1931 | Վ. Փոթէյեան | |||||
Բառարան պարսկերէն-հայերէն | 20000 | 1933 | գարեգին ք. Կիրակոսեան | Թեհրան | 1919 կազմուած՝ ուշացած հրատարակումով[5] | ||
Հայերէն Արմատական Բառարան (Ա-է) | 1927-35 | Հրաչեայ Աճառեան | Երեւանի համալսարանի հրատակաչութիւն | Երեւան | Առկայ է առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | ||
Ռուս-հայերէն նոր բառարան | 80000 | 1933-35 | հեղինակների խումբ | բառեր եւ դարձուածքներ | |||
Առձեռն նոր բառարան հայերէն լեզուի | 1934 | Վարդան Գէորգեան | Տպարան «հրազդանէ | Պէյրութ | |||
Անատոմիական տերմինաբանական բառարան | 1934 | ||||||
Նեւրաբանական տերմիններ, ռուս-հայերէն բաոարան | 1936 | ||||||
Բուսանունների բազմալեզու պատկերազարդ բառարան (Illustrated Polyglottic Dictionary of Plant Names in Latin, Arabic, Armenian, English, French, German, Italian and Turkish languages) |
1936 | Արմէնակ Գ. Պետեւեան | Argus & Papazian Presses | Գահիրէ | |||
Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի | Մօտաւորապէս 16,500 բառ | 1938 | Յարութիւն Թ. Գայայեան | Տպագրութիւն Գալֆայ | Գահիրէ | Հոմանիշներու բառարան մըն է: Բառարանը առ ցանց է եւ որոնելի է իր գլխաբառերով | |
Ռուս-հայերէն բուսաբանական տերմինների բառարան | 1941 | ||||||
Հայոց անձնանունների բառարան (հնգհատոր) | 1942 (ԱՅ հատոր) 1944 (Բ հատոր) 1946 (Գ հատոր) 1948 (Դ հատոր) 1962 (Է հատոր) |
Հրաչեայ Աճառեան | Երեւանի Պետական Համալսարան | Երեւան | Առցանց եւ որոնելի (գլխաւոր անուններով) | ||
Հայերէն բացատրական բառարան (քառահատոր) | մօտ 120000 | 1944-45 | Ստեփան Մալխասեանց | Երեւան | ստուգաբանական, բառակազմական, ոճաբանական, քերականական եւ արտասանական բացատրութիւններով, հայագիտական պատմութեան ամենախոշոր բառարանը[6]:
Առկայ է առցանց եւ որոնելի իր գլխաբառերով | ||
Հայ-ռուսերէն բառարան | 28000 | 1945 - 1947 | ԱՅ.Ս. Ղարիբեան, Է. Տէր Մինասեան, Մ. Գէորգեան | հիմնականում ռուսերէն սովորելու նպատակով[6] | |||
Բառարան Խ. Աբովեանի Երկերի | 1947 | Գ. Գասպարեան | Երեւան | ||||
Ընդարձակ բառարան հայերէնէ անգլիերէն | 69,800 | 1950 (1970, Բ. տպագրութիւն) | Մեսրոպ Կ. Գույումճեան | Գահիրէ | Առցանց եւ որոնելի | ||
Եւրոպական փոխառէալ բառեր հայերէնի մէջ | 860 փոխառէալ բառ | 1951 | Հրաչէայ Աճառեան | Մխիթարեան տպարան | Վիեննայ | Հեղինակը 1921-ին ուղարկած էր Մխիթարեանի խմբագրութեան, բայց տպուած է 1951-ին: | |
Լատին-ռուս-հայերէն բժշկական բառարան | 1951 | Մ. Աբեղեան, Լ. Յովհաննիսեան, ԱՅ. Տէր-պողոսեան | հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչութիւն | Երեւան | |||
Բառգիրք Սեբաստահայ գաւառալեզուի | 1952 | Կարապետ Գաբիկեան | Երուսաղէմ | ||||
Բառարան հայերէն-ֆրանսերէն | 1952 | Մ. Յովհաննէսեան | Կոստանդնուպոլիս | ||||
Երաժշտական տերմինների համառօտ բառարան | 1953 | Կ. Սեժենսկի, թարգ.` Ռ. Աթայեանի | Հայպետհրատ | Երեւան | |||
Հայերէն Աշխարհաբար Լեզուի Լիակատար Բառարան | 1954 (ԱՅ հատոր) 1957 (Բ հատոր) |
Պետրոս Վարդապետ Ճիզմէճեան | Տպարան Անի | Հալէպ | Կը պարունակէ թէ Արեւելահայ եւ թէ Արեւմտահայ բոլոր բառերը: Առկայ է առ ցանց եւ որոնելի գլխաբառերով | ||
Առձեռն բառարան սպաներէնէ հայերէն | 1955 | Հայր Յարութիւն Թէքէեան | Պէյրութ | ||||
Ծիսական բառարան | 1956 | Մաղաքիայ Օրմանեան | տպարան Կ'աթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ | Անթիլիաս | |||
Ռուս-հայերէն սպորտային բառարան | 1956 | Ս.Ն. Յակոբեան | Երեւան | ||||
Ռուս-հայերէն բառարան (քառահատոր) | աւելի քան 100000 | 1954 (ԱՅ հատոր) 1956 (Բ հատոր) 1957 (Գ հատոր) 1958 (Դ հատոր) |
ԳԱ Լեզուի ինստիտուտ | Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն | Երեւան | բառեր եւ դարձուածքներ | |
Բառարան արաբերէն հայերէն | 1960 | Ժորժ Թազպազեան | Պէյրութ | ||||
Ընդարձակ բառարան անգլիերէնէ հայերէն | 95,900 | 1961 (1981, Բ. տպագրութիւն) | Մեսրոպ Կ. Գույումճեան | Գահիրէ | Առցանց եւ որոնելի | ||
Սայեաթ-Նովայի տաղերի բառարան | 1963 | ԱՅ. Քոչարեան | Երեւան | ||||
Պահլաւերէն-պարսկերէն-հայերէն-ռուսերէն-անգլերէն բառարան | 1965 | Ռուբեն Աբրահամեան | Երեւան | ||||
Հայոց լեզուի հոմանիշների բառարան | 1967 | Աշոտ Սուքիասեան | Երեւան | Առցանց եւ որոնելի գլխաբառերով | |||
Հայոց Լեզուի Նոր Բառարան | 1968 (ԱՅ. հրատարակութիւն) | Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հրանդ Գանգրունի եւ Փարամազ Կ. Տօնիկեան | Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն | Պէյրութ | Առցանց եւ որոնելի գլխաբառերով: Երկրորդ հրատարակութիւնը՝ երկհատոր 1992-ին: | ||
Հայ բուսաշխարհ | 1968 | Կարապետ Գաբիկեան | Երուսաղէմ | ||||
Ռուս-հայերէն բառարան | 1968 | ԱՅ.Ս. Ղարիբեան | Հայաստան հրատարակչութիւն | Երեւան | |||
Ժամանակակից հայոց լեզուի բացատրական բառարան (քառահատոր) | 125,000 | 1969-1980 | Հրաչեայ Աճառեանի Անուան Լեզուի Ինստիտուտ | Հայկական ՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի Հրատարակչութիւն | Երեւան | Առցանց եւ որոնելի գլխաբառերով | |
Հազար ու մէկ բառ ու բան հայոց խօսից բարբառէն | 1970 | Դոկտ. Էնժ. Տիրայր Ֆրունճեան | Տպարան Տօնիկեան | Պէյրութ | Գրուած է 1969-ին Պէրլինի մէջ: Արեւտմահայերէն դարձուածքներ: | ||
Բոյսերի անունների լատիներէն-հայերէն-ռուսերէն բառարան | 1970, II լրացուած հրատ. | Թ. Ծատուրեան | Երեւանի համալսարանի հրատարակութիւն | Երեւան | |||
Բուսաբանական բառարան | 1970 | Պ. Ղանդիլեան, ԱՅ. Յովսէփեան, Լ. Պետրոսեան | Երեւան | ||||
Հայերէնէ-անգլերէն Արդի Բառարան | 1970 | Վեր. Տիգրան Խնդրունի եւ Մարտիրոս Գուշագճեան | Հրատարակչատուն Կ. Տօնիկեան եւ Որդիք | Պէյրութ | Առկայ է առցանց եւ որոնելի գլխաբառերով | ||
Անգլերէնէ-հայերէն Արդի Բառարան | 1970 | Մարտիրոս Գուշագճեան եւ Վեր. Տիգրան Խնդրունի | Հրատարակչատուն Կ. Տօնիկեան եւ Որդիք | Պէյրութ | Առկայ է առցանց եւ որոնելի գլխաբառերով | ||
Կենսագրական բառարան | 1973 (ԱՅ հատոր) 1981 (Բ հատոր) 1990 (Գ հատոր) |
Գառնիկ Ստեփանեան | Երեւան | ||||
Հայերէն ուղղագրական-ուղղախօսական տերմինաբանական բառարան | 152,000 բառ | 1973 | Լոյս հրատարակչութիւն | Երեւան | Առկայ է առցանց եւ որոնելի գլխաբառերով | ||
Հայոց Լեզուի Դարձուածաբանական Բառարան | 1975 | Աշոտ Մուրադի Սուքիասեան, Սերգեյ Աշոտի Գալստեան | Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն | Երեւան | Առկայ է առցանց եւ որոնելի գլխաբառերով (դարձուածներով) | ||
Ռուս-հայերէն դարձուածաբանական բառարան | պարունակում է ռուսաց լեզուի շուրջ 5600 դարձուած եւ 1670 տարբերակ ու փոփոխակ | 1975 | Ռ.Լ. Մելքումեան եւ Պ.Մ. Պողոսեան | Երեւանի համալսարանի հրատարակչութիւն | Երեւան | Առկայ է առցանց եւ որոնելի գլխաբառերով | |
Գերմաներէն-հայերէն բառարան | 40,000 բառ | 1976 | Գրիգոր Միհրանի Անրէասեան | Երեւանի համալսարանի հրատարակչութիւն | Երեւան | ||
Արդի հայերէնի բացատրական բառարան | 1976 | Էդվարդ Աղայեան | Երեւան | Առցանց եւ որոնելի գլխաբառերով | |||
Յովհաննէս Թումանեանի գեղարուեստական երկերի բառարան | 1976 | Լ. Պետրոսեան | Երեւան | ||||
Ռուս-հայերէն բառարան | 85,000 բառայօդուած եւ շուրջ 100,000 բառ եւ դարձուածք | 1977 (երկրորդ հրատարակութիւն, որ նոյնն է 1982-ի երրորդ հրատարակութեան) | Արարատ Սահակի Ղարիբեան | «հայաստանէ հրատարակչութիւն | Երեւան | Առցանց եւ որոնելի գլխաբառերով | |
Հայերէն-Ազրպէյճաներէն բառարան | 1978 | Ռ. Բաղրամեան | Երեւան | ||||
Բուսանունների հայերէն-լատիներէն-ռուսերէն-անգլերէն-ֆրանսերէն-գերմաներէն բառարան | 1981 | ռուբեն Ս. Ղազարեան | Երեւանի համալսարանի հրատարակչութիւն | Երեւան | |||
Անգլերէն-հայերէն բառարան | Շուրջ 30,000 բառ | 1984 | Հ.ԱՅ. Ասմանգուլեան եւ Մ.Ի. Յովհաննիսեան | «հայաստանէ հրատարակչութիւն | Երեւան | Առցանց եւ որոնելի գլխաբառերով | |
Բառարան հայերէնէ-սպաներէն (Diccionario Armenio-Espaրol) | 36,000 բառ | 1984 | Հայր Յարութիւն Թէքէեան | Ediciones Akian | Buenos Aires | ||
Հայ-ռուսերէն ուսումնական բառարան | 16200 | 1986 | ԱՅ.Հ. Սեկոյեան | Լոյս հրատարակչութիւն | Երեւան | ||
Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան | 1986-2001 | Թ.Խ. Յակոբեան, Ստ.Տ. Մելիք-բախշեան, Հ.Խ. Բարսեղեան | Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն | Երեւան | Առկայ է առցանց եւ որոնելի գլխաբառերով | ||
Հայերէնագիտական բառարան | 1987 | Հրանտ Զինաւորի Պետրոսեան | Երեւան | ||||
Հայ-ռուսերէն բառարան | 75,000 | 1987 | Հրաչեայ Աճառեանի Անուան Լեզուի Ինստիտուտ | Հայկական ՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի Հրատարակչութիւն | Երեւան | Առկայ է առցանց եւ որոնելի գլխաբառերով | |
Ազրպէյճաներէն-հայերէն բառարան | 1987 | Ռ.Խ. Բաղրամեան, Ի. Խալիլով | Լոյս հրատարակչութիւն | Երեւան | |||
Պարսկերէն-հայերէն բառարան | 1987 | պրոֆ. գէորգի Մ. Նալբանդեան | Երեւան | ||||
Ռուս-հայերէն պոլիտեխնիկական բառարան | շուրջ 75,000 տերմին եւ տերմինային կապակցութիւն | 1988 | Զ.ԱՅ. Հացագործեան, ԱՅ.Հ. Դարբինեան, Գ.Հ. Հովումեան, Գ.Հ. Սրուանձտեան | Հայկական սովետական հանրագիտարանի գլխաւոր խմբագրութիւն | Երեւան | Առկայ է առցանց եւ որոնելի գլխաբառերով | |
Գործնական Բառարան Ֆրանսերէնէ Հայերէն | 19,200 | 1988 | Յարութիւն Քիւրքճեան | Շիրակ հրատարակչատուն | Պէյրութ | Թուայնացուած, որոնելի, եւ առցանց | |
Միջին հայերէնի բառարան | 1987 (ԱՅ հատոր) 1992 (Բ հատոր) |
Ռ. Ղազարեան, Հ. Աւետիսեան | Երեւան | Առաջին հրատարակութիւն | |||
Արեւմտահայերէնի բառարան | 1991 | Արտեմ Սարգսեան | Արեւիկ | Երեւան | Առցանց եւ որոնելի: | ||
Հայոց Լեզուի Նոր Բառարան | 56,000 | 1992 | Գնէլ Արքեպս. Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան | Պէյրութ | Առցանց եւ որոնելի: | ||
Բառարան իտալերէն-հայերէն | 30.000 | 1995 | Հայր Վահան Վարդապետ Օհանեան | Մխիթարեան Հրատարակչատուն | Վենետիկ | Առկայ է առ ցանց եւ որոնելի գլխաբառերով: | |
Մեր արմատները նոր լոյսի տակ | 1995-1998 | Վարդգէս Ուրիշեան | Մշակ | Ֆրէզնօ | Երկհատոր ստուգաբանական բառարան: Առկայ է առ ցանց եւ որոնելի գլխաբառերով: | ||
Բառարան հայերէն-իտալերէն | 30.000 | 1996 | Հայր Վահան Վարդապետ Օհանեան | Մխիթարեան Հրատարակչատուն | Վենետիկ | Առկայ է առ ցանց եւ որոնելի գլխաբառերով: | |
Հայերէն-վրացերէն բառարան | 1996 | Լեւոն Մելիքսէթ-բեկ, Մերաբ Ռոբաքիձէ | Թբիլիսի | Հայ-վրացերէն առաջին տպագիր բառարան, պատրաստուել է 1890-1963 թթ., մնացել անտիպ մինչ վերամշակումը, լրացումը եւ հրատարակումը[7] | |||
Գործնական Բառարան Հայերէն-ֆրանսերէն | 17,800 | 1997 | Գրիգոր Շահինեան | Շիրակ հրատարակչատուն | Պէյրութ | թուայնացուած, որոնելի, եւ առցանց | |
Բառգիրք հայերէն լեզուի | 17,600 | 1998 | անդրանիկ վրդ. Կը ռանեան | Շիրակ հրատարակչատուն | Պէյրութ | թուայնացուած, որոնելի, եւ առցանց | |
Անգլերէն-հայերէն բառարան | 1998 | ԱՅ. Աղաբեկեան | Երեւան | ||||
Ինֆորմատիկայ, ինտերնետ. անգլերէն-ռուսերէն-հայերէն բացատրական բառարան | 2000 | Է.ԱՅ. Ղազարեան, ԱՅ.ԱՅ. Ստեփանեան | Մակմիլան-արմենիայ | Երեւան | |||
Գրաբարի Բառարան | 2000 | Ռուբէն Սերոբի Ղազարեան | Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն | Երեւան | Բառարանը է առ ցանց եւ որոնելի է իր գլխաբառերով: | ||
Հայոց լեզուի բարբառային բառարան (7 հատոր) | աւելի քան 100,000 բարբառային բառեր, դարձուածքներ, կայուն բառակապակցութիւններ ու ոճական արտայայտութիւններ | 2001-2012 | Հրաչեայ Ահառեանի Անուան Լեզուի Ինստիտուտ | ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիայ | Երեւան | Բառարանն ամփոփում է աւելի քան 100,000 բարբառային բառեր, դարձուածքներ, կայուն բառակապակցութիւններ ու ոճական արտայայտութիւններ, որոնք քաղուած են մօտ 200 գրաւոր աղբիւրներից եւ ընդգրկում են 220 բարբառներ ու խօսուածքներ: Բառարանն ունի գիտագործնական նպատակ՝ հայերէնի բառային հարուստ բառագանձը մատչելի դարձնել բարբառագիտութեան, ազգագրութեան, պատմութեան, լեզուաբանութեան հարցերը ուսումնասիրող մասնագէտներին, այլեւ հասարակայնութեան լայն շրջաններին: Հասանելի է առ ցանց եւ որոնելի գլխաբառերով: | |
Ուսումնական դարձուածաբանական բառարան | 2002 | Խաչիկ Բադիկեան | Երեւան | ||||
Գրաբարի բացատրական բառարան | 2003 | Լալիկ Խաչատրեան | Երեւան | ||||
Թուրքերէն-հայերէն բառարան | 2003 | Կ. Կոնտակչեան | Երեւան | ||||
Հրատարակչական եւ տպագրական եզրերի բառարան | 2003 | Փիտէր Քոլին. Թարգմ.` ԱՅ. Աղաբեկեան, ԱՅ. Գասպարեան | Գիտանք | անգլերէն-հայերէն-անգլերէն | |||
Անգլերէն-հայերէն համակարգչային եզրերի բառարան | շուրջ 10000 | 2004-ին II հրատ. | Փիտէր Քոլին, Խաչիկ Գրիգորեան | Անկիւնաքար | Երեւան | Համակագչային եզրերի հայերէն մշակումը, բացատրական տեքստի հայեացումը` Խաչիկ Գրիգորեանի․ISBN 99930-809-7-7․կայ նաեւ CD տարբերակով | |
Անգլերէն-հայերէն դարձուածաբանական բառարան (English-Armenian Phraseological Dictionary) |
շուրջ 10000 դարձուածային միաւոր | 2005, II լրացուած հրատ. | Սոնայ Սեֆերեան, Արփիկ Լազարեան | Անկիւնաքար (Ankyunacar) |
Երեւան | ISBN 99941-949-6-8 ․առկայ է [1] | |
Յամառօտ հայերէն-պուլկարերէն, պուլկարերէն-հայերէն բառարան | առնուազն 8300 ամէն բաժնում | 2005 | ֆիլիպ Գ․ Մեսրոպ | «կօմօէ ՕՕԴ | Սօֆիայ | Հայերէն-բուլղարերէն․ առկայ է առցանց | |
Վրացերէն-հայերէն բառարան | 2005 | ռամազ Կոնստանտինի Գոգաձէ, Մ.Ի. Յովհաննիսեան | ԵՊՀ հրատարակչութիւն | Երեւան | Առաջին վրացերէն-հայերէն տպագիր բառարան[7] | ||
Հայերէն շրջասութիւնների բառարան | 2006 (ԱՅ. տպագրութիւն) | Պետրոս Ս. Բեդիրեան | Երեւան | ||||
Հայերէն-անգլերէն բառարան | 50000 | 2006 | Ն. Բարաթեան | Մակմիլան-արմենիայ հրատարակչութիւն | Երեւան | ||
Փոքր բառարան հայ-լեհերէն, լեհ-հայերէն | հայ-լեհերէն` մօտ 13800 լեհ-հայերէն՝ մօտ 15000 |
2006 | Անդժեյ Պիսովիչ, Շուշանիկ Սեդոյեան, Նորայր Տէր-գրիգորեան | Քշենգարնեայ ակադեմիցկայ (Ուսանողական գրախանութ) | Կրակով | ||
Արցախի բարբառի բառարան-հանրագիտարան (երկհատոր) | 50000 | 2006 | Գուրգէն Բաղդասարեան | Մակմիլան-արմենիայ հրատարակչութիւն | Ստեփանակերտ | ||
Գրաբարի Հոմանիշների Բառարան | 2006 | Ռուբէն Սերոբի Ղազարեան | Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն | Անթիլիաս | Բառարանը հասանելի է առ ցանց եւ որոնելի իր գլխաբառերով: | ||
Նորայայտ բառեր գրաբարում | 2007 | Ռուբէն Ղազարեան | Երեւան | ||||
Հայերէն թեւաւոր խօսքեր | 2007 | Պետրոս Ս. Բեդիրեան | Երեւան | ||||
Հայերէն-ֆրանսերէն բառարան | 40.000 բառայօդուած 30.000 դարձուածային միաւոր եւ արտայայտութիւն |
2009 | Արամ Բարլեզիզեան | Երեւանի Պետական Համալսարան | Երեւան | ||
Ընդհանուր ջրատնտեսական տերմինների բառարան | 2009 | Վաչիկ Գրիգորեան, Սմբատ Դաւեյեան | հայերէն-անգլերէն, անգլերէն, հայերէն | ||||
Միջին Հայերէնի Բառարան | 2009 (երկրորդ բարեփոխուած հրատարակութիւն) | Ռուբեն Սերոբի Ղազարեան, Հենրիկ Միսակի Աւետիսեան | Երեւանի Պետական Համալսարանի Հրատՠրակչութիւն | Երեւան | Բառարանն ընդգրկում է 12-16-րդ դարերի ինքնուրոյն եւ թարգմանական երկերում վկայուած միջին գրական հայերէնի բառերը, ոճերն ու դարձուածքները, որոնք ձեւաիմաստային առումով բնորոշ չեն գրաբարին եւ ընդհանրապէս չեն հանդիպում 5-11-րդ դարերի մատենագրութեան մէջ: Բառայօդուածները օժտուած են քերականական, իմաստաբանական, գործառական-ոճական եւ ստուգաբանական նշումներով ու բացատրութիւններով, գրաւոր աղբիւրներից քաղուած անհրաժեշտ վկայութիւններով: Առկայ է առ ցանց եւ որոնելի գլխաբառերով | ||
Հայոց Լեզուի Հոմանիշների Բացատրական Բառարան | 130,000 | 2009 (երկրորդ բարեփոխուած հրատարակութիւն) | Աշոտ Մուրադի Սուքիասեան | Երեւանի Պետական Համալսարանի Հրատարակչութիւն | Երեւան | Բառարանը պարունակում է արդի հայերէնի արեւելահայ եւ արեւմտահայ գրական լեզուների 130 հազար բառ եւ դարձուածքային միաւոր: Առկայ է առ ցանց եւ որոնելի գլխաբառերով | |
Հայերէն շրջասութիւնների բառարան | 2010 (Բ. տպագրութիւն) | Պետրոս Ս. Բեդիրեան | Երեւան | ||||
Հայերէն Ստուգաբանական Բառարան | 2010 | Գէորգ Ջահուկեան | «ասողիկէ Հրատարակչութիւն | Երեւան | Առկայ է առ ցանց եւ որոնելի գլխաբառերով | ||
Անգլերէն-հայերէն արդի բառարան, English-Armenian Contemporary Dictionary | 114000 | 2010 | Խաչիկ Գրիգորեան, Զարուհի Գրիգորեան | Անկիւնաքար հրատարակչութիւն | Երեւան | ժամանակակից անգլերէնի եւ հայերէնի բառապաշարներն արտացոլող ընդարձակ բառարան, որի մէջ ներառուած է նաեւ շուրջ 200 գիտակարգերի, մասնագիտութիւնների եւ գործածման ասպարէզների եզրէր եւ բառեր․ISBN 978-99941-800-6-6․առկայ է [2], [3] | |
Գրաբարի բառարան - Նոր հայկազեան բառարանում չվկայուած բառեր | 2010 | Լաւրենտի Շահէնի Յովհաննիսեան | Էդիթ Պրինտ | Երեւան | Առկայ է առ ցանց եւ որոնելի գլխաբառերով | ||
Հայերէն դարձուածքների ընդարձակ բացատրական բառարան | 25,310 դարձուածքներ | 2011 | պետրոս Սարգսի Բեդիրեան | Երեւանի Պետական Համալսարանի Հրատարակչութիւն | Երեւան | Առկայ է առ ցանց եւ որոնելի գլխաբառերով | |
Անգլերէն-հայերէն բառարան | 70,000 բառ եւ բառակապակցութիւններ | 2011 | Նելլի Բարաթեան | Երեւանի Պետական Համալսարանի Հրատարակչութիւն | Երեւան | Առկայ է առ ցանց եւ որոնելի գլխաբառերով | |
Անգլերէն-հայերէն, հայերէն-անգլերէն համառօտ բառարան, English-Armenian, Armenian-English Concise Dictionary | աւելի քան 30000 | 2011, V հրատ. (I հրատ. 1997, II հրատ. 1999, III հրատ. 2001, IV հրատ. 2004) | Խաչիկ Գրիգորեան | Անկիւնաքար հրատարակչութիւն | Երեւան | ISBN 978-99941-800-5-9․առկայ է [4] | |
Հայերէն-պարսկերէն բառարան | 20000 | 2011 | Տիգրան Դաւթեան | Անկիւնաքար հրատարակչութիւն | Երեւան | ISBN 978-9941-800-8-0 | |
Նոր անգլերէն-հայերէն բառարան, New English-Armenian Dictionary | 85000 | 2011 | Խաչիկ Գրիգորեան, Զարուհի Գրիգորեան | Անկիւնաքար հրատարակչութիւն | Երեւան | ISBN 978-99941-876-5-2․առկայ է [5] | |
Անգլերէն-հայերէն, հայերէն-անգլերէն բառարան (յատուկ թողարկում հայերէն ուսումնասիրողների համար), English-Armenian, Armenian-English Dictionary (special edition for Armenian language learners) | աւելի քան 30000 | 2012, III վերանայուած հրատ. (I հրատ. 1999, II հրատ. 2001) | Խաչիկ Գրիգորեան | Անկիւնաքար հրատարակչութիւն | Երեւան | ISBN 978-99941-876-6-9․առկայ է [6] | |
Գրաբարի դարձուածաբանական բառարան | 2012 | Ռուբէն Ղազարեան | Երեւանի Պետական Համալսարանի հրատարակչութիւն | Երեւան | Առկայ է առցանց եւ որոնելի գլխաբառերով | ||
Գրաբարի ուսումնական բառարան | 2013 | Լալիկ Խաչատրեան | Երեւան | ||||
Նորայայտ բառեր վաղաշխարհաբարեան աղբիւրներում | 2014 | Նորայր Պողոսեան | Երեւան | ||||
Դպրոցական բառակազմական բառարան | 20,000 բառայօդուած, որոնք կ՚արտացոլեն աւելի քան 30,000 բառ | 2014 | Սերգեյ Գալստյան | Զանգակ | Երեւան | ||
Առեւտրահաշուապահական տերմինների համառօտ ոուս-հայերէն բառարան | Մ. Տէր-յովհաննիսեան | ||||||
Բառգիրք թալիանի | հայերէն-իտալերէն | ||||||
Ղարաբաղի գաւառական բառգիրք | 6000 | Աւետիս Բահաթրեան | ձեռագիր - պէտք է հրատարակուէր «հանդէս ամսօրեայիէ հրատարակչութեան կողմից եթէ Բահաթրեանը եւ Աճառեանը չվիճէին «յորղանէ բառի արմատ լեզուիի մասին: Իզմիրեան մրցանակակիր[8] | ||||
Գանձակի բարբառի բառարան | Ն. Մամիկոնեան | ձեռագիր | |||||
Արարատեան բարբառի բառարան | Հ. Մկրտչեան | ձեռագիր | |||||
Նոր-նախիջեւանի բարբառի բառարան | Գ. Ջալալեան | ձեռագիր | |||||
Բառարան Նոր-ջուղայի բարբառի | Վ. Տէր-սուքիասեան | ձեռագիր | |||||
Թիֆլիսի բարբառի բառարան | ԱՅ. Քոչարեան | ձեռագիր |
Աղբիւրներ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Հեղինակի կողմէ: գ.Մ.Նալբանդեան (1993)։ պարսկերէն-հայերէն բառարան։ թեհրան: «նայիրի» հրատարակչական
- ↑ 2,0 2,1 «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2016-01-12
- ↑ Ջահուկեան, Գեւորգ: Հայ բառարանագրութիւն: ֆրանց Եօզեֆ Հաուսման (Franz Josef Hausmann), խմբգր․ (1991)։ բառարանագրութեան միջազգային հանրագիտարան, հատոր 3 (Wփrterbֆcher: ein internationales Handbuch zur Lexikographie, Volume 3)։ բեռլին: ուալտեր դէ Գրոյտեր(Walter de Gruyter)։ ISBN 978-3-11-012421-7[permanent dead link]
- ↑ գ. Գասպարեան (1968)։ «հայ բառարանագրութեան պատմութիւն»։ արտագրուած է՝ 12 Յունուար 2016
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-10-26-ին։ արտագրուած է՝ 2016-03-14
- ↑ 6,0 6,1 բ.Հ՚.Վերդեան, Վ.ԱՅ.Քոսեան։ «սովետահայ լեզուաբանութիւնը 40 տարում»։ արտագրուած է՝ 12 Յունուար 2016
- ↑ 7,0 7,1 վլադիմիր Մաղալեան (2005)։ «գրախօսութիւններ. ՌԱՄԱԶ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ ԳՈՐԳԱՁԷ. Վրացերէն-հայերէն բառարան»։ արտագրուած է՝ 12 Յունուար 2016
- ↑ գուրգէն Բաղդասարեան (2008)։ արցախի բարբառի բառարան-հանրագիտարան։ ստեփանակերտ: «պոլիգրադէ Փբը։ էջ 1
Գրականութիւն
Խմբագրել- Գասպարեան Գ., Հայ բառարանագրութեան պատմութիւն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1968
- Համբարձումեան Վ., Ակնարկներ հայ բառարանագրութեան պատմութեան, Զանգակ-97, 2006
- Uluhogian, Gabriella. Bibliography of Armenian Dictionaries. Patron Editore, Bologna, 1987. (ամենաընդարձակ հայ բառարանագրութեան ցանկն է այս, պարունակելով 473 բառարան)